ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ագուլիսից Ստեփանակերտ՝ խաղաղ զարգացման իրավունքը

27 Դեկտեմբեր 2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցի առիթով քաղաքական խիստ այժմեական հնչեղություն ունի։

Սկզբից հիշելը, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով նախանշում է, որ Երեւանը հիմնահարցի միջազգայնացման նոր քայլեր առնելու որոշում է կայացրել։ Ընդգծելով Ագուլիսի կրկնությունը՝ պաշտոնական Երեւանը հաստատում է, որ ցեղային զտման քաղաքականությունը շարունակվել է Նախիջեւանի հայաթափման տեսքով, մշակութային ջարդարար գործողություններով։

Միջազգային ընտանիքի ուշադրությանն է հանձնվում, որ այս քաղաքականության արդյունքում ոչնչացվել է մի ամբողջ մշակութային ժառանգություն, ընդ որում համաքրիստոնեական արժեք ներկայացնող հուշակոթողներ։
Պաշտոնական Երեւանի ինքնահանձնարարականը հստակ է՝ Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: Այս բանաձեւը երկու կարեւորագույն ուղերձ է պարփակում։ Նախ այն, որ Նախիջեւանը պաշտոնապես նկատվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքը եւ շեշտվում է հայ ժողովրդի ապրելու, արարելու եւ զարգանալու իրավունքը, որի պաշտպանության համար պետությունը վճռական է տրամադրված։

Երկրորդ, երբ ասվում է այդ թվում՝ Արցախին, բանաձեւվում է նաեւ Արցախի պատմական հայրենիք լինելն ու արցախահայության անվտանգության երաշխավորությունն ստանձնելը։ Նախիջեւանի զուգահեռը Արցախի հետ պարզապես այդ տարածքի հայապատկանելիության փոխանցումն է միջազգային ընանիքին․ առավել եւս Երեւանի կողմից վճռականորեն պատմական հայրենիքի հատվածում հայ ժողովրդի զարգացման իրավունքի վերաիրացման առաջադրանքի պաշտոնականացումը։

Համարյա նույն օրերին այս անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը արծարծել է հայկական ուժերի դիրքերի բարելավված լինելու փաստը։ Չնայած Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ամրացնելՆախիջեւանում համազորային բանակն ու դիրքերը, սակայն Հայաստանի զինված ուժերը դա թույլ չեն տալիս եւ 2019 թվականի ընթացքում եղել է Նախիջեւանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավում, արդյունավետ վերահսկողության ենթակառուցվածքների ձեւավորում եւ զինտեխնիկայի համալրում: Ասել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Նման հայտարարություններն առավել եւս համոզում են, որ կատարվածը զուտ տարելիցային առիթի պատշաճ ուղերձի սահմաններից անդին է եւ ունի ըստ էության ռազմաքաղաքական բովանդակություն։ Ուղերձներն ուղղվում են Մոսկվային, Բաքվին, Անկարային եւ միջազգային ընտանիքին։ ՀՀ ԶՈՒ-ի անունից ասվածը իմաստավորում է ԱԳՆ խոսնակի հիմնավորած պատմական հայրենիքում խաղաղ զարգանալու իրավունքի վճռական պաշտպանությունը։

Հայտարարությունները կարող են ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն։ Վաշինգտոն-Անկարա լարված պարանաձգության կամ Մոսկվա-Անկարա կանաչ եւ կարմիր լույսերով ընթացող գործընթացների ֆոնին քաղաքականորեն օրինաչափ է լուսարձակները բացել տարածքային վիճելի խնդիրների վրա։ 2021 թվականին կլրանա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որը սահմանել էր Նախիջեւանի կարգավիճակը: Իսկ հարաբերությունների լարված հանգրվանում Վաշինգտոնը կարող է հիշել Նախիջեւանի պատմական պատկանելիությունը կամ Ագուլիսի ջարդերն ու Նախիջեւանի հայաթափումը, ընդհուպ մինչեւ Ջուղայի կոթողների մասսայական ոչնչացումները։

Այս բոլորի նախադրյալը պաշտոնական Երեւանի հայտարարություններն են։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company