«Դաշնակցություն» խմբակցության հանդիպումները Սոս եւ Մաճկալաշեն համայնքներում
02 Փետրվար 2020 Հունվարի 31-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը պատգամավորական հանդիպումներ են ունեցել Մարտունու շրջանի Սոս եւ Մաճկալաշեն համայնքների բնակիչների հետ:Պատգամավորներն անդրադարձել են վերջին 5 տարիների ընթացքում Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից իրագործված ծրագրերին, երկրի տնտեսական զարգացման, գյուղատնտեսության եւ անվտանգության հարցերին:

Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ԱՀ ԱԺ-ում ընդունված օրենքներից «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել ռազմավարական նշանակության, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին:
Վահրամ Բալայանն անդրադառնալով արտաքին ճակատում կատարված աշխատանքներին՝ նշել է, որ «Դաշնակցություն» խմբակցության սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը եւ կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակաարցախյան մի շարք բանաձեւերի ընդունումը:
Հանդիպման մասնակիցները նաեւ մի շարք հարցադրումներ են ուղղել պատգամավորներին:
aparaj.am