ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Փետրուարեան Այժմէական Ուղերձներ (Ապստամբութեան 99-ամեակին Առիթով)

18 Փետրվար 2020 Փետրուարեան ապստամբութեան դէմ բռնատիրական կարգերու հաստատումէն անմիջապէս ետք Դաշնակցութեան հետագայ ընելիքներու ճշդման յատկացուած վերագնահատականի եւ որդեգրելի գործելակերպի քննարկման յատկացուած նիստին ընթացքին վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի ներկայացուցած զեկուցումը այժմէական առանցքներ կը ներփակէ:

Մէջբերենք հետեւեալ բաժինները. «Եթէ այժմուայ պոլշեւիկները կարողանան գէթ նուազագոյն չափով գոհացնել ժողովրդին, մենք ոչ միայն խոչընդոտ չենք լինի, այլ եւ ամենաանկեղծ կերպով կը թելադրենք մեր երկրի ընկերներին օգնել նրանց եւ արտասահմանում էլ արգելքներ չեն յարուցանի:

«… Պէտք է լծուել պետական եւ հասարակական աշխատանքին, նպաստել ժողովրդի տնտեսական վիճակի բարելաւման, պետական մեքենայի կարգաւորման, երբեք չմտածել սապոթաժի մասին: Պէտք է նպաստել, որ ստեղծուած դրութիւնից Հայաստանը առաւելագոյն օգուտները քաղէ: Որովհետեւ կրկնում եմ ինչ որ այսօր, պոլշեւիկների օրով շինուի Հայաստանում, վաղը պիտանի պէտք է լինի մեզ համար»:

Ազգային-պետական նման մտածողութիւն ձեւաւորել, այն ալ` փետրուարեան ապստամբութեան հակազդած կացինային հակադարձութենէն անմիջապէս ետք, վեր է արժեւորման ամէն փորձէ:

Իշխանութիւններու անցողիկութեան ու պետականութեան եւ հայրենիքի մնայունացման խոր հաւատք ամփոփող միտք է Վրացեանի առաջադրանքը, որ Վիեննայի խորհրդաժողովին, ապա ՀՅԴ 10-րդ Ընդհանուր ժողովին վերաբանաձեւուած է ու վերահաստատուած` դառնալով կուսակցութեան հիմնական վարքագիծը:

Այս վարքագիծն է, որ իբրեւ գերակայ սկզբունք կը շարունակէ յատկանշել Դաշնակցութեան գործունէութիւնը հայրենիքի մէջ թէ հայրենիքի սահմաններէն հեռու ահաւասիկ 1921-էն ի վեր: Իշխանութիւններն ու պետականութիւնը տարանջատելու Դաշնակցութեան մօտեցումը իր զանազան դրսեւորումները ունեցած է ոչ միայն խորհրդային կարգերու ղեկավարման օրերուն, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումէն ետք: Այս վարքագիծի հիմնաւորումներն ու փաստերը տուող բազմաթիւ բանաձեւեր կան հրապարակուած ՀՅԴ իրերայաջորդ Ընդհանուր ժողովներու կողմէ` ոչ միայն առաջադրանքներու տեսքով, այլ նաեւ գործնականացուած եւ իրականացուած տուեալներով:

Վերանկախ Հայաստանի վարչակարգի կողմէ Դաշնակցութեան նկատմամբ կիրարկուած անհաշտ պայքարի օրերուն Վրացեանի միտքերը դարձեալ ստացան այժմէական նշանակութիւն եւ, հակառակ հալածանքի հասնող ամէն տեսակ դրսեւորումներուն, Դաշնակցութիւնը ամէնէն հանգամանալից եղանակներով գործակցութեան ձեռք երկարեց իշխանութեան ընդդիմադիր դիրքերէ: Ոչ միայն 1920-ին որդեգրուած սկզբունքներու հիման վրայ, 90-ական թուականներու սկիզբը սապոթաժի չդիմեց, այլ խզուած պայմաններուն մէջ իսկ սատարեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն ուղղութիւններուն:

Իբրեւ արտախորհրդարանական կուսակցութիւն, այսօր Դաշնակցութիւնը հանդէս կու գայ ընդդիմադիր դիրքերէ: Կը քննադատէ ամէն երեւոյթ, որ կրնայ ստուեր ձգել ազգային արժեհամակարգի դաւանած սկզբունքներուն վրայ, որ արդարադատական համակարգի անկախ գործունէութեան կը սպառնայ, որ ներհասարակական հարթութեան վրայ բաժանարար գիծերու ձեւաւորման պատճառ կը դառնայ: Աւանդական վարքագիծը, սակայն, պիտի պահէ նոյն սկզբունքայնութիւնը: Ունկնդիր մնալով Վրացեանի զեկուցումին եւ ապա ՀՅԴ 10-րդ Ընդհանուր ժողովի քաղաքական բանաձեւին` լծուելու պետական եւ հասարակական աշխատանքին, նպաստելու ժողովուրդի տնտեսական վիճակի բարելաւման, պետական մեքենայի կարգաւորման, առանց երբեք մտածելու սապոթաժի մասին:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company