ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հայ Դատ = Արցախահայութեան Դատ

27 Փետրվար 2020 Ստեփանակերտի մէջ Հայ դատի համահայկական համակարգի ներկայացուցիչներու խորհրդաժողովի կայացման համար ընտրուած վայրը արդէն ուղենշային իմաստ կը ներկայացնէ: Արցախահայութեան դատը վաղուց արդէն Հայ դատի գերակայ ուղղութիւններուն կարեւորագոյն հորիզոնականը կը գրաւէ:

Արցախահայութեան դատը` ինքնորոշման իրաւունքի միջազգային իրացման հիմք ունի իբրեւ իրաւաքաղաքական հրամայական: Այդ ինքնորոշման փաստը միջազգայնօրէն հանրայնացնելու, իրազեկելու, ճանաչելի դարձնելու տենդագին աշխատանքին լծուած են Հայ դատի զինուորագրեալները:

Այստեղ եւս դատի մը ճանաչումին խնդիրն է, որ առաջնային նշանակութիւն ունեցած է համահայկական ցանցային կառոյցին համար: Հակամարտութեան էութիւնը բացատրելու, պատմական հանգամանքները առարկայական փաստերով ներկայացնելու, միջազգային իրաւունքի բոլոր իրաւաչափութիւններու դիտանկիւններէն խնդիրը արծարծելու եւ տարբեր պետական երկիրներու, պետական հաստատութիւններու մօտ հետեւողական ընդհանուր ռազմավարական բնոյթի աշխատանքներ իրականացնելու օրակարգ ճշդուած է ՀՅԴ Հայ դատի Կեդրոնական խորհուրդին կողմէ եւ տարածուած շրջանային գրասենեակներու ու տարբեր երկիրներու մէջ գործող Հայ դատի կառոյցներուն:

Հակամարտութեան մէջ կողմերը կը գնահատեն իրենց թերութիւններն ու առաւելութիւնները: Կը գնահատեն նաեւ հակառակորդի բաժինները այս իմաստով: Ազրպէյճան ունի նիւթական հսկայական միջոցներ լոպիական աշխատանքներ իրականացնելու, փեթրոտոլարի գործօնէն մինչեւ խաւիարային դիւանագիտութիւն անիկա ճիգ չի խնայեր ազրպէյճանանպաստ ենթահող ձեւաւորելու: Ունի կրօնական գործօնի շահարկման հնարաւորութիւններ եւ համապատասխան միջավայր` իսլամական երկիրներու վեհաժողովները: Եւ ունի անշուշտ Անգարայի նման աւագ գործընկեր, որ, իբրեւ տարածաշրջանային ուժ, կը սպասարկէ Պաքուի շահերուն: Հիմնական այս կէտերը կը դիտարկուին զուտ դիւանագիտական-քաղաքական հարթութեան վրայ: Բնականաբար զինուորական ոլորտին մէջ առաւելութիւններն ու թերութիւնները կ՛ենթարկուին ռազմագիտական համապատասխան փորձաքննութիւններու:

Ռազմական առումով միայն ըսենք, որ, հակառակ առարկայական փաստերու եւ թիւերու անհամեմատութեան, ինչպէս նաեւ թրքական անվերապահ նեցուկին, ազրպէյճանական զինեալ ուժերը փաստօրէն զիջած են հայկական մարտունակ բանակին: Արդիւնքը` Արցախի ազատագրումն է եւ այսօրուան փաստացի սահմանները:

Այս հաստատումը մտածել կու տայ, որ, հակառակ վերը նշուած քաղաքական որոշակի առաւելութիւններուն, կայ հիմնական վճռորոշ գործօն, որ հայկական կողմը ունի իբրեւ կարեւորագոյն առաւելութիւն: Պաքուն արտերկրի մէջ չունի իր շահերուն սպասարկող սեփական քաղաքական բանակ:

Քաղաքական բանակը, Արցախի սահմաններէն դուրս, Հայ դատի զինուորներն ու սպայակոյտն է, որոնք, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչին իսկ հաստատումով, կանգնած են Արցախի սահմանները պահող զինուորներուն թիկունքին:

Արցախի զինեալ ուժերուն առընթեր այսօր խրամատի մէջ են Արցախի քաղաքական ուժերը` Արցախի դատի պաշտպանական համակարգի տեսքով:

Այս առաւելութիւնն է, որ միջազգային ատեաններու մօտ ոչ միայն հակազդեցութեան, այլ նաեւ նախաձեռնողականութեան կարգով իբրեւ ցեղային զտումի եւ ցեղասպանութեան շարունակուող արարք կը ներկայացնէ Սումկայիթեան եղեռնագործութիւնը, կը բացայայտէ Խոջալուի ազրպէյճանական ոչնչացման հանգամանքները, պուտափէշտեան կացինահարման աքթի մղիչ պայմանները լոյսին կը բերէ, ապրիլեան պատերազմի ընթացքին գործադրուած պատերազմական ոճիրներու ամէնէն ցայտուն օրինակներու թղթածրարները կը տրամադրէ համապատասխան ատեաններուն: Տակաւի՛ն. տարբեր նահանգներու եւ քաղաքային խորհուրդներու մօտ կ՛ապահովէ Արցախի հանրապետութեան ճանաչումը` ուղի հարթելով միջազգային ճանաչման կարեւորագոյն փուլերու: Կը կազմակերպէ պաշտօնական Ստեփանակերտը ներկայացնող պետական այրերու այցելութիւնները տարբեր երկիրներ եւ անոնց փոխայցելութիւնները Արցախ:

Այս բոլոր դիւանագիտական-քաղաքական գործողութիւնները հիմնովին կը սատարեն արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի միջազգային իրացման առաջադրանքին: Արցախահայութեան դատը մեր աւանդական դատին կարեւորագոյն բաղադրիչներն է, եթէ Հայ դատ հասկացողութեամբ կ՛ընկալենք տարածքային հատուցումներու համապարփակուածութիւնը: Իսկ այս իմաստով Արեւմտահայաստանի առընթեր կայ նաեւ հիւսիսային Արցախի ազատագրման օրակարգը:

Դատը իրաւունքի վերականգնման համար է: Հայ դատը հայութեան բոլոր իրաւունքներու վերականգնումը կ՛առաջադրէ: Այժմ հրատապ օրակարգը Արցախի ինքնորոշուած ըլլալու իրաւունքի միջազգային ճանաչումն է, հիւսիսային Արցախի ազատագրումն ու վերակցումը Արցախի Հանրապետութեան:

Ստեփանակերտի մէջ կայացած Հայ դատի համակարգի ներկայացուցիչներու խորհրդաժողովը այս ընդգծումները կը կատարէ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company