ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քաղաքական կորոնավիրուս

27 Փետրվար 2020 Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինասատանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ:

Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ անպայման ծրագրավորված ախտահարումների կամ կենսաբանական զենքի գործածության մասին է, որքան վարակի հայտնաբերման առիթով կատարվող քաղաքական շահարկումների:

Շահարկումներ կատարելու համար իհարկե պետք է խուճապային մթնոլորտ ստեղծել: Տարբեր խնդիր է կանխարգելիչ միջոցների իրազեկումն ու այդ ուղղությամբ մարդկությունը նախապատրաստելը, տարբեր օրակարգ՝ կանխածրագրված խուճապային քաղաքականությունը:

Քաղաքական շահարկումները կատարվում են հիմնական երկու մակարդակներում․ նախ, իհարկե, վարակի հայտնված երկրում իշխանություն-ընդդիմություն ավանդական եւ դասական մոտեցումները կգերլարվեն եւ հակազդեցության, կանխարգելման, բուժման երեւույթների մանրադիտակի տակ կգան, վերագրումներ կատարելու, մեղադրելու եւ անկառավարելիության համոզումներ տարածելու համար:

Պարզ տրամաբանությունը հուշում է հետեւել վիճակագրություններին, նկատելու համար, որ ընթացիկ պատվաստային կանխարգելում ունեցող վարակների ախտահարման պատճառով ավելի մարդ է մահանում, քան նոր հայտնաբերված եւ հակավարակի պատվաստին պատրաստության սպասող վիրուսից։

Առողջապահության նախարարությունները եւ նրանց հետևում կանգնած կառավարություններն իրենց քաղաքացիների առողջական պայմաններին հետամուտ լինելու ճիգի մեջ ներկայացնում են իրենց մոտեցումները, ամեն գնով համոզելու, որ իրենք գործում են շատ արագ, անմիջապես մեկուսացնելով վարակված անհատը եւ հատուկ բուժումներ են կիրառում: Այս ուղղությամբ ծավալվում են բանավեճեր առողջապահական ոլորտում՝ ընդդիմադիր տեսակետներն ու կառավարական միջոցառումները ներկայացնող: Հեռուստացույցի եւ ընդհանրապես ԶԼՄ-ների հաղորդումների լսարանների թվերը նոր ոստումներ են արձանագրում, բնականաբար, այդ պահերին գովազդային սակագների նոր մագլցումներ արձանագրելով:

Առանց մտնելու հարցի շուկայական անցման միտումների տիրույթներ, անցում կատարենք ներքինից արտաքին ուղղություններին եւ նկատենք, որ վարակված անհատի մեկուսացումների նմանողությամբ հետզհետե մեկուսացվում են երկրները: Ամենաշատ մեկուսացվողները ներկայիս` Չինաստանն ու Իրանն են: Փակվում են սահմաններ` օդային, ցամաքային, ծովային: Հարվածի տակ են հայտնվում տնտեսությունները․ կասեցվում են ապրանքաշրջանառությունները: Կոչեր` տվյալ վարակավայրերը չայցելելու եւ տարհանման գործողությունների նախապատրաստություններ: Արդյունքը` հարվածվում է համաշխարհային մակարդակով տնտեսական բեւեռի վերածված չինական համակարգը եւ հավելյալ մեկուսացման ենթարկվում Իրանը:

Հիմա դիտարկումներ կկատարվեն տարածաշրջանային տեսանկյուններից: Տվյալ դեպքում ո՞ր երկրներն են, որ փակել են Իրանի հետ սահմանը եւ որոնք, որ շարունակում են բաց պահել այն: Ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանը շարունակում է բաց պահել իր սահմանը: Մինչ Հայաստանը ժամանակավոր փակումով, թույլատրում է բեռնատարների ճանապարհով ապրանքաշրջանառությունը եւ իր քաղաքացիների հետդարձը: Փակելը, չփակելը քաղաքական մեկնաբանությունների դուռ են բացում․ «ժամանակավորը» հավանաբար փորձում է հավասարակշռված դիրք ապահովել վարակվելու-չվարակվելու կամ ավելի ճիշտ` մեկուսացնելու-չմեկուսացնելու գործընթացներում:

Մոռանալով 1981-ի մարգարեությունը կամ դրան հարող դավադրական տեսությունը, քաղաքականորեն չի բացառվում նման հավանականություն: Եթե Կորոնավիրուսի շահարկմանը հաջողվի ավելի ազդեցիկ գործոնի դեր ունենալ Իրանի մեկուսացման ուղղությամբ հայտարարված քաղաքականության իրականացման մեջ, ապա ինչու՛չմտածել կենսաբանական զենքի օգտագործման մասին: Մեկ հավելումով սակայն․ հարվածվողը ինքը եւս նման զենքի դիմելու հնարավորություն կունենա։ Տարբեր վայրերում ընթացող հիբրիդային պատերազմը համալրվում է նոր զինատեսակով, որը հիմնովին տարբերվում է մինչ այժմ կիրառվող ոճից։ Պրոքսի, սահմանափակ, սողացող եւ վերահսկելի ռազմական գործողությունները կենսաբանականի դեպքում Կորոնավիրուսի նման կթռչեն երկրից երկիր:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company