Մենք Արցախում ունենք մեր կայուն ընտրազանգվածը և մեր արժանի տեղը պետք է ունենանք Արցախի խորհրդարանում
01 Մարտ 2020 Մենք «զրո» քաղաքական նշանակություն ունեցող կուսակցություն չենք Արցախում և, հատակապես, Արցախյան հիմնահարցի հետ կապված ունենք լուրջ դերակատարում: Սա, կարծում եմ, գիտակցում են նաև Հայաստանի պաշտոնական շրջանակները։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ կողմից ներկայացված ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ում չկա մտոհոգություն, որ այս անգամ կարող են դուրս մնալ Արցախի խորհրդարանից, ինչպես եղավ Հայաստանում՝ հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ վարչապետը ՀՅԴ-ին պարբերբար քննադատում է։
«Մենք Արցախում ունենք մեր կայուն ընտրազանգվածը և, կարծում եմ, մենք այս անգամ ևս մեր արժանի տեղը պետք է ունենանք Արցախի խորհրդարանում։ Հայաստանյան զարգացումները հայաստանյան դաշտում են, Արցախյան զարգացումները՝ Արցախյան դաշտում»,- ասաց նա։
Դավիթ Իշխանյանը նաև ասաց, որ որպես նախագահի թեկնածու շարունակում է նաև հանդիպումներն Արցախի տարբեր շրջանների բնակչության հետ, երեկ եղել են Քաշաթաղի շրջանում։ Նա հիշեցրեց, որ մինչ պաշտոնական քարոզարաշվի մեկնարկը մտահոգություն էին հայտնել որոշ ուժերի կողմից վաղ մեկնարկած քարոշարվի վերբերյալ, որին պետք է հետևեին համապատասխան մարմիները։ Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտների խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են հնչեցնում։
«Իհարկե, թիվ մեկ խնդիրը, որը մեզ մոտ միշտ գերկայել է անվտանգության, պաշտպանության հարցերն են, արտաքին քաղաքականությանը վերաբերող հիմնախնդիրները։ Արցախյան հիմնահարցի հետ կապաված ունենք մեր ընդհանուր սկզբունքը, ռազմավարությունը, Արցախի պետականության միջազագային ճանաչմամբ վերջանականորեն մայր Հայստանի հետ վերամիավորումը»,- ասաց նա։
Դավիթ Իշխանյանն ասաց, որ ներկայացնում են նաև սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ԱՀ-ում որոշ թեկնածուներ կաշառք են բաժանում, մամուլում այդ մասին հրապարակումներ կան, Դավիթ Իշխանյանն ասաց․
«Եթե մամուլին հետևենք, արդեն վաղուց ռազմական գործողություններ են ընթանում, պատերազամ է։ Սովորական քարոզարշավ է ընթանում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե օրերս Հայ դատի հանձնախմբերի՝ ԱՀ-ում կայացած համաժողովը քարոզարաշավի շրջանակում էր տեղավորվում, Դավիթ Իշխանյանն ասաց․
«Բացառապես՝ ոչ։ Այդ խորհրադաժողովը նախապես ծրագրված էր։ Քննարկվել են Արցախյան հիմնահարցին, ցեղասապանության ճանաչմանը, ջավախահայության իրավունքների մասին հարցեր»,- ասաց նա։
Հեղինակ Անի Գևորգյան