ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համարձակվում եմ չհավատալ ձեր անկեղծությանը

05 Մարտ 2020 Առիթ ունեցա ուշացումով ընթերցելու «Ասպարեզ» թերթի փետրվարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինյանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» հոդվածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրվածին, մանավանդ ամեն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտություն կա, մյուս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մոտ տպավորություն է ստեղծում, թե այնքան անհերքելի ճշմարտություններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձվել են: Մանավանդ նույն մտայնությունը կարող է փոխանցվել իրականությանը քիչ ծանոթ ընթերցողին: Այս հանգամանքը ոչ պակաս ծանրակշիռ համարելով որոշեցի անդրադառնալ տվյալ հոդվածին:

Ռազմիկ Շիրինյանն, իր գրությամբ անդրադառնալով հայաստանյան իրականությանը իրեն իրավունք է վերապահում հրապարակավ դասեր տալու «հարյուր-երեսունամեայ կուսակցութեանը» այն մասին, թե նա ինչ պետք է անի հայրենիքում եւ փոխարենը ինչ է անում, որ չպետք է անի: «Իրավունքի» հարցին չեմ ցանկանում անդրադառնալ քանզի վերջին ժամանակներում որոշ մարդիկ իրենք են որոշում իրենց իրավունքները:

Ցանկանում եմ խոսել հարցի քաղաքական եւ մանավանդ բարոյական կողմի մասին: Ռ. Շիրինյանը թվում է մի քանի հարցեր, որոնցով պետք է զբաղվի կուսակցությունը (իսկ զբաղվո՞ւմ է դրանցով կուսակցությունը ընդհանրապես եւ արդյո՞ք միայն այդ հարցերով պետք է զբաղվի, սա էլ առանձին խնդիր է) եւ եզրակացնում է.«Ունինք փոքր հայրենիք մը, զոր պէտք է պահենք ու զարգացնենք, բայց շեղած ենք մեր հիմնական օրակարգէն եւ կեդրոնացած ենք իշխանություն-ընդդիմություն յարաբերութիւններու ժխորին մէջ: Թէ՛ կրթական համակարգի եւ թէ դատական համակարգի մեր հարցերը խորքին մէջ ոչ մէկ կապ ունին երկրի քաղաքական զարգացման ենթակառույցին հետ»:

Ինչի՞ց ելնելով Ռազմիկ Շիրինյանը որոշեց, որ այդ հարցերը «Երկրի զարգացման քաղաքական ենթակառուցին հետ ոչ մէկ կապ ունին», եւ, որ այդ հարցերով զբաղվելը նշանակում է. «Շեղել հիմնական օրակարգէն»: Ի՞նչ աղբյուրների տվյալներից ելնելով նա կատարեց այդ եզրակացությունը: Ռազմիկ Շիրինյանը տեղյա՞կ է, որ ՀՀ իշխանությունների ներկայացրած կրթության բարեփոխումների նախագիծը ալեկոծություն է առաջացրել Հայաստանի հասարակական, գիտական ու մտավորական շրջանակներում, որ շատերը այս նախագիծը որակեցին հարված հայագիտական կրթությանը, ինչպես եւ համալսարանական-ակադեմիական կառավարման վրա իշխանության ազդեցության լուրջ մեծացման փորձ: Տեղյա՞կ է Ռազմիկ Շիրինյանը, որ 2019-թվականի վերջերին այս փաստաթղթի դեմ Դաշնակցության երիտասարդական միության կազմակերպած ցուցական գործողություններին միացավ ոչ միայն ուսանողության ստվար հատված, այլեւ համալսարանական ու ակադեմիական բազմաթիվ ամբիոններ ու ինստիտուտներ արձագանքեցին պաշտոնական քննադատությամբ, եւ որ հենց այս օրերին, նույն այդ հաստատությունները անում են իրենց ժողովները եւ մերժում են ներկայացվող առաջարկները: Եթե ազգային լեզվի, գրականության, ու պատմության, ինչպես եւ գիտական ու ուսումնական հաստատությունններին վերաբերող փոփոխությունների նախագիծը դառնում է հանրային ալեկոծումների առարկա, քաղաքական բախման նյութ իշխանության ու թվարկածս շրջանակների միջեւ, արդյո՞ք այդ հարցերով ազգային կուսակցության զբաղվելը շեղվել է նշանակում եւ ընդամենը. «Իշխանություն-ընդդիմություն յարաբերութիւններու ժխոր»: Ըստ Ռազմիկ Շիրինյանի երկրի զարգացման ենթակառույցի հետ կապ չունեցող եւ ժխորի արժեք ունեցող մյուս հարցը դատական համակարգի խնդիրն է: Լրատվություն քաղելու իր աղբյուրներից Ռազմիկ Շիրինյանը իրազե՞կ է դարձել, որ դատական համակարգի խնդիրները այնքան են սկզբունքային ու մեծ նշանակություն ձեռք բերել, որ դրանց հարցով գալիք ապրիլի 5-ին Հայաստանում տեղի է ունենալու համաժողովրդական հանրաքվե:

Տեղյա՞կ է նա, որ այս հարցը կիսել է հասարակությունը, մասնագիտական ու ոչ մասնագիտական բուռն քննարկումների առարկա է դարձել, որ շատերի, այդ թվում Դաշնակցության կարծիքով, հնարավոր փոփոխությունների ճանապարհով երկրի իշխանությունը ձգտում է ստեղծել ձեռնասուն Սահմանադրական դատարան, իրեն ցանկալի, երկրի համար վտանգավոր որոշումներ անցկացնելու համար: Գուցե այդ հարցը շատ չի՞ հուզում Ռազմիկ Շիրինյանին, բայց նա ինչո՞ւ է որոշել, որ դրանք չպետք է հուզեն նաեւ Հայաստանցի ժողովրդին, մտավորականններին գիտնականններին, քաղաքական ուժերին, որոնց թվում եւ Դաշնակցությանը: Ռազմիկ Շիրինյանն առհասարակ տեղյա՞կ է, որ Հայաստանի այսօրվա ներքաղաքական գործընթացները հյուսվում են իրավական-դատական խնդիրների շուրջ, եւ որ դրանք դարձել են զենք իշխանության ձեռքին՝ ընդդիմության դեմ իր պայքարի համար:

Շիրինյանի հոդվածի միջով անցնող կարմիր թելը կամ, ինչպես ասում են, մեխը այն է, որ Դաշնակցությունը Հայաստանում զբաղված է ընդդիմություն-իշխանություն ինքնանպատակ պայքարով, անտեսելով իր անելիքը եւ, ինչպես ասելիքի խորքում կարելի է կարդալ, օգնելու փոխարեն խանգարում է իշխանությանը:

Նորից հարցնենք. Ինչի՞ց ելնելով է Ռազմիկ Շիրինյանը որոշում, որ ընդդիմադիր այս գործունեությունը ինքնանպատակ է եւ մերժելի: Սա ճաշակի՞ հարց է, թե սուրճի բաժակ նայելով կարելի է կողմնորոշվել:
Եթե հոդվածի հեղինակը պատիվ կանի համաձայնելու մտքիս հետ՝ ընդդիմադիր գործունեության կարեւորն ու անկարեւորը որոշվում է առաջին հերթին երկրի ճակատագրի համար ճշմարիտ մտահոգությամբ, որն իր հերթին պայմանավորված է իշխանության գործունեության ազդեցությամբ՝ երկրի եւ ժողովրդի կյանքի վրա:

Ռազմիկ Շիրինյանը տեղյա՞կ է, որ Հայաստանի հասարակությունը ներակյումս պառակտված է, որ ատելության մթնոլորտն է գերիշխում երկրում, որի կրակի տակ փայտ նետողն էլ հենց երկրի վարչապետն է՝ իր փողոցին վայել գնահատականներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով, հասարակության մեջ ուժային կառույցների միջոցով վախի մնթոլորտը սրելու գործելակերպով: Տեղյա՞կ է, որ կեղծ թվերի ետեւում, երկրում չկան ներդրումներ, չկա տնտեսական ծրագիր, կենսաթոշակների ու աշխատավարձերի նվազ բարձրացումները հալվում են բարձրացող գների հորձանուտում:
Որ պարզ ժողովրդի ընկերային կարիքների խորապատկերի վրա իշխանությունը, ժողովրդի գնահատականով, օրինական կոռուպցիայով է զբաղված, կարճ ժամանակում ինքն իրեն պարգեւատրելով տասնյակ միլիոնավոր դոլարներով:

Չհաշված անգամներ բարձրացված աշխատավարձերը, շռայլ գործուղումներն ու այլ ծախսերը: Ռազմիկ Շիրինյանը տեղյա՞կ է, որ Հայաստանում հաստատվում է մեկ անձի բացարձակ իշխանություն, որ պետական համակարգից դուրս են մղվում բոլոր ոչ յուրայինները՝ փոխարինվելով յուրայիններով, որ լրջագույն մտահոգությունների տեղիք են տալիս Արցախի շուրջ զարգացումները, իսկ արտաքին աշխարհում Հայաստան պետության հեղինակությունը
լուրջ անկում է ապրել: Շարունակե՞մ, թե այսքանը բավական է, մնացածը Ռազմիկ Շիրինյանն ու իր պես մտածողները կարող են լրացնել ուշադրություն դարձնելով իրենց ցանկալի աղբյուրներից բացի այլ աղբյուրների: Իսկ Դաշնակցությունը, ի դեմս իր անդամների, հաճույքի համար ընդդիմադիր կեցվածք «չի խաղում», այլ քաղաքական վարքը բխեցնում է առկա մտահոգությունններից եւ դրանց մեծությունից: Ի վերջո ինչով որ Հայաստանում զբաղված է կուսակցությունը բառացիորեն թելադրված է նախորդող ՀՅԴ Ընդհանուր եւ Հայաստանի Գերագույն ժողովների որոշումներով: Որպես խելացի եւ պատասխանատու մարդ Ռազմիկ Շիրինյանն ի՞նչ է կարծում այդպես վարվե՞լն է ճիշտ, թե հակառակը պիտի աներ կուսակցական կառույցն՝ իր ղեկավարության հետ:

Ինձ վաղուց չի զարմացնում այն հանգամանքը, որ մի քանի Սփյուռքահայ եւ հայաստանցի բարեկամներ, ինչպես, որ այսօր Նիկոլ Փաշինյանին են պաշտպանում եւ Դաշնակցությանն են քննադատում, ոչ վաղ անցյալում «Սասնա ծռերին» էին պաշտպանում Դաշնակցությունից, նրանից առաջ նույն կերպ վարվելով, նախորդող հրապարակ ելնողների պարագայում: Ու թեեւ որոշ ժամանակ անց հենց ժամանակն է պարզում, թե ով էր ճիշտ, բայց խելոքներն ու մտահոգները ամենաճշմարիտի բարձունքից, անվրդով շարունակում են անել իրենց որդեգրած գործը: Գուցե հենց սա՞ է ինքնանպատակ, կամ բոլորովին այլ դրդապատճառներ են առաջնորդում: Այլապես եթե մարդկանց հուզում է հայրենիքի եւ հայրենի ժողովրդի ճակատագիրը, ինչո՞ւ ոչ մի խոսք չեն ասում իշխանության այն թերացումների մասին, որոնց ականատեսն ենք լինում գրեթե ամեն օր: Մի՞թե ոչինչ նրանց աչքին չի զարնում, ականջը չի լսում:

Համարձակվում եմ չհավատալ ձեր անկեղծությանը Ռազմիկ Շիրինյան եւ եթե ձեր բարձունքից թույլ կտաք մենք էլ այնպես կսիրենք ու այնպես կջանանք հայրենիքի համար, ինչպես թելադրում է մեր սիրտը, խիղճը եւ ազգայի-կուսակցական պարտականությունը:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company