ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հռչակագրի նախագիծը

12 Մարտ 2020 Երէկ, Վարչապետ Փաշինեան, Գորիսի իր հանրահաւաքի ընթացքին, կը բացայայտէր նախագիծը հռչակագրի մը, որ պիտի յաջորդէ Ապրիլ 5-ի ժամկէտով նախատեսուած հանրաքուէին։ Նախագիծը արդէն լայնօրէն հրապարակուած է պետական լրատու համակարգին կողմէ ինքնաբերաբար նախապաշարելով ՀՀ ընտրազանգուածը ամէնուրեք։

Մէկդի թողնելով այն հանգամանքը, որ համապետական հռչակագիր մը պէտք է բխի ներկայացուցչական ժողովի մը (այս պարագային՝ ՀՀ Ազգային Ժողովին) իրաւասութենէն միայն և հաստատուած ընթացակարգի լիարժէք կիրարկումով, կարևոր է հարց տալ, թէ Պր. Վարչապետը իր այս նախագիծը կը հրապարակէ յանուն որո՞ւն և ի՞նչ հանգամանքով։ Ո՞վ կը ներկայացնէ ինք և ո՞րն է պաշտօնական հանգամանքը այն հաւաքին, որուն կը ներկայացուի յիշեալ նախագիծը։

Հանրութեան յիշողութեան մէջ դեռ շատ թարմ են այն օրերը, երբ Պր. Վարչապետը «զօրակոչ»ի կ՚ենթարկէր փողոցը ընդդէմ ՀՀ Ազգային ժողովին և կը յայտարարէր, որ փողոցի հաւաքականութիւնն էր իրեն համար միակ ընդունելի խորհրդարանը…Ինք այդ հաւաքականութիւնը կը կոչէր «ժողովուրդ» քաջ գիտնալով, որ այդ «ժողովուրդ»ը որևէ ձև և հմտութիւն — և որևէ օրինական ձեռնհասութիւն — չէր կրնար ունենալ օրէնսդիր իշխանութիւնը փոխարինելու և որ այդ սուտ հռետորաբանութիւնը ընդամէնը կոչուած էր երկրին մէջ մենատիրութիւն հաստատելու։ Հանրութեան յիշողութեան մէջ նոյնքան թարմ են այն օրերը, երբ Պր. Վարչապետը «զօրակոչ»ի կ՚ենթարկէր նոյն փողոցի հաւաքականութիւնը այս անգամ ճնշման տակ առնելով երկրի դատարանները։

Եւ ահաւասիկ կրկին կը գտնուինք օրէնսդիր և դատական իշխանութիւններու իրաւասութիւններէն ներս ոտնձգութիւն կազմակերպելու նոյն յանցաւոր արարքին առջև։ Հռչակագրի նախագիծը, իր էութեամբ, ոչ այլ ինչ է, եթէ ոչ նորօրինակ միջամտութիւն մը եռեակ իշխանութիւններու տարանջատութեան սկզբունքի սահմաններէն ներս։ Նախագիծը յստակօրէն կը բացայայտէ գործադիր իշխանութեան իսկական դիտաւորութիւնները։

Բոլոր անոնք, որոնք իրենց գրաւը դրած են այս իշխանութեան կողմէ կազմակերպուած այս խաբուսիկ հանրաքուէին վրայ, պէտք է բաց աչքերով կարդան այս նախագիծը։ Ամէն ինչ ըսուած է հոտ։ Ամէն ինչ յստակօրէն նախագծուա՛ծ։ Հիմա է իրականութիւնը տեսնելու ժամանակը։ Եւ հիմա է ժամանակը աննախապաշար և ազգին գերագոյն շահերէն բխող վճռական գործի։

Կը գտնուինք հրամայական կացութեան մը առջև։ Իմ կոչն է Պր. Նախագահին, Պր. Վարչապետին և ՀՀ Ազգային Ժողովի Պր. Նախագահին, որ միասնաբար և անյապաղ առնեն անհրաժեշտ քայլերը այս հանրաքուէն չեղեալ յայտարարելու — քանի դեռ ուշ չէ — և սկիզբը դնելու մէկ նոր և իսկական, համազգային գործընթացի ՀՀ Սահմանադրութեան բարելաւման խնդիրները հանրութեան սեղանին բերելու` լիովին յարգելով Սահմանադրութեան տառն ու ոգին և նախանձախնդրօրէն պահպանելով եռեակ իշխանութիւններու հաւասարազօրութեան և անկախութեան հիմնարար սկզբունքը։

Կարօ Արմենեան
Մարտ 12, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company