ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տոկոսադրույք զրոյացնելը որևէ արդյունքի չի հանգեցնի

29 Մարտ 2020 ՀՀ գյուղոլորտում առկա խնդիրների, կորոնավիրուսի տարածման պայմաններում կառավարության ծրագրերի արդյունավետության և այլընտրանքային առաջարկների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

- ՀՅԴ Գերագույն մարմնի Գյուղատնտեսական հանձնախումբը դեռ 2019 թ., կառավարության կառուցվածքային փոփոխությունների փուլում, կարծիք էր հայտնել, որ Գյուղատնտեսության նախարարության միացումն այլ նախարարության՝ հանգեցնելու է խնդիրների։ Այժմ, կարծես, եկել է «քննության» շրջանը։ Տեղի՞ն էին այդ մտավախությունները։

– Դաշնակցությունը, բազմաթիվ այլ քաղաքական ուժեր, գյուղատնտեսությամբ զբաղվող տնային տնտեսություններն ու ձեռնարկատերեր, փորձագետներ խիստ բացասական վերաբերմունք ունեին գյուղատնտեսության և էկոնոմիկայի նախարարությունները միացնելուն: Փաստարկները բազմաթիվ և բազմապիսի էին` սկսած նրացից, որ աշխարհում չկա քիչ թե շատ նորմալ պետություն, որը չունենար գյուղատնտեսության նախարարություն, մինչև այն որ այս երկու նախարարությունները, նախարարությունների ներքին մշակույթը, գործառույթները որևէ ընդհանրություն չունեն:

Գյուղատնտեսության նախարարությունը ոլորտային նախարարություն է, էկոնոմիկայի նախարարությունը՝ ընդհանուր համադրող: Հայաստանի բնակչության մոտ կեսը բնակվում է գյուղական բնակավայրերում, զբաղվում է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությունը գեներացնում է համախառն ներքին արդյունքի շուրջ 20 տոկոսը (գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը հաշվի առած՝ շուրջ 30 տոկոսը): Կառավարությունն ասում էր. 15-20 տոկոսը ՀՆԱ-ի կառուցվածքում աննորմալ մեծ թիվ է, բերում էր զարգացած երկրների օրինակը: Սակայն, ինչպես շատ հարցերում, սխալ ծայրից էին սկսել: Փոխանակ տնտեսության այլ ճյուղերը զարգացնելու, գնացին գյուղատնտեսությունը փոքրացնելու ուղիով:

Վերջիվերջո, տրամաբանական չէ գյուղատնտեսությունը համարել գերակա ուղղություն, բայց վերացնել ոլորտային գերատեսչությունը: Այո, գյուղատնտեսության նախարարության արդյունավետությունը ցածր էր, ծրագրերն էական ազդեցություն չէին ունենում ոլորտի զարգացման վրա, բյուջեն փոքր էր, գործառույթները սահմանափակ էին, բայց գլխացավը բուժելու համար չի կարելի գլուխը կտրել: Փոխարեն բարձրացնեին նախարարության արդյունավետությունը, որոշեցին գլխից էլ ազատվել, գլխացավից էլ:

Կառավարության գործունեության ու կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո անցել է մոտ մեկ տարի: Կառավարությունն օրենքի փոփոխությունը հիմնավորում էր նախարարությունների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հետաքրքիր կլիներ լսել կառավարության հաշվետվությունը, թե որքանո՞վ կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացավ:

– Կորոնավիրուսի տարածումը համընկավ գարնանացանի և գյուղատնտեսության եռուն շրջանի հետ։ Արդյունավե՞տ են, արդյոք, կառավարության՝ համաճարակի տարածման, մարդկանց տեղաշարժի սահմանափակման և բազմաթիվ այլ արտակարգ միջոցառումների այս փուլում գյուղոլորտի ուղղությամբ կիրառվող ծրագրերը։ Կարճ ասած՝ արտակարգ դրության պայմաններում կառավարությունն ունի՞ կամ կիրառու՞մ է, արդյոք, գյուղոլորտին առնչվող «արտակարգ» ծրագրեր։

– Կառավարությունը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարմանն ուղղված հինգ ծրագիր է հաստատել: Ծրագրերից մեկը վերաբերվում է գյուղատնտեսությանը: Նախ, սկսենք նրանից, որ այսօր որևէ մեկը չի կարող գնահատել համավարակի տնտեսական ազդեցությունը: Հետևաբար, չի կարելի խոսել հետևանքների հաղթահարման մասին, կարելի է խոսել լոկ համավարակով պայմանավորված դժվարությունների մեղմման մասին:

Քանի որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, եկամուտով ապահովում է հարյուր հազարավոր մարդկանց և պարենային ապահովության հիմնական երաշխավորն է, զարմանալի չէ, որ օգնության փաթեթներից մեկը պետք է ուղղված լիներ գյուղատնտեսությանը: Սակայն, առաջարկվող միջոցառումները բավարար չեն, իսկ որոշ դեպքերում կարող են նաև ռիսկեր պարունակել:

Կառավարությունը նախատեսում է զրոյացնել բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Մյուս բաղադրիչը կոոպերացիայի խթանումն է: Կառավարությունը, ցավոք սրտի, գնաց «փող լցնելու»՝ որևէ ստեղծագործ մոտեցումից զուրկ ուղիով: Բայց արդյո՞ք գումարի պակասը այսօր գյուղատնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրն է:

Բազմաթիվ երկրներ, ներառյալ Հայաստանը, արգելել են սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը: Ռուսաստանն, օրինակ, արգելել է հացահատիկի արտահանումը: Այս պայմաններում պետությունը պետք է իր սահմանափակ ռեսուրսներն ուղի պարենային անվատանգության ապահովմանը և որոշ գյուղմթերքների երաշխավորված գնումներին: Այս տրամաբանությունից ելնելով, սահմանափակ ռեսուրսները պետք է առաջնահերթության կարգով ուղղվեն մեր պարենային անվտանգությունն ապահովող գյուղմթերքների արտադրությանը:

Պետությունը պետք է երաշխավորած ծավալով և գնով գնի այդ գյուղմթերքը: Խոսքը, առաջին հերթին, վերաբերվում է հացահատիկին և հատիկաընդեղենային մշակաբույսերին, կարտոֆիլին: Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանյութը և սերմերը գյուղացիական տնտեսություններին պետք է տրամադրել անհատույց` այն գյուղմթերքների արտադրության համար, որոնց մասով առկա է երաշխավորված պետական գնում:

Շուկա փող մտցնելով և բոլոր տեսակի բնամթերքների արտադրության խրախուսումը կարող է նույնիսկ վտանգավոր հետևանքներ ունենալ: Որոշ բնամթերքներ մենք ավելի շատ ենք արտադրում, քան կարող ենք երկրում սպառել: Այսօր, երբ մարդկանց ու բեռների շարժը սահմանափակված է (հայտնի չէ, թե ինչ կլինի վաղը), իսկ ռուբլու փոխարժեքը 6 դրամի միջակայքում է, մեր արտահանումներին էական վտանգ է սպառնում: Ավել արտադրելով մարդիկ կարող է չկարողանան իրենց մթերքը վաճառել ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում: Ի՞նչ են անելու, երբ բերքը չվաճառվի, իսկ վարկը ստիպված լինեն սպասարկել (թեկուզև անտոկոս վարկը):

Ինչ վերաբերվում է այսպես ասած «կապիտալ» ծրագրերին (ոռոգման արդիական համակարգեր, «խելացի» անասնագոմեր, լիզինգ և այլն), ապա նախ պետք է գնահատել, թե ինչու են այդ ծրագրերը թերակատարվում, արդյո՞ք բարձր տոկոսադրույքներն են պատճառը, թե այլ խորքային պատճառներ կան: Եթե խնդիրը «փողի գնի» մեջ չէ, ապա տոկոսադրույք զրոյացնելը որևէ արդյունքի չի հանգեցնի: Ավելին, ես կառաջարկեի այս տոտալ անորոշության պայմաններում ձեռնպահ մնալ այն կապիտալ ծախսերի ավելացումից, որոնք անմիջապես չեն նպաստում համավարակի ազդեցության մեղմմանը կամ համավարակին հակազդեցությանը:

Մյուս հարցը վերաբերվում է կոոպերատիվներին: Կոոպերացիայի խնդիրը Հայաստանում շատ դժվար է լուծվում չնայած պետական և միջազգային ջանքերին, տրամադրվող գումարներին ու խորհրդատվական աջակցությանը: Չի կարելի համավարակի հետևանքների դեմ պայքարի անվան տակ փորձել «լուծել» կոոպերացիայի խնդիրը: Ընձեռնվող հնարավորությունից օգտվելու համար կստեղծվեն կոոպերատիվներ, բայց կոոպերացիան չի զարգանա: Գումարը կծախսվի, բայց հարցը չի լուծվի: Կոոպերացիան Հայաստանում այլընտրանք չունի, բայց դա կարճաժամկետ խնդիր չէ. այն պետք է դիտարկել համավարակի հետևանքների մեղմումից անջատ՝ որպես առանձին ռազմավարական հարց:

– Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։ Կբացե՞ք փոքր-ինչ փակագծերը, ի՞նչ միջոցառումներ եք առաջարկել գյուղոլորտի վերաբերյալ։

– Ընդհանուր առմամբ վերը նկարագրված մոտեցումները հենց այն էր, ինչ առաջարկել էր Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը մարտի 23-ին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company