ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. Ռուսաստանից եկող փոխանցումներ

30 Մարտ 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ արտագնա միգրանտների տեղաշարժի սահմանափակումներն ու արտերկրա դրամական փոխանցումների կրճատումները մեր տնտեսության վրա։

Գաղտնիք չէ, որ մասնավորապես Ռուսաստանն արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում մեր հիմնական գործընկերն է, ինչը պայմանավորված է մի շարք կայուն ցուցանիշներով։ Ըստ այդմ` մեր արտահանման գրեթե քառորդ մասն ուղղվում է ռուսական շուկաներ, իսկ արտագնա աշխատանքային միգրանտների 70 տոկոսը նախընտրում է հենց Ռուսաստանի Դաշնությունը, մանավանդ ժամանակավոր միգրանտները։ Բացի դրանից, Հայաստան եկող արտասահմանյան դրամական փոխանցումների առյուծի բաժինը հենց Ռուսաստանից է։

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ`առկա է նաև այն մտահոգությունը, որ ապագայում կարող են լինել նաև սահմանափակումներ` կապված արտահանվող ապրանքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ, ինչը կառաջացնի լրացուցիչ դժվարություններ։ Մյուս մտահոգությունն առնչվում է տրանսպորտային սահմանափակումներին, որոնք կառաջացնեն տրանսակցիոն բարդություններ նույն արտահանման ոլորտում տեղափոխման ծախսերի թանկացման առումով։

«Արտագնա միգրանտների տեղաշարժի սահմանափակումների պարագայում մենք արդեն իսկ ունենք առարկայական դժվարություններ, որովհետև այստեղ շատ կարևոր է ժամանակային հատվածը։ Միգրանտները սովորաբար սեզոնային աշխատանքներ կատարելու համար Ռուսաստան մեկնում են փետրվարին, այսինքն` նրանք արդեն իսկ պետք է մեկնած լինեին։ Սեզոնը սկսվել է, բայց նրանք այնտեղ չեն, և յուրաքանչյուր օրը կրճատում է նրանց աշխատանքային պլաններն ու ծրագրերը` չեղարկելով այն եկամուտները, որոնք ակնկալվում էին արտագնա աշխատանքից»,– նշում է տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ` նշված խնդիրն իր հետ անպայման կբերի Ռուսաստանից դրամական փոխանցումների էական նվազման։ Բացի դրանից, Ռուսաստանում կեցության իրավունք ստացած ՀՀ քաղաքացիների համար զգալի խնդիրներ են առաջացել հենց այդ երկրում առկա տնտեսական դժվարությունների պատճառով։ Նրանցից ակնկալվող աջակցությունը նույնպես կրճատվում է։

Տնտեսագետի կարծիքով` զգալիորեն տուժում է նաև տուրիզմը, որովհետև ամեն տարի Հայաստան են ժամանում մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ, և ոչ ոք չգիտի, թե որքան կարող են տևել տեղաշարժի հետ կապված սահմանափակումները։ Ըստ նրա` ժամանակային անորոշությունը թույլ չի տալիս հստակ հաշվարկել տնտեսվարող սուբյեկտների ճշգրիտ կորուստները, որոնք կարող են շարունակվել համաճարակի տևողության պատճառով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company