Միասնություն ու ողջախոհություն բոլորիս
01 Ապրիլ 2020
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ է վերաբերում մեր երկրի ապագային ու գիտակցում է այդ ճանապարհին իր մասնակցության կարևորությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահեցին ու իրենց քվեն տվեցին ՀՅ Դաշնակցությանը և ինձ՝ որպես Արցախի նախագահի թեկնածուի:
Դաշնակցությունը միշտ հաշվետու է եղել ժողովրդի առաջ և պատասխանատու՝ իր կեցվածքում: Միասնություն ու ողջախոհություն բոլորիս:
Առողջ եղեք:
Դավիթ Իշխանյան