ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ոչ թե պետք է հետևանքների դեմ պայքարել, այլ վերացնել պատճառները

08 Ապրիլ 2020 Տնտեսագիտական տեսանկյունից պարզապես նոնսենս է, երբ չգիտես, թե որքան է վնասը, բայց ուզում ես վերացնել այն: Այս պահին մենք չգիտենք կորոնավիրուսի հետևանքների և վնասների չափը, բայց փորձում ենք վերացնել դրանք:

Այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված փաթեթներին՝ վերոնշյալ համատեքստում նա առաջին հերթին խնդրահարույց համարեց կառավարության կողմից առաջարկված` «կորոնավիրուսի հետևանքների վերացման ծրագիր» եզրույթը:

Ոչ թե պայքարել հետևանքների դեմ, այլ վերացնել պատճառը

«Այս պահի դրությամբ չենք կարող գնահատել տնտեսության վնասի չափը, թեպետ միջազգային տարբեր կազմակերպություններ արդեն սկսել են նման վերլուծություններ անել: Օրինակ՝ Ասիական զարգացման բանկը 2020 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի 2,2 տոկոս դանդաղում է կանխատեսել, ինչը չափազանց լավատեսական է, քանի որ չի բացառվում ավելի ցածր ցուցանիշ ունենալու հավանականությունը: Այնուամենայնիվ, կարող ենք փաստել, որ ՀՀ տնտեսական աճը դանդաղելու է, և նախորդ տարվա տնտեսական աճի թվերը չենք ունենալու: Բայց հիմա փորձում ենք վերացնել մի բան, ինչը չգիտենք որքան է:

Ու այս տրամաբանությամբ փորձում ենք հակաճգնաժամային փաթեթ պատրաստել: Մենք իսկապես իրավիճակը ճիշտ գնահատելու և առաջնային խնդիրներն առանձնացնելու խնդիր ունենք: Մենք զբաղվում ենք հինգերորդ և վեցերորդական հարցերով՝ մոռանալով հիմնական պատճառը՝ վիրուսը: Ոչ թե պետք է հետևանքների դեմ պայքարել, այլ վերացնել պատճառը:

Իսկ այս պահին վիրուսը հաղթահարելու համար մարդկանց պետք է ինքնամեկուսացնել, բուժել ու ապահովել պարենով, որ փողոց դուրս չգան»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում հետևանքներն ավելի մեծ կլինեն:

«Երբ կառավարությունը այս ամենին զուգահեռ փորձում է տնտեսական ակտիվություն խրախուսել, դրանով վնասում է առաջին գերնպատակը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը: Իրականում հնարավոր չէ զուգահեռաբար և՛ ինքնամեկուսացում, և՛ տնտեսական ակտիվություն ապահովել: Տնտեսական ակտիվությունը ենթադրում է հանդիպումներ, վարձակալություն, գույքի առքուվաճառք և այլն:

Այդ ամենն այս պայմաններում հնարավոր չէ: Կառավարության կողմից տրամադրված վարկերն այս պահին չեն կարող արդյունավետ լինել, քանի որ հիմա այդ գումարը վերցնելով՝ սեփականատերն այն վստահաբար չի ուղղելու բիզնեսի զարգացմանը: Հիմնականում շահագործման, պահպանման ծախսերի ապահովմանն է ուղղելու:

Օրինակ՝ մյուս վարկերն է մարելու կամ, լավագույն դեպքում, աշխատողների աշխատավարձն է տալու, թեպետ խիստ կասկածում եմ, որ սեփականատերը վարկ կվերցնի չաշխատող աշխատողների աշխատավարձը վճարելու նպատակով, քանի որ, ի վերջո, նույն վարկը, թեկուզև անտոկոս, ուշ թե շուտ նույն գործարարն է վճարելու:

Եվ այս իրավիճակում լուծվելու են միայն բիզնեսի սեփականատիրոջ ընթացիկ կարիքները: Այսինքն, մենք փող ենք տալիս, որ բիզնեսի տերն իրեն այս պայմաններում լավ զգա, ինչն արդյունավետ չէ: Այդ գումարներն այս պահին պետք է ուղղել մարդկանց՝ նրանց միանվագ նպաստներ, փոխհատուցումներ տրամադրելուն, որ նրանք այդ գումարներով մնան տանը և ապահովված լինեն անհրաժեշտ պարենով»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս կոնցեպտով են առաջնորդվում աշխարհի մի շարք զարգացած երկրներ:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ը հենց այս ուղղությամբ են գնում: Թեպետ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2 տրիլիոն դոլարի բյուջե է նախատեսել, բայց այս պահին այդ գումարները ծախսում են բուժման, մարդկանց մեկուսացման և մարդկանց նպաստներ տրամադրելու համար»,-ասաց տնտեսագետը:

Լուրջ խնդիրներ, նաև անարդարության մթնոլորտ

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ մեր պարագայում խնդիրներից մեկն էլ այն է, որ ոչ թե համաճարակը հաղթահարելու ավարտից հետո, այլ հիմա են նախատեսում օգտագործել տնտեսական աջակցության գործիքները.

«Հիմա հայտեր են ընդունում, օրինակ՝ զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողին մինչև 50 մլն վարկ տրամադրելու համար: Լավ, ենթադրենք տվեցին, բայց այս պահին տնտեսվարողը հաստատ աշխատավարձ չի տալու և ոչ էլ, օրինակ՝ հյուրանոցի նոր մասնաշենք է սարքելու: Խնդիրն այն է, որ այս պահին տնտեսական ակտիվություն հնարավոր չէ: Ստացվում է՝ դու փող ես տալիս տնտեսական ակտիվության համար, երբ այդ ակտիվությունը սահմանափակված է»:

Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթներին, տնտեսագետը հավելեց.

«Առաջարկվող սոցիալական փաթեթներն ամբողջական չեն և չեն ընդգրկում հասարակության մեծ մասին, ինչն իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնելու՝ ստեղծելով նաև անարդարության մթնոլորտ:

Ըստ էության, ստացվում է, որ այսօր տուժում են բոլորը, բայց պետք է շատ փոքր խումբ մարդիկ փոխհատուցվեն: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հնարավորինս ընդլայնի իր կողմից փոխհատուցում ստացող շահառուների թիվը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, հիմա տուժում են բոլորը: Սահմանափակումները, որոնք դրել են այդ ծրագրերից օգտվողների համար, պետք է վերանայվեն, որ մարդկանց ապահովեն նվազագույն պարենով:

Եթե մարդը սոված մնաց, ինքը, այնուամենայնիվ, դուրս է գալու: Մեր հիմնական գերխնդիրն այս պահին պետք է ուղղված լինի մարդկանց նվազագույն պահանջմունքները բավարարելուն»:

Տնտեսագետը համաձայն չէ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե ընտրել են քիչ գումարով շատերին օգնելու տարբերակը:

«Իրականում այդպես չէ: Բոլորին չեն օգնում, իրենք ընտրել են քիչ գումարով քչերին օգնելու տարբերակը»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց նաև մեկ այլ խնդրի մասին՝ ընդգծելով, որ կառավարությունը գումարը մարդկանց տրամադրելու փոխարեն տրամադրում է բանկերին՝ փորձելով ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում փրկել նաև բանկային համակարգը. «Սա ճիշտ մոտեցում չէ:

Առաջնահերթ պետք է լուծել ազգաբնակչության հարցը: Բանկային համակարգը տարիներ շարունակ արտոնյալ վիճակ է ունեցել, օգտվել է բազմաթիվ հնարավորություններից և ապահովել է գերշահույթներ: Անշուշտ, շատ կարևոր է ունենալ բանկային համակարգ, բայց այն չպետք է իրականացվի ի հաշիվ ազգաբնակչության»:

Աղքատ երկրում չի կարող հարուստ պաշտոնյա լինել

Սուրեն Պարսյանի հետ զրույցում անդրադարձանք այս օրերին առավել քան խնդրահարույց ու ցավոտ հարցերից մեկին: Խոսքը պարգևավճարների մասին է, որոնց վերաբերյալ քաղաքացիները նախօրեին հարցեր ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ հնչեց պարգևավճարները թոշակառուներին բաժանելու վերաբերյալ հարցը:

Ի պատասխան, Ն. Փաշինյանը նշեց, որ այդ պարգևավճարների համար տարեկան օգտագործվում է 1 միլիարդ դրամ գումար, և եթե այդ 1 միլիարդ դրամ գումարը բաժանենք թոշակառուների վրա, ստացվում է, որ տարին ամեն թոշակառուի կհասնի այս գումարից 1988 դրամ, ամեն ամիս՝ 165 դրամ: Երեկ կառավարությունը պարզաբանում ներկայացրեց, որ վարչապետը խոսել է միայն բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների մասին:

Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետն ընդգծեց. «Իմ ունեցած տվյալներով, ընդհանուր պարգևատրման ֆոնդը տասնյակ միլիարդներով է:

Ավելին ասեմ, 2019 թվականի ընթացքում տարբեր հաշվարկներով մինչև 100 մլն դոլարի պարգևատրում է տրվել: Իսկ ինչ վերաբերում է թոշակներին, եթե անգամ հիմք ընդունենք վարչապետի հայտարարած՝ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին վերաբերող 1 միլիարդը, ապա անգամ այդ դեպքում յուրաքանչյուր թոշակառուի թոշակն ամսական կավելանա ոչ թե 165, այլ 330 դրամով»:

Տնտեսագետը շեշտեց, որ միայն 2020 թվականի երեք ամիսների կտրվածքով արդեն իսկ մի քանի միլիարդի պարգևատրումներ են եղել.

«Պարզապես ժողովրդից թաքցվում է ճիշտ տեղեկատվությունը: Հասկանում են, որ նրանք հիմա լուրջ ֆինանսական, սոցիալական խնդիրներ ունեն, և նշված հանգամանքը դարձել է մարդկանց աչքի փուշը: Աղքատ երկրում չի կարող հարուստ պաշտոնյա լինել, բայց մենք ունենք այդ իրավիճակը: Աղքատ երկրում ունենք հարուստ պաշտոնյաներ, որոնք ստանում են միլիոնավոր դրամների պարգևատրումներ, իսկ մարդկանց կենսամակարդակը, ի տարբերություն պաշտոնյաների, այդպես կտրուկ չի բարձրացել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company