ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սոցիալական և տնտեսական ծրագրերը չպետք է ունենան պոպուլիստական դրդապատճառներ

14 Ապրիլ 2020 Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր է ընդունել, որոնցով նախատեսվում է սոցիալական միջոցառումների դեպքում՝ միանվագ օժանդակություն շահառուների որոշակի խմբերի:

168.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձել է այս միջոցառումների արդյունավետության և համարժեքության խնդիրներին:

Տնտեսագետը չբացառեց ստեղծված տնտեսական և սոցիալական աննախադեպ իրավիճակի պայմաններում՝ ցանկացած աջակցության որոշակի դրական ազդեցությունը, սակայն բարձրաձայնեց դրանց հասցեականության, համարժեքության ու առաջնահերթությունների շուրջ իր մտահոգությունները․․․

Ըստ Թ. Ավետիսյանի՝ այս պահին այդ ծրագրերի բնույթը չպետք է լինի ընդլայնողական. «Հիմա չէ տնտեսության հակաճգնաժամային զարգացման ժամանակը, զարգացման համար ժամանակը գալու է: Ժամանակագրությունը չպիտի խառնվի, և առաջնահերթությունները չպիտի խառնվեն. ո՛չ անհրաժեշտ էր սկզբում այդքան մատների արանքով նայել համաճարակային այս վիճակին և դրա հնարավոր ազդեցություններին, և ո՛չ էլ հիմա պետք է առաջ ընկնել և մտածել, ասենք, զարգացման մասին: Հիմա ավելի շատ նպատակադրումը պիտի լինի կանխարգելումը և սպասվող վնասների առավելագույն նվազեցումը: Իսկ տնտեսական և սոցիալական վնասները կարող են նվազագույնի հասցվել, եթե առավելագույնը կիրառվեն կանխարգելիչ գործիքներ»:

Հարցին՝ արդյո՞ք ներդրված աջակցության ծրագրերը՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, համաֆինանսավորումը, մեկանգամյա օժանդակությունները միտված չեն մատնանշված խնդիրները լուծելուն, նա պատասխանեց. «Իհա՛րկե ոչ, համարժեք չեն: Գուցե ինչ-որ չափով էդ նպատակին ծառայեն, բայց մենք հիմա ինչ-որ չափի մասին չպետք է խոսենք, մենք պետք է խոսենք թիրախավորված աջակցության մասին, որովհետև մյուս կողմում էլ բյուջեի հնարավորություններն են, և դեռ պարզ չի՝ մենք որքան ժամանակ կմնանք այսպիսի վիճակում, և որքան ժամանակ հաղթահարված չի լինի կորոնավիրուսը՝ իր հետևանքներով:

Պետության աջակցությունները պետք է լինեն երկու հիմնական ուղղությամբ, որպեսզի աջակցեն տնտեսվարողներին նաև տարբերակված ու հասցեական, ըստ ոլորտների, որովհետև ոլորտներ կան որոնց աջակցության կարիքը բազմապատիկ ավելին է:

Պետությունն ուղղակի պիտի զիջի հարկերը ժամանակավորապես, ոչ թե պարտքով փող տա, որովհետև պարտքով փողը մնում է պարտքով փող, և տնտեսվարողը պետք է վերադարձնի, իսկ ապագայի նկատմամբ այսօր պայծառ գույներ չկան տնտեսվարողների մոտ, և պարտքով փող տալով՝ դու նրա սպասումներն ավելի դրականի չես փոխում, և, ի վերջո, մնում է նորից նրա մղումը դեպի սնանկացում, լուծարում, աշխատողների զանգվածային ազատում. Այս մղումը պետք է ապախթանվի՝ տնտեսական իրական պայմաններ ապահովելով։ Այլ կերպ ասած՝ պետությունը պիտի վերցնի այդ ծախսը:

Այսօր հարկադիր պարապուրդի համար երկու երրորդը պիտի վճարի գործատուն, պետությունը պետք է ասի, թե որ ճյուղերում որ մասն է ինքը վերցնում, և այսպիսի պարագայում իրավունք ունի նաև հորդորելու, որ մյուս մասը գործատուն վճարի, պետությունը նաև պարտավոր է գոնե հարկադիր պարապուրդի համար վճարվող աշխատավարձի հարկերը զրոյացնի՝ մինչև կորոնավիրուսի հաղթահարումը:

Եվ, վերջապես, ոչ թե արտոնյալ վարկեր և այլն, և այն էլ՝ զարգացման նպատակադրմամբ, որը դեռ հստակ չի:

Հակառակ պարագայում՝ կա առարկայական այն մտահոգությունը, որ, եթե երկարաձգվի այս իրավիճակը, սա ոչ թե օրերի, այլ ամիսների խնդիր կլինի, մենք կունենանք նաև զանգվածային ազատումների, հաստիքների կրճատման, ընդհուպ՝ մինչև կրճատման որոշումներ այն ոլորտներում, որոնք հատկապես բացասականորեն ազդվել են այս վիճակից (հատկապես արտահանմանը միտված ոլորտները, զբոսաշրջությունը, ոլորտներ, որոնք ներմուծման կոմպոնենտ ունեն):

Դրանք կլինեն շատ շոշափելի նաև սոցիալական հետևանքներով: Սպասել, որ մարդը դառնա գործազուրկ, ու իրեն մեկ ամսվա համար 100 հազար դրամ վճարես, սա չի կարող համարվել համարժեք մոտեցում, և կամ տաս պարտքով գումար, թեկուզ արտոնյալ, անտոկոս, և ասես՝ այդ տվածս գումարը ինձ հետ վճարիր՝ որպես հարկ, և իրականացրու սոցիալական ֆունկցիա, որը նաև պետության առաջնահերթ ֆունկցիան է, և վճարիր աշխատավարձեր հարկադիր պարապուրդի համար, սա նշանակում է՝ պետության ֆունկցիաների առանցքի կենտրոնը տեղափոխել գործատուների վրա, և սա երբեք չի կարող իրական արդյունք տալ շատ պարզ պատճառով՝ գործատու-բիզնեսմենն իր ռիսկով, ի վերջո, իրականացնում է շահույթ հետապնդող գործունեություն, և, եթե այստեղ համարժեքություն և բալանս չլինի, միանշանակ գործարարները և գործատուները գնալու են իրենց ծախսերը նվազեցնելու ճանապարհով, իսկ դա կբերի կոնկրետ սոցիալական հետևանքների, և մենք կունենանք գործազուրկների նոր բանակ, իսկ գործազրկությունից դեպի աղքատություն ընդամենը մեկ քայլ է»:

Թադևոս Ավետիսյանը նաև հիշեցրեց, որ երկրում մինչև կորոնավիրուսն արդեն իսկ կար շուրջ 25 % աղքատություն և 20% պահպանվող գործազրկության մակարդակ. «Մեր աշխատողների մեծ մասը նույնիսկ աշխատող աղքատներ էին, որովհետև ցածր եկամուտների խնդիրը կար: Այս պարագայում անկանոն շարժումները՝ պետական աջակցության անվան տակ, կարող են ոչ թե խնդիր լուծել, այլ ավելի շատ խնդիրներ առաջացնել»:

Այս իրավիճակում, ըստ տնտեսագետի, սոցիալական և տնտեսական ծրագրերը չպետք է ունենան պոպուլիստական դրդապատճառներ, դրանք առավելապես պետք է ունենան նաև համարժեք բնույթ՝ ժամկետի առումով, ասել է թե՝ եթե արտակարգ իրավիճակը երկրում, պարզ չի՝ երբ է հաղթահարվելու, ապա այդ աջակցությունը մինչև հաղթահարումը պետք է լինի:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company