ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՀՅԴ-ն առաջնագծում է կորոնավիրուսի դեմ պայքարում

15 Ապրիլ 2020 Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այս օրերին բավականին բարդ է, և ՀԵՄ-ն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մի ծրագիր են սկսել, որով հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում սահմանամերձ գյուղերում` կապված կորոնավիրուսի տարածման հետ, և անապահով ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով օգնություն ցուցաբերում. «Հորիզոն» պարբերականի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Տավուշի մարզում արդեն շուրջ 150 ընտանիքի օժանդակություն է ցուցաբերվել, առաջիկա օրերին կլինեն Վայոց ձորի մարզում, և այդպես շարունակ: Հաշվի առնելով նաև բազմաթիվ քաղաքացիների` օգնություն ստանալու դիմումները` ՀԵՄ-ը հանդես կգա հայտարարությամբ. հաշվեհամար է բացվելու, որպեսզի նրանք, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինելու Հայաստանի սահմանամերձ և ընդհանրապես տարբեր համայնքների հայրենակիցներին, իրենց մասնակցությունը և օժանդակությունը ցուցաբերեն»,- տեղեկացրեց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությանը, որն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում դատապարտել էր, Իշխան Սաղաթելյանը պարզաբանումներ արեց. «Հայոց ցեղասպանության թանգարանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում «Հիշում ենք և պահանջում» կարգախոսից, որը նաև լոգոյի տեսք ուներ, հրաժարվում էր «պահանջում ենք» հատվածից և նոր լոգո էր մեջտեղ բերել, որում միայն «հիշում ենք» հատվածն էր: Սա, անշուշտ, մեզ համար ցավոտ և վրդովեցուցիչ էր: Մենք անմիջապես համապատասխան հայտարարություններ արեցինք` փորձելով հասկանալ` սա արդյո՞ք նոր քաղաքականության սկիզբ է, նոր վերաբերմունք է, այսինքն` դիտավորություն, թե՞ պատահականություն է: Բնականաբար, շատ կոշտ քննադատության ենթարկեցինք Հայոց ցեղասպանության թանգարանի հայտարարությունը, և երկուշաբթի արդեն թանգարանը նոր հայտարարությամբ հանդես եկավ` հրաժարվելով իր այդ կարգախոսից և վերականգնելով նախկինը, ինչը ողջունել է: Պարզապես կցանկանանք, որ նման կարևոր հարցերին թանգարանը վերաբերվի զգոնությամբ, լրջությամբ և Հայ դատի պայքարի հետևողականության առումով որևէ կասկածի տեղ չթողնի»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելից կապակցությամբ ջահերով երթի` այս տարի անցկացվելիք ձևաչափին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հայտնեց, որ 20 տարի շարունակ ավանդաբար իրականացվող ջահերով երթն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պատճառով նույն ծավալով տեղի չի ունենալու: «Բայց ունենք մի քանի այլ գաղափարներ, որոնք առաջիկա օրերին կներկայացնենք, թե ապրիլի 23-ի և 24-ի ծրագրերն ինչպես ենք պատրաստվում իրագործել: Անշուշտ, անկախ երկրում ստեղծված իրավիճակից, ոգեկոչման ու պահանջատիրության միջոցառումներն անելու ենք»,- շեշտեց նա:

Ամփոփելով խոսքը` ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ այսօր ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհն է կանգնած մարտահրավերների առջև` առողջապահական, սոցիալ-տնտեսական և այլն: «Հայաստանում այս խնդիրներն ավելի ցավոտ են` նկատի ունենալով մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, և յուրաքանչյուրն իր տեղում, իր հնարավորություններով ու կարողություններով պետք է օգտակար լինի, որպեսզի այս իրավիճակից միասնաբար դուրս գանք: Ես այսօր տեսնում եմ նաև, թե ամբողջ աշխարհում ՀՅԴ Կենտրոնական կոմիտեները, քույր միությունները, ուղեկից կազմակերպություններն ինչ հսկայածավալ աշխատանք են իրականացնում հայկական համայնքներում, և շատ ողջունելի է ու պատահական չէ, որ ՀՅԴ-ն առաջնագծում է ամբողջ աշխարհում, որովհետև մեր համայնքները մեր աջակցության, մեր ամենօրյա աշխատանքի ակնկալիքն ունեն: Հայաստանի պարագայում այլ է, որովհետև մենք ունենք պետություն, գործադիր իշխանություն, որը պարտավոր է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակից նվազ կորուստներով երկիրը դուրս բերելու համար: Բոլորին ցանկանում եմ համբերություն, կամք: Այս դժվարությունը ևս միասին կհաղթահարենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը

Մանրամասն` տեսանյութում:

https://youtu.be/cNEcOX3zKAM

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company