ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարության 4-րդ միջոցառման մեջ «աճպարարություն» կա․ կազմակերպություններին վարկ է տալիս հարկերը վճարելու համար

15 Ապրիլ 2020 168.am-ի հարցազրույցը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ:

– Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել, ինչի առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»։ Սա սովորական երևույթ չէ՞:

– ԿԲ-ն ստեղծման առաջին օրվանից արտարժութային շուկայում արտարժույթ վաճառել և գնել է, դրանով ի թիվս այլ գործիքների` ԿԲ-ն կարգավորում է փողի առաջարկը, ինչպես նաև` դրամի փոխարժեքը: Դա սովորական ռուտին գործողություն է, և բացարձակապես կապ չունի ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ: Կենտրոնական բանկը հավանաբար դոլար է գնել, որպեսզի դրամի փոխարժեքը կարողանա կարգավորել կամ ապահովել սղաճի թիրախային մակարդակը: Դեռ մոտ մեկ շաբաթ առաջ դոլարը հասավ համարյա 500 դրամի, հետո սկսեց իջնել, հիմա էլ ենթադրում եմ, որ փորձում են դոլարի արժևորումը մի քիչ մեղմել, և դրանով արտահանողներին ինչ-որ չափով աջակցել, որովհետև դրամը որ «ծանրանա», արտահանողներն էական խնդիրների առաջ են կանգնելու: Արտարժույթ գնել կամ վաճառելը, պարտատոմսերով գործարքներ կատարելը դրամավարկային քաղաքականության ստանդարտ գործիքներ են: Կրկնում եմ` սա որևէ կապ չունի կառավարության նկատմամբ ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ:

– Իշխանությունները հպարտությամբ նշում են նաև, որ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320.000 ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290.000 անձ, 9.3 միլիարդ դրամ): Ավելին, վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով): Սա որևէ լուրջ խնդիր լուծո՞ւմ է, թե՞ նույնիսկ ռիսկեր է պարունակում: Երբեմն-երբեմն խոսակցություններ են լինում նաև հարկային արձակուրդների անհրաժեշտության մասին, բայց շոշափելի փաստ այս առումով դեռ չկա:

– Ցանկալի կլիներ, որ տարբեր բանկեր նույն քաղաքականությունը որդեգրեին: Բայց «արձակուրդը», որ բանկերն ու ֆինանսական կազմակերպությունները տալիս են իրենց վարկառուներին, կարծում եմ, որ դրական քայլ է, որովհետև գտնվելով պարտադիր պարապուրդի մեջ՝ թե ձեռնարկությունները, և թե ֆիզիկական անձինք կանխիկի խնդիր ունեն: Բանկերը, երբ այդ «արձակուրդը» տալիս են, նրանք փաստորեն կանխիկը թողնում են մարդկանց և ձեռնարկությունների մոտ, ինչը բավական դրական քայլ է: Ինչ վերաբերում է հարկային արձակուրդին, ապա կառավարության կողմից դա դեռ չի տրվել:

Շատ երկրներ այդ մոտեցումն իրականացրել են և հարկային արձակուրդներ են տվել: Ցավոք սրտի, մեր կառավարությունը հարկային արձակուրդի չգնաց: Դա հավանաբար այն բանի արտացոլումն է, որ կառավարության ֆինանսական միջոցները խիստ սահմանափակ են` չնայած հավաստիացումներին, որ կառավարությունը փողի խնդիր չունի: Բայց կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ տային հարկային արձակուրդ:

Փոխարենը՝ տեսեք, թե ինչ հետաքրքիր բան արեցին, սա կարելի է նույնիսկ աճպարարություն կոչել. 4-րդ միջոցառման մեջ մի կետ կար, որ կառավարությունը կազմակերպություններին վարկ է տալիս հարկերը վճարելու համար: Եթե պիտի վարկ տաք, որ հարկերը վճարեն, միանգամից հարկային արձակուրդ տվեք: Քեզ վարկ են տալիս, որ անմիջապես հետո վերադարձնես, ի՞նչ իմաստ ունի այդքան փողը բանկային համակարգի միջոցով անցկացնել: Մեզ մոտ շատ ձեռնարկությունների մոտ ծանր վիճակ է, և կարող են շատերը սնանկացման վտանգի առաջ կանգնել, ինչին, որպես կանոն, նախորդում է կանխիկի բացակայությունը՝ լիկվիդայնության պակասը, ուստի քայլեր պետք է ձեռնարկվեն, որ լիկվիդայնության խնդիր չառաջանա թե մարդկանց, և թե ձեռնարկությունների մոտ:

– 0% տոկոսադրույքով վարկեր են տալիս գյուղատնտեսությանը: Մասնավորապես, առաջին փաթեթը միկրովարկեր են, այսինքն՝ մինչև 1 միլիոն դրամ վարկերը մարդիկ կարող են վերցնել 0 տոկոս տոկոսադրույքով: Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ մայր գումարի վճարները կատարելու համար:

– Փոքր տնային տնտեսություններին, ֆերմերներին միկրովարկերի տրամադրմանը ես կողմ եմ, և իմ նախարար եղած ժամանակ մենք առաջարկներ ենք ներկայացրել կառավարությանը, որ փոքր վարկերը շարունակեն օգտագործել: Նախորդ կառավարության քաղաքականության առանցքը խոշոր վարկավորումն էր` կարկտապաշտպան ցանցեր, ոռոգման համակարգեր և այլն: Դրանք լավ բաներ են, բայց շատ թանկ պրոդուկտներ, որոնք շատ գյուղացիների համար հասանելի չեն: Զարմանալի չէ, որ ինտենսիվ այգի հիմնողների բացարձակ մեծամասնությունը ագրոբիզնեսով զբաղվող սուբյեկտներ են, այլ ոչ թե՝ գյուղացիական տնտեսություններ: Հիմա, որ կառավարությունը վերջապես հասկացավ, որ դա կարևոր պրոդուկտ է, և վերադարձրեց, գովելի խնդիր է, բայց մյուս կողմից՝ այն շատ քիչ է գյուղացիներին և գյուղատնտեսությանն աջակցելու համար:

Մենք կարող ենք կանգնել պարենային անվտանգության լուրջ խնդիրների առաջ, ուստի, բացի 0 տոկոսադրույքով վարկեր տալուց, կառավարությունը պետք է գյուղացիներին վստահեցնի, որ արտադրած բնամթերքը սպառման խնդիր չի ունենա` գոնե որոշակի տեսակներ: Այսինքն` կառավարությունը պետք է երաշխավորած գնում կազմակերպի, սա շատ ավելի արդյունավետ կլիներ, քան պարզ վարկերը:

Գյուղատնտեսության հետ կապված մի ուրիշ խնդիր էլ կա. համավարակի դեմ պայքարը և գյուղատնտեսության զարգացումը տարբեր խնդիրներ են, տարբեր մոտեցումներ են պահանջում, տարբեր ժամանակային հորիզոններում լուծվող խնդիրներ են: Համավարակի դեմ պայքարի քողի տակ չի կարելի փորձել զարգացման ծրագրեր իրականացնել, դա արդյունավետ չի լինի:

Ես նշեցի «խելացի» կամ ժամանակակից անասնագոմերի, կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման համակարգերի մասին, այս ծրագրերը 2018-2019 թվականներին էապես թերակատարվել են, և պետք է վերլուծվեն` թերակատարվել են, որովհետև վարկային ռեսուրսնե՞րն են թանկ եղել, թե՞ ծրագրի այլ պայմաններն են ոչ բարենպաստ եղել: Քանի դեռ նման վերլուծություն չկա, միայն վարկերի տոկոսադրույք իջեցնելով՝ չես կարող նպաստել ծրագրերի իրականացմանը: Կրկնում եմ` դա համավարակի պայմաններում գյուղատնտեսությանն աջակցության հարց չի լուծում. այսօր այգին տնկեց, մի քանի տարի հետո նոր բերք կտա, սա համավարակի հետ որևէ կապ չունի:

Համավարակի հետ կապված կարևոր այլ խնդիրներ կան. մարդիկ չգիտեն, թե իրենց բերքը կկարողանա՞ն վաճառել: Կա խնդիր՝ նաև արտահանումների հետ կապված, երբ բնամթերքի` պտուղ-բանջարեղենի զգալի մասը դուրս է գնում, կա շուկայի ապահովման խնդիր, մյուս կողմից` մարդիկ պիտի կարողանան ներսում իրենց ապրանքը վաճառել՝ հացահատիկ, կարտոֆիլ: Պետությունը պիտի երաշխավորի, որ, օրինակ, կարտոֆիլը չի մնա, չի փչանա:

– Այսինքն` համաճարակային ներկա իրավիճակի հետևանքով գյուղատնտեսության ոլորտում լուրջ կորուստներ ենք ունենալու:

– Եթե քայլեր չձեռնարկեն, ապա բոլոր ոլորտներում էլ լուրջ կորուստներ կունենանք: Գյուղատնտեսության պարագայում շատ քիչ է, որ ասես` խնդրում եմ, հողը մշակեք: Մարդը պիտի իմանա, որ հողը մշակեց, մթերքի իրացման հետ կապված խնդիր չի ունենալու, գոնե՝ առաջին անհրաժեշտության մթերքների հետ կապված: Գուցե ռուկոլլա արտադրողը տուժի, բաց ցորեն, գարի, ոլոռ, հնդկաձավար արտադրողները չպետք է տուժեն: Հիմա գրեթե բոլոր երկրներում գնում է պրոտեկցիոնիստական քաղաքականություն, և մարդիկ արգելում են իրենց երկրից բնամթերքի դուրսբերումը: Հիմա որպեսզի մեր գյուղացին հողը չթողնի անմշակ, պետք է վստահ լինի, որ գոնե պետությունը կգնի այդ արտադրանքը, եթե հանկարծ մասնավոր սեկտորը չգնի: Բացի այս, պետպատվերի շրջանակում պետք է տրամադրվի պարարտանյութ, սերմացու:

– Վերադառնալով բանկային ոլորտ. տեսակետներ են հնչում, որ բանկերին և ֆինանսական հաստատություններին ևս պիտի արտոնություններ տրվեն: Սա ի՞նչ ձևով պիտի լինի, եթե, իհարկե, տեսնում եք նման անհրաժեշտություն:

– Համավարակից ոչ բոլոր ձեռնարկություններն են տուժում: Վերցնենք ԱՊՊԱ ապահովագրությունը: Փողոցում՝ քիչ մեքենաներ, քիչ վթարներ, քիչ փոխհատուցում, շատ շահույթ: Ըստ այդմ` նրանց աջակցության մասին խոսելն անիմաստ է: Բանկային համակարգը միգուցե այս ակտիվության նվազումից, վարկային արձակուրդներից խնդիրներ ունենա, բայց չեմ կարծում, որ իրենք ամենախոցելի բիզնեսներն են: Բայց պետության ռեսուրսները սահմանափակ են, ուստի նա իր սահմանափակ ռեսուրսները պետք է ուղղի ամենախոցելի և կարևոր ոլորտներին` կենսաապահովման ձեռնարկություններ, նաև` փոքր և միջին ձեռնարկություններ, որովհետև մեծերն ավելի շատ ռեսուրս ունեն գոյատևելու համար, փոքրերը 1-2 ամիս կարող է չկարողանան գոյատևել:

– Տնտեսական որոշ օբյեկտների թույլատրեցին աշխատել, թեպետ մեկ ամսով երկարաձգվեց արտակարգ դրությունը: Կա՞ մի ոլորտ, որից պիտի հանվեր սահմանափակումը, բայց չարվեց:

– Պարետի 24 մարտի, 2020 N 14 որոշմամբ (կցված է) մնացած նշված ոլորտների աշխատանքը թույլատրված էր, այսինքն` վերջին որոշմամբ ավելացվեցին միայն բացօթյա շինարարությունն ու ծխախոտի արտադրությունը: Մեծ բան չի եղել, կրկնեցին նախորդ գործողների մասով, հետո մի երկու ոլորտ ավելացրեցին: Իսկ ապրիլի 20-ից նաև տեքստիլի մասին են մտածում, շատ ռիսկային բան են անում:

Եթե թույլ կտաք՝ մի քանի բառով անդրադառնամ «համավարակի կառավարմանը»: Նախ` «կարանտին» շատ ուշ հայտարարվեց: Մենք` ՀՅԴ-ն, դեռ մարտի 23-ից միջոցառումների մի ամբողջական փաթեթ էինք ներկայացրել, որոնք պետք է միաժամանակ կիրառվեին: Դրանք, իհարկե, ոչ պոպուլյար քայլեր էին, և պոպուլիստ կառավարությունը չգնաց դրանց, կամ փորձում էր դրանցից խուսափել, սակայն հետո ստիպված քիչ-քիչ դրանք գրեթե ամբողջովին կիրառեց, մինչդեռ դրանք պետք է ամբողջովին և միաժամանակ իրականացվեին, պետք է կանգնեցվեր ոչ կենսական նշանակություն ունեցող ձեռնարկությունների գործունեությունը, կանգնեցնել տրանսպորտը, խիստ սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Դա ուշ հասկացան: Մի այլ հանգամանք էլ կա: Արտակարգ դրություն հայտարարեցին, բայց ինքնամեկուսացման ռեժիմը չկարողացան ճշգրտորեն ապահովել, ինչի արդյունքում վարակի տարածումն ամբողջովին սահմանափակել չհաջողվեց, բայց ձեռնարկությունները չաշխատեցին: Ունեցանք կրկնակի ճգնաժամ:

Պետք էր գնալ խիստ կարանտինի, մինչդեռ այն ձևական բնույթ կրեց, հիմա էլ կրում է: Այն ձեռնարկություններին, որոնց աշխատելու իրավունք է տրված, պիտի խստորեն ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանները, երկրորդ` պարտադրվեն, որ աշխատողներին տներից բերելու են հիմնարկներ, հիմնարկից` տուն, որ շփումը լինի խիստ սահմանափակ: Հիմա` վիճելի է, թե ինչի են տեքստիլին թույլատրում, բայց այլ ձեռնարկություններին` ոչ:

Օրինակ, եթե կա ձեռնարկություն, որը կիսահաղորդիչներ է հավաքում, ինչի՞ իրեն չեն թողնում աշխատել, իսկ տեքստիլին թողնում են:

168․am

Առաջիկայում ունենալու ենք տնտեսական նույն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր․ Արթուր Խաչատրյան

Սահմանափակումները միայն թղթի վրա են, արտակարգ դրության ռեժիմ Կառավարությունը, ցավոք, չկարողացավ ապահովել։ Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ–ում արտակարգ դրության մեկ ամիսը, նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Մարդիկ բավականին ազատ շրջում են, ոստիկանները գալիս, հարցնում են, թուղթ են ցույց տալիս և վերջ, ազատ ես։ Արտակարգ դրության ռեժիմ Կառավարությունը չկարողացավ հաստատել։ Ձեռնարկությունները փակ են, բայց մարդիկ փողոցներում են։ Ես հասկանում եմ, որ արտակարգ դրության ռեժիմ պարտադրելը ոչ պոպուլյար քայլ է և պոպուլիստ իշխանության համար դա դժվար իրագործելի է, բայց պետք է այդ որոշումը կարողանային իրականացնել»,–նկատեց Ա․ Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե փոխոստիկանապետը նշում է, որ ոստիականական ուժերը չեն բավականացնում բոլորին հսկելու և փողոց դուրս չթողնելու համար, Ա․ Խաչատրյանը պատասխանեց, որ, ըստ պարետի որոշման, դա կարելի է անել ուժային այլ կառույցների օգնությամբ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վիճակին և վարչապետի այն հայտարարությանը, թե «Այս իրավիճակից Հայաստանը ուժեղացած է դուրս գալու», Արթուր Խաչատրյանը նկատեց, որ առաջիկայում ունենալու ենք տնտեսական նույն վիճակը, ինչ 2008-ի ճգնաժամի ժամանակ էր, քանի որ ՀՀ տնտեսական համակարգը նույնն է, իսկ վարչապետի հայտարարությունն անհիմն է և լուրջ չէ։

«Հայաստանն ինչ է արտադրում, որ շահի, նախ՝ չգիտենք՝ ինչ կլինի 2 տարի հետո և երկրորդը՝ ինչ ենք արտադրում։ Մենք արտադրում ենք հանքաքար, որի գները բավականին ընկած են»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/HqOzuodOaM0

tert.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company