ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հայրենիք»ի Խմբագրական. Միշտ ալ մերն է բարձունքը․․․

09 Մայիս 2020 «Բարձունքը մերն է, տղերքը չկան,

Տղերքն աւելի բարձրում մնացին:

Շահեցի՞ր երկիր, թէ՞ կորցրեցիր.

Բարձունքը մերն է, տղերքը չկան․․․»

Խաչիկ Մանուկեան (հայրենի բանաստեղծ)

Այդ օր ․․․ Մայիս 9, 1992-ի առաւօտեան վաղ ժամերուն, Ղազանչեցոց եկեղեցւոյ զանգերը դեռ չէին ղօղանջեր, բայց շուտով, շատ շուտոով․․․ միայն ժամեր ետք պիտի ղօղանջէին։

Այդ օր, այդպէս որոշած էին տղերքը՝ վճռակամ ու խիզախ ազատամարտիկները։ Անոնք որոշած էին շարունակել իրենց յառաջխաղացքը եւ ազատագրել Արցախի սիրտն ու բազկերակը՝ Շուշին։ Ի վերջոյ, անոնց ականջներուն մէջ շարունակ կը հնչէր Հայաստանի Ա․ հանրապետութեան օրերու հերոս, Բաշ Ապարանի պատերազմին մեծ հռչակ սփռած, ապա հայոց բանակը կազմաւորած եւ ռազմական նախարարի պաշտօնը ստանձնած առասպելական Դրոյի (Դրաստամատ Կանայեան) կարճ ու յստակ հաստատումը, թէ «ով տիրում է Շուշին, նա տիրում է ողջ Արցախը»։

Տղերքը քաջատեղեակ էին եւ կը գիտակցէին, թէ կարելի էր անկարելին իրագործել եւ հարսանիք մը տօնել այդ բարձր լեռներու գագաթներուն վրայ, լանջերուն մօտ, թէ խոր կիրճերուն ներքեւ։ Նկատի ունենալով անոնց բերկրանքն ու ծարաւը այդ սուրբ հողին, մեծ յաջողութեամբ պսակուեցաւ «Հարսանիք լեռներում»-ը։

Եւ ի՜նչ պսակ, ի՜նչ խնճոյք։ «Պարախումբ»-ով եւ «տաւուլ զուռնա»-ով իրագործուեցաւ այդ հարսանիքը։ Հոն կայք հաստատած ազերիին համար յստակ էր, թէ այդ հողը չէր պատկաներ իրեն։ Նոյնինքն հողն ալ դժգոհ էր եւ անհանգիստ կը զգար տարածաշրջանի մութ հաշիւներու արդիւնք, խորհրդային օրերու անգութ ղեկավարի մը՝ Ստալինի կողմէ Յուլիս 7, 1923-ին բռնի կերպով ազերիին յանձնուելուն։ Աւելի՛ն. հող մը, որ այդ թուականէն քանի մը տարի առաջ՝ Մարտ 1920-ին, վկայ եղած էր միեւնոյն արիւնարբու ազերիներուն կողմէ հայերու կոտորածին։

Այդ օրուան ․․․ Մայիս 9, 1992-ի սխրանք կերտած հերոսներուն անունները — ցայսօր շնչող թէ առ յաւէտ հեռացած — երկրորդական են։ Հիւսիսէն, հարաւէն, արեւելքէն ու արեւմուտքէն․․․ Քարին տակէն ու քարին վրայէն կոխկռտելով, անոնք հասան քաղաքը եզերող ամրոցի պատերն ու ելիզավետպոլեան մուտքը, պատմական ձիարշաւարանը, սարաւանդը եզերող ժայռապարը, քարանձաւները, Իսահակի կամ Պեխէ աղբիւրը, Մամռոտ քարը, Հունոտի կիրճը, Մեղրեցոց եկեղեցւոյ խորանը, Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին եւ անշուշտ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը, ուր ղօղանչեցին սարդարապատեան մթնոլորտ բուրող «յաղթանակի զանգեր»-ը։

Վայրերուն․․․եւ յատկապէս այդ յիշատակելի օրը պրիսմակի տակ ունենալով վայրին՝ ՇՈՒՇԻ անունն է որ անջնջելի պիտի մնայ։ Քանզի այդ ամրոց քաղաքի ազատագրումը կը խորհրդանշէ ո՛չ միայն հայորդիի մարտունակութեան անպարտելի ուժը, ամրակուռ արժանապատուութիւնն ու անխախտելի կամքը, այլ նաեւ խոր ու անքակտելի հաւատքը` հողին եւ տեսլականին։

Տղերքը բարձունքն ի վեր արշաւեցին։ Բարձունքը մերն է։

Այսպէս կը պոռթկար այդ հողը, ՍՈՒՐԲ ՀՈՂԸ՝ ՇՈՒՇԻՆ։

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company