ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ադրբեջանցի գերի վիրաբույժի հետ վիրահատություն կատարած բժիշկը՝ Շուշիի մասին

08 Մայիս 2020 Առաջին անգամն էր, որ ինքնուրույն և մեծ վիրահատություն պիտի աներ։ Գիշերվա կեսին վիրավորին բերել էին՝ Արշալույս Փայտյանի ջոկատի տղաներից էր, մի քանի գնդակ էր կպել՝ չափազանց լուրջ վիրավորում էր, ծանր վիրահատություն էր սպասվում։ Ավագ վիրաբույժը տեղում չէր՝ Երևան էր գնացել հրատապ։ Ստացվեց, որ Տարոն Տոնոյանը պիտի վիրահատի։

Մինչ այդ Բժշկական համալսարանի 5-րդ կուրսից դիպլոմն ստացել էր ու իբրև ազատամարտիկ կռիվ գնացել։ Ղարաբաղում պարզվել էր, որ բժշկի կարիք ավելի շատ կա ու որոշել էր, որ իբրև բժիշկ պիտի շարունակի։

Այդպես, այդ կարգի բարդ վիրահատությունն ինքնուրույն առաջին անգամ կատարեց, վերջացրեց, բայց կասկած ուներ։

«Խամ երեխա էի, այնտեղ տարբեր հարցեր կային, մտածում էի՝ բա, լավ, այսքան արյուն ինչի՞ է կուտակվել այս հատվածում, արդյո՞ք միզածորանը վնասված է, թե՞ չէ՝ ես դրա վրա էի կասկածում։ Դժվար էր շատ։ Օպերացիոն քույրը խորհուրդ տվեց, ասաց՝ դոկտոր, թուրք գերի մի վիրաբույժ կա, բերենք, թող մի հատ խորհուրդ տա։ Դե թուրք գերին էլ հո կողքներս չէր, մի 2 ժամից նոր եկավ, հասավ։ Ես էլ դեմ չէի, ասացի՝ ով ուզում է լինի։ Եկավ, մի մարդ էր շատ հետաքրքիր, մորուք էր արդեն աճել, մտավ ներս, ռուսերենով բարևեց։ Ես էլ ինչպես բժշկական միջավայրում ընդունված է, որ կրտսերը զեկուցում է ավագին, ասացի՝ հիվանդին ընդունել ենք, հրազենային վնասվածք և այլն, արել ենք որովայնահատում, էս ենք արել, էն ենք արել, վնասված է եղել սա, արվել է սա և այլն։ Ասաց՝ ի՞նչն է հարցը, ասացի՝ այստեղ կասկածում եմ։ Ասաց՝ չէ, պետք չէ ձեռք տալ, ամեն ինչ արված է գրագետ և խելացի, եկեք փակենք որովայնը։ Ու տենց այդ ադրբեջանցու հետ վերջացրինք օպերացիան։ Հաջորդ օրը ամբողջ Հադրութը խոսում էր, որ ոչ թե ես եմ վիրահատել, այլ այդ ադրբեջանցին»,-Yerkir.am-ին պատմեց Արցախյան ազատամարտի տարիներին ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի բուժծառայության պետ, ապա՝ Ֆիզուլիի ռազմադաշտային շարժական հոսպիտալի հիմնադիր, բուժծառայության պետ Տարոն Տոնոյանը։

1993-ի հուլիս-օգոստոս ամիսներն էին։ Հադրութի միջավայրը նրա համար մինչև օրս էլ հարազատ է այնքան, որ իր հիմնադրած բժշկական նոր կենտրոնի բուժանձնակազմով գնում են այնտեղ, վիրահատություններ անում, կապվել են ժողովիդի հետ։

Շուշիի գործողության ժամանակ էլ Տարոն Տոնոյանը Հադրութում էր։ ՀՅԴ մյուս ջոկատների տղաների մի մասը Շահումյանում էին, մյուսները՝ Լիսագորի ուղղությամբ։ Հետագայում բոլոր ջոկատները գումարվեցին ու ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի հիմքը դարձան։

«Շուշին այն խորհրդանիշը դարձավ, որ մենք կարող ենք հայրենիքից հող ազատագրել և մեր ինքնագնահատականը բարձրացավ մեր աչքին, մենք արժանապատվություն ձեռք բերեցինք, մենք դրանով նաև մեծ քաղաքական կապիտալ կարողացանք ձեռք բերել և որպես հաղթաթուղթ օգտագործելով՝ շարունակեցինք հայրենիքի ազատագրման մեր գործողությունները։ 30 տարի մենք պահում ենք դա և, վստահ եմ, պետք է պահենք, որպես մեր հայրենիքի՝ կենսական կարևորություն ունեցող մաս։ Որքան էլ մենք հիմա զրկանքներ կրենք, եթե պետք է ևս մեկ անգամ կպատերազմենք, բայց առանց կռվի՝ բանակցությունների սեղանի շուրջ, չենք զիջելու որևէ բան»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Շուշին ազատագրելու գործողության շրջանում բոլորն էլ հասկանում էին, որ դժվար կռիվ է սպասվում։ Բայց այն ժամանակ այնքան ոգևորված էին, որ իրենց համար սառը հաշվարկ գոյություն չուներ, իրենք արդեն ի սկզբանե հաղթել էին, որովհետև այդպես էին տրամադրված, իրենք այդ համոզումը ունեին։

Հարկադրված գնացինք Շուշի՝ ասում է Տարոն Տոնոյանը, որովհետև Շուշիից կրակոցների այնպիսի տարափ էր տեղում Ստեփանակերտի վրա, որ մարդիկ չէին կարողանում նկուղներից դուրս գալ։ Որպես ռազմական ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունք ազատագրեցինք Անդրկովկասի մշակութային կենտրոնը։

Ռազմական բժիշկները ամեն մեկն իրեն կցված զենքն ուներ։ Լինում էր՝ շարժական հոսպիտալի տարբերակով գնում էին զորքի հետևից, լինում էր՝ մնում էին մի տեղ։ Նախքան հարձակումը բժիշկները ևս մասնակցում էին խորհրդակցություններին, որպեսզի պատկերացում կազմեն՝ ինչ կարգի կորուստներ և վիրավորներ կարող ենք ունենալ, և ըստ դրա պատրաստվում էին։ Եթե լայնամասշտաբ գործողություն էր ծրագրվում, Ստեփանակերտի բժիշկները ևս միանում էին։

«Այժմ, որպես ավելի փորձված վիրաբույժ, երբ հետ եմ նայում, շատ բաներ կարելի էր այլ կերպ անել, բայց այն ժամանակ այդ նվիրվածությունը կոմպենսացնում էր թերացումները»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Ռազմադաշտային հոսպիտալում հնարավոր չէ պատկերացնել, որ որևէ բանի պակաս չլինի․ «Այնտեղ հո համակարգչային տոմոգրաֆիա չունեինք, բայց, օրինակ, որ դեղորայքի կամ այլ բանի պակասի պատճառով չկարողանանք վիրահատությունը անել, չի եղել այդպիսի բան։ Կարող է պատահել՝ վիրահատարանի դռան փոխարեն մի հատ ադյալ էր կախված, բայց նորմալ վիրահատություններ ենք արել»,-հիշեց նա։

Կայացած շատ բժիշկներ՝ Գևորգ Գրիգորյանը, Վալերի Մարությանը, Սուրեն Ինանցը լավ ընկեր և օրինակ են եղել երիտասարդ վիրաբույժի համար։

Արմատներով սասունցի Տարոն Տոնոյանի համար մի տեսակ բնական էր, որ դաշնակցական է լինելու։

«Եթե սասունցի էլ չլինեի, Դաշնակցության մեջ պիտի լինեի։ Այն ժամանակ, պիտի խոստովանենք, որ եթե մեկը Կրեմլի վրա էր հույսը դրել, մյուսը՝ ուրիշի, Դաշնակցությունը կոնկրետ գործ էր անում․ զենք էր բերում, զինամթերք, հանդերձանք, վարժանքներ էր անցկացնում Բյուրականում ստեղծած ճամբարում։ Ով զենքի հետ վարվելու փորձառությունը ուներ՝ Լիբանանի, Պարսկաստանի, Իրան-Իրաքյան պատերազմի տղերքը, մեզ իրենք են պատրաստել։ Դաշնակցության դերակատարությունը անգնահատելի է այդ առումով»,-ասաց Տարոն Տոնոյանը։

Շուշիի ազատագրումից հետո ոգևորության ալիքը այնքան բարձրացավ, այնքան հանգստացանք, որ ոգևորության թմբիրի մեջ կորցրինք Շահումյանն ու Մարտակերտը՝ համոզված է նա։

1994 թ-ի հունվարի 5-ին, մեր ոգևորության այդպիսի մի թմբիրի պայմաններում, ադրբեջանցիները լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեցին՝ պատմում է Տարոն Տոնոյանը։ Արաքսի ափով Ֆիզուլիի ուղղությամբ 23 կմ առաջ եկան։

«Մենք այդ ժամանակ չափազանց մեծ կորուստներ կրեցինք որակյալ զինվորներ, մարտական տեխնիկա և այլն։ Խնդիր էր՝ կանգնեցնելը նահանջը և, ասեմ, Աղաբեկյան Արթուրի դերակատարումը շատ մեծ եղավ՝ իր անձնական ջանքերով մի կերպ դիմակայում էր։ Բայց քանի որ թշնամին առաջանում էր, Աղաբեկյան Արթուրը երկու բեռնատար էր կարգադրել, որ գան՝ հոսպիտալը Ֆիզուլիից տեղափոխենք թիկունք»,-հիշեց նա։

Բայց վիրավորներն այնքան շատ էին, վիրահատական սեղանների վրա էլ վիրավորներ կային, որոնց վիրահատությունը ընթացքի մեջ էր՝ նարկոզի տակ, որ Տարոն Տոնոյանը որոշում կայացրեց հոսպիտալը թիկունք չտեղափոխել։

«Մի խոսքով, մենք մնացինք։ Պատկերացնում եք՝ թշնամին գալիս է ու հոսպիտալում կանայք են աշխատում՝ բուժքույրեր, սանիտարկաներ, որոնք ինձ են նայում՝ երբ պետք է գնանք։ Բայց, միևնույն ժամանակ, այդ սանիտարկաների, բուժքույրերի ամուսիններն ու տղաները կռվում են ներքևում, էլի։ Պատկերացրեք, այնպիսի վիճակ էր, որ երբ վիրավորներին բերում էին, իրենք վազելով դուրս էին գալիս, տեսնեն՝ իրենց երեխուն բերել ե՞ն, թե՞ չէ․․․ այս կարգի բաներ։ Ես որոշ հաշվարկներ արեցի՝ դե քարտեզն անգիր գիտեի, դիրքերն անգիր գիտեի, մտածեցի՝ եթե դեռ Կարախան-բեյլի չեն հասել ադրբեջանցիների տանկերը, նշանակում է՝ ես դեռ այսքան ժամանակ ունեմ, հաշվի առնելով այս ամեն ինչը, ասացի՝ չենք տեղափոխվում, հլա կմնանք»,-պատմեց նա։

Եվ հոսպիտալի չնահանջելու լուրը տարածվեց ռազմաճակատի գծով։ Վիրավորը պիտի իմանար, որ բժիշկները տեղում են, զինվորը, որը դեռ չէր վիրավորվել, պիտի իմանար, որ վիրավորվելու դեպքում մոտիկ են՝ կօգնենք իրեն։ Եվ նաև դա օգնեց, որ մեր մարտիկները կանգնեցրին թշնամու առաջխաղացումը, մնացին ու պահեցին դիրքերը։

Հրադադարը երբ կնքվեց, բժիշկ Տոնոյանն ասաց՝ զինվորականությունն իմ բանը չէ։ Բայց Արթուր Աղաբեկյանը համոզեց, որ մնա, քանի որ մտավախություն ուներ՝ 1994 թ-ի աշնանը նոր կռիվ պիտի լինի։ Մտածեցին, որ նորագույն զենքերով պատերազմի կորուստները ավելի ավերիչ կլինեն և Ֆիզուլիի հոսպիտալը փոքր կլինի դիմակայելու համար։ Խորհրդային տարիներին սարքած մի հյուրանոց կար Ֆիզուլիում, այնտեղ էլ հատուկ հոսպիտալային պայմաններ ստեղծեցին, վերանորոգեցին, հագեցրինք սարքավորումներով։ Բարեբախտաբար, պատերազմի երկրորդ ալիք չեղավ ու Տարոն Տոնոյանը զորացրվեց։

Բժիշկ Տոնոյանը հիմա էլ, երբ Արցախ է գնում, նախկին մարտիկներից մեկը գալիս, ասում է՝ ինձ վիրահատել ես, մյուսն ասում է՝ հորս եք վիրահատել։ Բոլորին ինքն, իհարկե, չի հիշում։ Բայց մի հետևություն արել է հաստատ․ որքան էլ հաջողությունը մեր կողմը լինի, ոգևորության թմբիրի մեջ ընկնել պետք չէ, և ապրիլյան պատերազմն էլ ցույց տվեց՝ հարատև կռվի պիտի պատրաստ լինենք միշտ։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company