ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Հայաստանի Հանրապետութեան Պետական Սահմանին Ուղղութեամբ

15 Մայիս 2020 Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կը հաղորդէր, որ 13 մայիսին, ժամը 14:00-ին, ազրպէյճանական մարտական յենակէտերէ խոշոր տրամաչափի զէնքերէ կրակած են Տաւուշի մարզի Բերքաբեր գիւղին ուղղութեամբ:

Կրակոցներուն հետեւանքով տուժածներ չկան, վնասուած են բնակելի տուներ: Թշնամիի կրակակէտերուն ուղղութեամբ հայ սահմանապահներուն ձեռնարկած համապատասխան գործողութիւններուն շնորհիւ հակառակորդը լռեցուած է:

Առաջին անգամը չէ, որ Ազրպէյճան Հայաստանի հետ պետական սահմանին եւ սահմանամերձ շրջանին ուղղութեամբ ռազմական ոտնձգութիւն կը կատարէ: Յարձակողապաշտութիւնը Արցախի հետ շփման գիծին ուղղութեամբ չէ միայն, այլ նաեւ Հայաստանի Հանրապետութեան:

Բնական է, որ ռազմական որեւէ խնդիր չի լուծուիր նման պարագայական հրթիռակոծումներով: Բայց քանի մը առաջադրանք Պաքուի զինուորական ղեկավարները իրենց իշխանութիւներու պատուէրը կը կատարեն նման ճակատ ստեղծելով:

Մեծ հաշիւը` հակամարտութեան Ազրպէյճան-Հայաստան բնութագիր ապահովելն է: Պաքուն հետեւողական վարքագիծ կը փորձէ իրականացնել Ազրպէյճանաղարաբաղեան հակամարտութիւնը ըստ էութեան Ազրպէյճան-Հայաստան տարազին վերափոխելու նպատակով: Ազրպէյճանական տրամաբանութիւնը այն է, որ Արցախը ազրպէյճանական տարածք է, որուն ուղղութեամբ հայկական ուժերը գործողութիւններ իրականացուցած են: Ասոր ի պատասխան հայաստանեան տարածքին ուղղութեամբ Պաքուն հրթիռներ կ՛արձակէ պարագայաբար, սակայն հետեւողական ռազմաքաղաքականութեամբ:

Հակամարտութիւնը Հայաստան-Ազրպէյճան ներկայացնելով կամ այդպիսով ընդունելի դարձնելով միջազգային հանրութեան Պաքուի նպատակը Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձը բացառելն է:

Նման ոտնձգութիւն կ՛իրականանայ հերթական հանդիպումի նախօրեակին կամ երբ հայկական կողմը բարձրացնէ Ստեփանակերտի մասնակցութեան անհրաժեշտութիւնը եւ այդ առաջադրանքը ստանայ միջազգային շրջանակներու կողմէ որոշ հնչեղութիւն:

Կ՛ենթադրուի, որ կա՛մ չյայտարարուած նոր հանդիպումի մը նախապատրաստական աշխատանքները ընթացքի մէջ են կամ ալ Պաքուին միջազգային որեւէ կեդրոնէ յիշեցում կատարուած է հայկական կողմի բարձրացուցած առաջադրանքին: Պաշտօնական լրահոսներու մէջ նման եղելոյթներու ակնարկութիւն չկայ: Չեն բացառուիր անշուշտ երկու կարելիութիւնները:

Բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցութեան հերթական տարեթիւի նշումն էր այս օրերուն: Խօսքը կը վերաբերի 1994-ի հրադադարին, ուր Երեւանի եւ Պաքուի ներկայացուցիչներուն առընթեր կար նաեւ պաշտօնական Ստեփանակերտի ներկայացուցիչին ստորագրութիւնը:

Այս միակ այն փաստաթուղթն է, միջազգային վաւերականութիւն ունեցող իբրեւ եռակողմ համաձայնութիւն, որ անժամկէտ ձեւով զինուորական գործողութիւնները դադրեցնել կ՛երաշխաւորէր:

Ապրիլեան պատերազմէն ետք Վիեննայի մէջ 94-ի հրադադարին յղում կը կատարուէր: Վիեննան կարեւոր էր նաեւ այն առումով, որ անոր հիման վրայ եւ բնականաբար 94-ի հրադադարին նկատի ունեցած շփման գիծին վրայ հրադադարի եւ անվտանգութեան երաշխաւորման գործիքակազմի դրութեան հաստատում կ՛ընդգծէր:

Հիմա, շփման գիծը պետական սահմանով փոխարինելու զինուորական արկածախնդրութիւններու կը դիմէ Պաքուն: Ռազմական խնդիր չլուծող այս արկածախնդրութեան քաղաքական նպատակը հակամարտութեան էութիւնը փոխելն է եւ Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը բացառելը:

94-ի հրադադարի 26-ամեակին առիթով Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան մամլոյ բանբերը կատարած էր յայտարարութիւն, ըստ որուն այսօր 94-ի հրադադարը կասեցուց Ազրպէյճանի կողմէ Արցախի ժողովուրդի դէմ սանձազերծուած ռազմական յարձակողապաշտութիւնը: Համաձայնագիրի անշեղ իրագործումը եւ հրադադարի ամրապնդումը, որոնց շարքին ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներու միջնորդութեամբ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններու իրականացման միջոցով Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առանցքային մասն է:

Ազրպէյճանի կողմէ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրարկումը, որուն կ՛ուղեկցի բանակցութիւններուն փոխզիջումները մերժող դիրքորոշումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի խաղաղ լուծման գլխաւոր խոչընդոտն է:

Պետական սահմանին ուղղութեամբ ռազմական արկածախնդրութեան դիմելով գլխաւոր խոչընդոտը կը խոչընդոտէ նաեւ բովանդակային բանակցութիւններ ապահովելու համար Ստեփանակերտի մասնակցութիւնը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company