ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս վտանգավոր ընթացքը պետք է կասեցնել

18 Մայիս 2020
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին:


– Ինչպե՞ս եք վերաբերվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ նրա շուրջ եղած զարգացումներին:

– Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարքային կառույց չէ: Այն համահայկական ընդգրկումի եզակի, ընդ որում, ռազմավարական նշանակության հաստատություն է, որի ֆոնդերում ամփոփված են շուրջ 95.000 միավոր նյութեր, որոնց մեծ մասը՝ Հայոց Ցեղասպանության վկայության եզակի նմուշներ: ՀՑԻԹ-ն, ակադեմիական ինստիտուտ լինելուց անդին՝ մեր համազգային հավաքական հիշատակների, արժանապատվության, իբրև ազգ մեր քաղաքական իրավունքների ու պայքարի խորհրդանիշն է: ՀՑԹԻ-ի շուրջ զարգացումներին որևէ հայ անտարբեր լինելու իրավունք չունի: Միացրեք ՀՑԻԹ-ի և առհասարակ մեր իրականության մեջ ծավալվող զարգացումների դրվագները և կհասկանաք, որ այս ամենը վաղօրոք, տարբեր օտարերկրյա աղբյուրներից սնվող և, ըստ էության, օտարերկրյա գործակալական ցանց հանդիսացող կազմակերպությունների և անհատների կողմից հետապնդվող սևեռուն նպատակ է: Իսկ նպատակը հստակ է՝ թուլացնել մեր պետականության հիմքերը, արժեքային համակարգը, նսեմացնել Հայ Դատի տասնյակ տարիների լրջագույն ձեռքբերումները, փոխել նրա դիսկուրսը:

– Կարծիք կա, որ փորձ է արվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին «օժտել» այսպես կոչված, հայ-թուրքական հաշտեցման, ներման գրասենյակի գործառույթով: Նկատե՞լ եք այդպիսի միտում:

– Այս միտումն ավելի քան ակնառու է, այն վերածվել է անթաքույց ուղղորդվող քաղաքականության: Նախ, տասը և ավելի տարիներ, ըստ էության օտարերկրյա գործակալական ցանց հանդիսացող կազմակերպությունների կողմից «հաշտեցման և երկխոսության» ծրագրեր են հետապնդվել: Ի դեպ, այն երկրի հետ, որի առաջնորդն օրերս հայերին իր սրի տակից ազատված դուրսպրծուկներ անվանեց…Մեր կողմից՝ ներելու մտքեր կամ լռություն… Բոլորովին պատահական չի թուրքերին ներելու, բարի կամ լավ թուրքերի մասին վերջին շրջանում թանձրացող խոսույթը: Պատահական չէր նաև ապրիլի 24-ի նախօրյակին ՀՑԹԻ-ի կարգախոսից «պահանջում եմ» բաղադրիչի անհետացումը: Սրանք մտածված, հետեւողական քայլեր են, որոնք, ըստ էության, ոչ միայն նպատակ ունեն թուլացնել մեր հավաքական զգոնությունը, այլեւ վերախմբագրել Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության որդեգրված դիսկուրսը: Ի դեպ, թանգարանի գործող տնօրեն Հարություն Մարությանը մի շարք հրապարակային ելույթներում բարձրաձայնել է Ցեղասպանության հիշողությունը տրանսֆորմացիայի ենթարկելու իր նկրտումների մասին: Մինչդեռ մեր հիշողությունն, իմ կարծիքով, մեկ տրանսֆորմացիա ունի՝ հիշողությունից անցում պահանջատիրության և հատուցման…. Մի տեսակ տարօրինակ, եթե ոչ ամոթալի և անարժանապատիվ չի՞ թվում այս նույն Մարությանի կողմից Թուրքիայում կազմակերպված համաժողովի ընթացքում նյութական միջոցների անբավարարության մասին խոսելը: Հարցերը շատ են՝ ինչո՞ւ է Թանգարանային գործի մասին ՀՀ օրենքի նախագիծը ԱԺ-ից հետ կանչվում, ինչու՞ է հանկարծ նորանշանակ տնօրենը հիմնական ֆոնդում կառուցվածքային փոփոխություններ անելու առաջարկությամբ հանդես գալիս, ինչո՞ւ է խախտվում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիությունը… Ի վերջո, միթե ակնառու չէ, որ ՀՑԹԻ-ի շուրջ թանձրացել են և եղանակ են ստեղծում միմյանց շաղկապված մարդիկ, ովքեր լծված են հաշտեցման օտարածին ծրագրերին: Այս վտանգավոր ընթացքը պետք է կասեցնել:

– Ինչպե՞ս կբնորոշեք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թնջուկը, եթե ավելի լայն համատեքստում դիտարկեք:

-Սա սովորական թանգարան չէ, տարիների քրտնաջան, այդ թվում գիտական և քաղաքական աշխատանքի արդյունք: Խնդիրը համազգային տարողությունն ունի, առնչվում է մեր պետականության անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Հարցերն, իրապես, ավելին են, քան վատ կառավարումը, ֆոնդերը կամ ոչ պրոֆեսիոնալիզմը: Մեր հասարակությունը, այդ թվում Սփյուռքը, պիտի բազմաթիվ հարցերի պատասխան ստանա, այդ թվում մեր պահանջատիրության ուրացմանն առնչվող: Ցավալին էլ հենց համատեքստն է: Նահանջը ամենուր է, սուտը, արժեզրկումը, մանիպուլյացիաներն ու դեմագոգիան երկրի կառավարական վարքաբանությունն են դարձել: Արդեն երկու տարի է, ինչ համակարգված արշավանք է իրականացվում մեր պետականության ազգային բաղադրիչի նկատմամբ. Եկեղեցի, ընտանիք, բանակ, ազատամարտ, ազգային արժեքներ: Թուլացվում է մեր ազգային դիմադրողականության ներուժը, քայքայվում են պետականության ինստիտուտները: Համատեքստը տապալված «հեղափոխությունն է»՝ իր հանձնառություններով, մեր պետականության ուղղված բազմաթիվ սպառնալիքներով:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ կարեւորագույն հարցերի վերաբերյալ լսելի չէ մտավորականության ձայնը:

– Ու՞մ հետ խոսի մտավորականությունը: Ամեն տեսակի երկխոսություն մերժող, անսխալականության բարդույթով տառապող քաղաքական մեծամասնության ամբարտավան ներկայացուցիչների հետ, որոնք այլակարծությունը բռունցքներով և հայհոյախոսությամբ են դիմավորում: Ինչպե՞ս խոսել, երբ այլակարծությունը պիտակավորվելու է որպես հակահեղափոխականություն՝ արժանանալով «պադյեզդներում ծեծվելու» և «ասֆալտների պառկեցնելու» խոստացված հեռանկարի: Իհարկե, որոշները խոսում են՝ արժանանալով գեներացված ատելության ֆաբրիկայի գրոհին…բայց այս անպտուղ, թունավոր մթնոլորտում դառը հիասթափություն ապրողների մեծամասնությունը գերադասում է լռությունը:

– Մի քիչ մռայլ հարց հնչեցնեմ՝ համազգային դեգրադացման ո՞ր սանդղակում ենք գտնվում, եւ ինչ լուծումներ եք տեսնում:

– Իսկապես դեգրադացիայի, արժեզրկումի, ատելության և անհանդուրժողականության մի սպառնալի իրավիճակում ենք հայտնվել: Ցավում եմ, նաև զարմանում, թե ազգային ինչ որակներ են ջրի երես ելել, սա ազգի ամբոխացման ճանապարհն է: Իրականում երկիրն հայտնվել է քաոտիկ, անկառավարելի վիճակում, ԱԺ-ն դարձել է բռնության և գռեհկաբանության կոորդինատ, քաղաքական միտքը բացակա է կամ դուրս չի գալիս ատելության, թշնամիներ և մեղավորներ փնտրելու դիսկուրսից, էլիտաները լուռ են, քաղաքական երկխոսություն չկա…Սա ապագա չունեցող, անկախությունը չգնահատող, պետական մտածողությունը մերժող իրականություն է… Երկրին նոր որակներ են հարկավոր, նոր հանձնառություններ, քաղաքական նոր լուծումներ, մենք ունենք այս փոսից դուրս գալու ներուժը…

– ՀՀ վարչապետը պատասխանելով հարցին՝ որն է պատճառը, որ ում հետ ճանապարհ է անցել, հարաբերություններում խնդիրներ կան, ի թիվս այլնի, ասաց, որ ինքը չի վախենում միայնակ մնալուց: Ի՞նչ կարծիքի եք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ:

-Արցախյան խնդրին առնչվող, ոչինչ չասող, մեր մտահոգություններն ու տագնապներն ավելի խորացնող, զրուցարանին/բեսեդկա/ բնորոշ «պատասխանից» հետո, սա հաջորդ ծանր և շատ խոսուն «պատասխանն» էր: Ի՜նչ կարող եմ ասել, վաղուց է տեսանելի, որ նա մենակ է: Երկիրն է ափսոս… Իսկ իրականում ցավալի է տեսնել, թե ինչպես է պետական մտածողությունը պարտվել ու երկրի իրական խնդիրների և մարտահրավերների շուրջ քննարկում չկա:

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company