ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը պետք է հիմնավորի պետական պարտքի ավելացումը

19 Մայիս 2020 Հայաստանի կառավարությունը պարտավոր է հրապարակել, թե «կամավոր–պարտադիր» ի՞նչ պայմաններով է նման խոշոր վարկային աջակցություն ստանալու Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱՄՀ գործադիր խորհրդի որոշմանը, որով նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար COVID-19-ի դեմ պայքարի նպատակով։

Տնտեսագետը հիշեցրեց, որ ԱՄՀ–ն «աջակցության», սակայն իրականում վարկային նմանօրինակ փաթեթներ է տրամադրել նաև նախկինում, որոնց դեպքում վարկային տոկոսադրույքը հիմնականում կազմել է 2-3 %։

«ԱՄՀ–ն «աջակցության» համաձայնագրերով պարտադրում էր Հայաստանին ազատականացնել շուկաները, ապահովել ցածր բյուջետային դեֆիցիտ, զսպել երկրում աշխատավարձերի և թոշակների բարձրացումը և այլն, այդ կերպ, ըստ էության, կառավարելով Հայաստանի տնտեսական քաղաքականությունը»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի խոսքով՝ այս եղանակով ԱՄՀ–ն գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում (Արգենտինա, Հարավային Կորեա, Ալբանիա և այլն)՝ «վարկային ասեղի» վրա նստեցնելով տնտեսապես թույլ երկրներին, որոնք ստիպված են լինում հետագայում էժան գներով վաճառել պետական գույքը, ընդերքը և ազգային հարստությունները։

«Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր իշխանությունները պետք է բացահայտեն այս վարկի ստացման «գինը», և որ ամենակարևորն է, հստակ ներկայացնեն, թե այս գումարները կոնկրետ ի՞նչ ուղղություներով են ծախսվելու։ ԱՄՀ–ն իր հայտարարության մեջ նշել է, որ միջոցները պետք է ուղղվեն կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համավարակի հրատապ մարդկային եւ տնտեսական հետևանքներին դիմակայելուն, մինչդեռ սրա տակ կարող ենք հասկանալ ամեն ինչ, նույնիսկ պետական պաշտոնյաների պարգևատրումները»,–ասաց տնտեսագետը։

Նա, միաժամանակ, նկատեց, որ ԱՀԿ–ն վարկային միջոցները տրամադրելու է փուլ առ փուլ, ստուգելով՝ արդյոք Հայաստանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, թե՞ ոչ։

Անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը, Սուրեն Պարսյանը նկատեց, որ դա կանխատեսելի էր. «Գործող իշխանությունները կանխատեսում են, որ այս տարի Հայաստանում 2 % տնտեսական անկում կգրանցվի, իսկ նույն ԱՄՀ-ն՝ 1,5% անկում է նախատեսել. այս իրավիճակում տրամաբանական էր պետական բյուջե հարկային մուտքերի նվազումը, որը տարբեր հաշվարկներով այս տարի կկազմի շուրջ 169 մլրդ դրամ։ ԱՀԿ–ի կողմից տրամադրվելիք վարկը կոչված է լրացնելու այս բացը»։

Տնտեսագետի գնահատմամբ, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար գործող իշխանությունները որևէ ջանք չներդրեցին բյուջետային ծախսերը վերանայելու ուղղությամբ։

«Կառավարությունը չվերացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գումարների շուրջ 70 մլրդ դրամի հատկացումները, չվերացրեց պարգևատրումների ֆոնդերը, իսկ կորոնավիրուսի տնտեսական հետևանքնրը մեղմելու համար կառավարության աջակցության ծրագրերից շատերը փոշիացրեցին շուրջ 140 մլն դոլար՝ այդպես էլ չլուծելով մարդկանց սոցիալական խնդիրները»,–նշեց Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company