ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այսօր վերցրած պարտքը ենթակա է վերադարձման վաղը, և ոչ միայն՝ մայր գումարը, այլ նաև՝ տոկոսները

19 Մայիս 2020 Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս աջակցությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար հասանելի 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նման ծրագրերի բովանդակությունը՝ նշեց, որ, թեև միջազգային տարբեր կառույցներից երկրներին տրվող փոխատվական կապիտալը կամ վարկային միջոցներն արտոնյալ պայմաններով են, այդուհանդերձ չի նշանակում, որ դրանցով չի ավելանում երկրի պարտքային բեռը.

«Հայաստանի Հանրապետության համար պետք է ասեմ, որ արդեն նաև որոշակի միջազգային չափանիշերով սահմանված մեր առավելագույն պարտքային նիշերին են այդ ցուցանիշները մոտենում, այդ թվում՝ ՀՆԱ հարաբերակցությունը պարտքի ցուցանիշի նկատմամբ, պետական բյուջեի եկամուտների, և այլն:

Այս իմաստով լավագույն տեղում չենք, և կա նաև խնդրի հաջորդ կողմը՝ այո, բնականաբար, փոքր տնտեսությամբ և տնտեսական զարգացման այս իրավիճակում, որին ավելացան համաճարակի հետևանքները, կարծես թե մենք շատ մեծ տարբերակներ չունենք, և, այո՛, պետք է նաև դիմակայելու համար այսօրվա ճգնաժամային իրավիճակին՝ հայացք ուղղենք դեպի միջազգային ֆինանսական կազմակերպություններ:

Այս երկու փաստից հետո նաև էապես ուրվագծվում են այդ ռեսուրսները ծախսելու ուղղությունները և արդյունավետությունը»:

Ըստ տնտեսագետի՝ արդյունավետությունը և նպատակայնությունը գնահատելու համար ամենատեսանելի ցուցիչները պետք է լինեն կառավարության այն ծրագրերը, որոնք արդեն գործում են՝ որպես հակաճգնաժամային ծրագրեր.

«Այստեղ առիթ ունեցել ենք գնահատելու, որ այդ ծրագրերը, մեծ հաշվով, խնդրահարույց են՝ նպատակի և արդյունավետության տեսանկյունից:

Եթե այդ միջոցները նաև ծախսվելու են այս նույն ծրագրային ուղղություններով և առկա հետևանքները հաղթահարելու նույն տրամաբանությամբ, ապա ինքնին դրանք ունեն արդյունավետության լուրջ խնդիր, և փաստացի կստացվի, որ մենք այդ նույն սկզբունքներով արդեն այս անգամ կծախսենք ոչ թե՝ պետական բյուջեի եկամուտները, որը մեր երկրի ներքին ռեսուրսն է, այլ՝ արտաքին աղբյուրներից ստացված ռեսուրսները՝ ավելացնելով նաև արտաքին պարտքի բեռը»:

Թ. Ավետիսյանը հավելեց, որ ցանկացած միջոցի ներգրավման դեպքում՝ դրանք առավելապես պետք է ծախսվեն երկու հիմնական սկզբունքով.

«Դրանք պետք է լինեն կանխարգելիչ՝ տնտեսական ակնհայտ անկումը և սոցիալական լարվածությունը խորացնող գործոններին հակազդող, և նաև իրենց բնույթով՝ արդեն մի քիչ երկարաժամկետ հատվածում դրանք նաև կարողանան հետգնվել, այսինքն՝ հետ վերադառնան, միտված լինեն զարգացմանը»:

«Այսօր վերցրած ցանկացած 1 դոլարի կամ եվրոյի արտաքին պարտքը ենթակա է վերադարձման վաղը, և ոչ միայն՝ մայր գումարը, այլ նաև՝ տոկոսները»,- եզրափակեց տնտեսագետը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company