ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երբ ջնջենք Մայիս 28-ն մեր պատմութենէն

21 Մայիս 2020 Մայիս 28-ն մեր պատմութենէն ջնջելու փորձը նոր չէ։ Այդ փորձը այդքան հին է, որքան պոլշեւիկներու տիրապետութիւնը Հայաստանի վրայ։ Այդ փորձը նաեւ այդքան արդիական է, որքան են վերանկախացած Հայաստանի յաջորդական ղեկավարները։

Բայց պահ մը վերցնենք Մայիս 28-ն մեր պատմութենէն։ Զայն դուրս հանենք մեր ազգային կեանքէն ու հաւաքական յիշողութենէն։ Այսինքն, չեղաւ, գոյութիւն չունի Մայիս 28։ Ի՞նչ կը ստանանք իբրեւ Հայաստան եւ հայութիւն։

Նախ չենք ունենար այն պատառիկ մը հող Հայաստանը, որ ունինք այսօր։ Մեծ Հայաստանի նման, այդ պատառիկ մը հողը բաժան-բաժան այսօր ենթակայ պիտի ըլլայ Թուրքիոյ, Ռուսաստանի, Ատրպէյճանի եւ Վրաստանի տիրապետութեան։ Իբրեւ հայկական հող, թերեւս մնայ միայն Երեւանի մէկ մասը՝ որպէս սովետական, Ռուսական կամ թրքական մարզ։

Ապա, չենք ունենար այն բուռ մը հայութիւնը, որ ունինք այսօր իբրեւ համախումբ հայութիւն՝ Հայաստանի մէկ պատառիկ հողին վրայ։ Առանց Մայիս 28-ի, այսօրուան բուռ մը հայութիւնը տարտղնուած գոյութեամբ ենթակայ պիտի ըլլայ Թուրքին, Ռուսին, Ազերիին եւ Վրացիին։ Այդ բուռ մը հայութեան այսօրուան համրանքը եւս պիտի չմնայ նոյնը։ Անոր համրանքին մեծ մասը գոյութիւն պիտի չունենայ առ ի հետեւանք սպանդի, գաղթի, օտարացումի, այլասերումի…։

Մէկ խօսքով, առանց Մայիս 28-ի, այսօր գոյութիւն պիտի չունենայ ո՛չ Հայաստան, ոչ համախումբ հայութիւն։

Մայիս 28-ն միակ նուաճումն, որ ապահովեց ու պահպանեց մեր հայրենական հողի եւ ժողովուրդի գոյութիւնը։ Մայիս 28-ն միակ պատուանդանն է, ուրկէ մեր ժողովուրդը պիտի ընթանայ դէպի ամբողջական հայութեամբ ամբողջական հայրենիքի։

Հակառակ Մայսի 28-ի փաստին, Հայաստանի պոլշեւիկ թէ նորելուկ իշխող դասակարգը պիտի փորձէ ջնջել զայն մեր պատմութենէն եւ մեր յիշողութենէն։ Անոնք պիտի շարունակեն փորձել նսեմացնել ու մոռացութեան տալ Մայիս 28-ն։

Անոնք կարող են փորձել եւ շարունակել նոյն փորձը։ Անոնք կարող են այս բոլորը ընել։ Կարող են…, ա՛յո, կարող են եւ շատ այլ բաներ ընել մեր հայրենիքին ու ժողովուրդին։ Բայց, անոնք կարող չեն Մայիսի 28-ին նոյն ընել։

«Կարող են մարդիկ խախտել լեռներին

Ու բազկի ուժով սանձել գետերին.-

Բայց ո՞վ է կարող

Ժամանակների վճիռը եղծել,

Եւ դիւցազնութեան կապոյտ երկնքում

Շողացող աստղին վարագոյր քաշել…»

ԱՆԴՐԱՆԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ, «Թուղթ առ Երեւան»

Մայիս 28-ն Հայաստանի գոյութեան շողացող աստղն է, հայութեան պահանջատէր երթը լուսագծող յաւերժական ջահն է։

Հիմա կրկին շարունակեցէք ձեր փորձերը նսեմացնելու, մոռացութեան տալու Մայիս 28-ն։

Պիտի ձախողիք, ինչպէս ձախողեցաք անցեալին։

Պիտի ընկրկիք, ինչպէս ընկրկեցաք անցեալին։

Սեդօ Պոյաճեան

Մայիս 20, 2020

Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company