Հայտնի են Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավար կազմի անունները
21 Մայիս 2020
Շարունակվում է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների անունները: Ըստ այդմ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի խմբակցության նիստում ղեկավար է ընտրվել Արթուր Հարությունյանը, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանը:
2) «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության նիստում ղեկավար է ընտրվել Գագիկ Բաղունցը, քարտուղար՝ Մարսել Պետրոսյանը:
3) Արցախի «Արդարություն» կուսակցության խմբակցության նիստում ղեկավար է ընտրվել Դավիթ Գալստյանը, քարտուղար՝ Մետաքսե Հակոբյանը:
4) «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության խմբակցության նիստում ղեկավար է ընտրվել Արթուր Մոսիյանը, քարտուղար՝ Վահրամ Բալայանը:
5) Արցախի Ժողովրդավարական կուսակցության խմբակցության նիստում ղեկավար է ընտրվել Դավիթ Մելքումյանը, քարտուղար՝ Գեղամ Ստեփանյանը:
aparaj.am