ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ինչպես ամեն սուտ, այս սուտն էլ կարճ կյանք պետք է ունենար

22 Մայիս 2020 Իշխանության հանդեպ ժողովրդի ունեցած դժգոհությունների, իշխանության ներսում հնարավոր թևերի բաժանման, իշխանության ներսից մեկ այլ վարչապետ նշանակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը, հագնելով Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումը, գործում է նույն կանոններով ու տրամաբանությամբ: «Իսկ Սարգսյանը ժամանակին հրաժարվեց վարչապետությունից և երկիրը փրկեց ցնցումներից: Ինչո՞ւ այս հարցում էլ չեք հետևում նրա օրինակին և հրաժարվում վարչապետությունից: Չէ՞ որ երկիրը նորից կանգնած է ցնցումների առաջ»:

- Տիկին Կյուրեղյան, ի՞նչ եք կարծում իշխանությունը կարո՞ղ է բաժանվել թևերի, օրինակ՝ Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի:

– Ըստ էության, մեր երկրում իշխանափոխության հիմքում ընկած էր ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հաղթանակը, այլ Սերժ Սարգսյանի ու նրա թիմի պարտությունը: Եվ այդ պարտության արդյունքում ԱԺ-ում ունեցանք անհասկանալի սկզբունքով ձևավորված մեծամասնություն՝ առանց գաղափարական, քաղաքական «իզմ»-երի: Այդ մեծամասնությունը կայուն էր, ամբողջական էր, քանի դեռ բարձր էր Նիկոլ Փաշինյանի և, հետևաբար, նրա ղեկավարած կառավարության ու իշխանության վարկանիշը, քանի դեռ հանրության մեջ գերիշխում էր էյֆորիան, իշխում էր երկրի վարչապետի կողմից նրանց մեջ անընդհատ արթուն պահվող այն վստահությունը, թե նախկինների հեռանալով ու իմքայլականների իշխանությամբ մեր երկրում կախարդական փայտիկն այլևս գործելու է և ամեն ինչ փոխվելու է դեպի լավը: Ինչպես ամեն սուտ, այս սուտն էլ կարճ կյանք պետք է ունենար: Այդ փաստն այսօր գիտակցում են շատերը, ինչպես նաև հենց «Իմ քայլը» խմբակցության և կուսակցության ներկայացուցիչները:

Թեև այսօր դեռ օրենքներն ու կառավարության որոշումներն ընդունվում են մեծամասնության կողմ ձայների հաշվին, բայց ես ներքին համոզում ունեմ, որ վաղուց արդեն այդ միաձայնությունը միայն առերևույթ է, ցուցադրական, իսկ ներսում արդեն առկա են ներքին ընդվզումներ և այդ ընդվզումները կարճ ժամանակ անց ի ցույց են դրվելու: Ոմանք ընդվզելու են վարկանիշի կտրուկ անկումն արդեն զգալով, իրենց նոր կարգավիճակը կորցնելու վախից և փրկվելու համար այլ ճամբարներում տեղ ապահովելու մտադրությամբ, ոմանք՝ իսկապես չհամաձայնելով օրվա իշխանությունների մոտեցումների հետ: Հետևաբար` ես չեմ կարող բացառել իշխանության ներսում տարբեր թևերի բաժանման հնարավորությունը: Իսկ թե այդ բաժանումներն ում շուրջ կլինեն, չեմ կարող և չեմ էլ ուզում կանխորոշել:

– Իշխանափոխությունից երկու տարի անց, արդյո՞ք մի փոքր արագ չեն զարգանում դժգոհությունները իշխանության նկատմամբ:

– Իշխանության նկատմամբ դժգոհությունների զարգացման արագությունն ուղիղ համեմատական է հանրության մեջ օրեցօր ավելացած հիասթափվածների թվին, որն արձանագրվել է նույնիսկ վարչապետի կողմից: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ այդ արագությունը գնալով ավելի մեծանա: Անցած երկու տարիների ընթացքում քաղաքական իշխանությունը «ժողովրդական պահանջի» անվան տակ առաջնորդվեց պոպուլիստական մոտեցումներով, չարդարացրեց կյանքի որակի դրական փոփոխություններին միտված հանրության սպասելիքները: Օրվա իշխանությունների և, հատկապես, վարչապետի վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային և պետական շահերի ստորադասումը նեղ անձնական շահերին, ինքնահավան ու մեծամիտ կեցվածքը, պետության կառավարման մեջ պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը, եթե չասեմ բացակայությունը, ԽԾԲ-ի վրա հիմնված կադրային քաղաքականությունը, կորոնավիրուսի համավարակի պայմաններում իշխանությունների հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողությունը և այլն. սա պատճառների այն չավարտված ցանկն է, որը ծնել է և չէր կարող չծնել դժգոհությունների լայն ալիք օրվա իշխանությունների նկատմամբ:

– Իշխանափոխության սկզբում սպասելի՞ էր, որ երկու տարի անց դժգոհությունների ու հիասթափությունների այս ալիքը կլինի:

– Անկեղծ ասած, ինձ համար սպասելի էր, որովհետև իշխանության եկած թիմը այդպես էլ չներկայացրեց երկրի տնտեսական զարգացման, ներդրումային նպաստավոր քաղաքականության իրականացման, ժողովրդագրական հիմնախնդիրների լուծման, սոցիալական արդարության կայացման, ազգային անվտանգության խնդիրների լուծման ողջամիտ, իրատեսական, համապատասխան ռեսուրսների ներկայացմամբ խելամիտ ծրագրեր:

Մի թիմ, որի ներկայացուցիչն առանց հասկանալու հայտարարում է, թե ինքը կքվեարկի նույնիսկ դատարկ, ոչինչ չներառող ծրագրի համար, ինչպես կարող էր արդարացնել հանրության հույսերը:

Մի թիմ, որի անդամներն այդպես էլ չհասկացան, որ իրենք որոշումների կայացման տարբեր մակարդակներում հայտնվեցին միմիայն այն պատճառով, որ ժողովուրդը դուրս էր եկել մերժելու Սերժ Սարգսյանին և դրանով իսկ՝ երկրում տիրող անօրինականությունները, սոցիալական անարդարությունը, կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով: Մի թիմ, որին թվում էր, թե ժողովուրդը դուրս էր եկել Նիկոլ Փաշինյանին և իրենց իշխանության բերելու:

Ոչ և հազար անգամ ոչ: Նման պարզ ճշմարտությունը չհասկացող թիմը չէր կարող երկար ժամանակ վայելել, և այսօր արդեն անհերքելի է, որ չի վայելում հանրության մեծամասնության վստահությունը:

– Արտախորհրդարանական ուժերն արդյո՞ք կմիավորվեն, թե ոչ, խորհրդարանից դուրս ընդդիմություն հնարավո՞ր է ձևավորվի: Ի՞նչ է անում խորհրդարանը խորհրդարանական պետությունում:

– Գիտեք, երկրի առջև ծառացած անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերներն այսօր արտախորհրդարանական ուժերի առաջ հրամայական են դնում՝ համագործակցել կոնկրետ օրակարգերի շուրջ: Հաշվի առնելով մեր երկրին սպառնացող արտաքին քաղաքական մեկուսացումը, Արցախյան բանակցային գործընթացում հայեցակարգային մարտավարության բացակայությունը, հանրության մեջ անհանդուրժողականության, ատելության ու թշնամանքի մթնոլորտի խորացումը, ազգային և ավանդական արժեքների վրա տարբեր հարձակումները, հրամանատարական և սպայական կազմի հեղինակության արժեզրկումը, իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի անտեսումը, երկրում մենիշխանության ձևավորման հիմքերի ամրապնդումը և դրանով իսկ՝ խորհրդարանական կառավարման համակարգի էության խեղաթյուրումը, արդարադատության ոտնահարումը՝ արտախորհրդարանական ուժերն այլ ճանապարհ չունեն, քան համագործակցելու ի շահ հայոց պետականության ամրապնդման, ի շահ ազգային անվտանգության կայացման, երկրի տնտեսական զարգացման, եթե իհարկե, այդ հարցերը լուծելու նրանց մոտեցումները իրար չեն հակադրվում:

– Տիկին Կյուրեղյան, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» պետք է կարևոր քայլ անի ու փրկի երկիրը, ընտրի նոր վարչապետ իր ներսից, նաև նշեց, որ «Իմ քայլը»-ում մեկ-երկու թեկնածու կա: Հնարավո՞ր սցենար է դա: Ի վերջո, բացի Փաշինյանից, մյուսները գիտակցո՞ւմ են, որ իրականում երկիրը խնդրի առաջ է կանգնած:

– Իհարկե, «Իմ քայլը» խմբակցությունը տեսականորեն, օրենսդրորեն ունի հնարավորություն փոխելու վարչապետին, առանց ցնցումների ձևավորելու կարող, երկիրն առանց ցնցումների այս վտանգավոր իրավիճակից հանելու ունակ նոր կառավարություն: Միգուցե նաև կան համապատասխան 1, 2 թեկնածուներ: Բայց կգնա՞ արդյոք «Իմ քայլը» այդ որոշմանը: Դժվար է ասել: Եթե այդ խմբակցությունում հավաքված լինեին նման քայլի կարևորությունը գիտակցող անձինք, ապա մենք այսօր երկրում նման իրավիճակ չէինք ունենա:

Հարցնում եք. բացի Փաշինյանից, մյուսները գիտակցո՞ւմ են, որ իրականում երկիրը խնդրի առաջ է կանգնած: Անկեղծ ասած ամենից առաջ հենց Փաշինյանը չի գիտակցում երկրի առաջ ծառացած խնդիրները: Նա միայն զգում է, որ իր վարկանիշը գահավիժում է, բայց չի ընդունում, որ այդ ամենի պատճառը հենց ինքն է ու իր հեռանալով կօգնի կարող ուժերին՝ դուրս բերել երկիրն այս վտանգավոր իրավիճակից: Պարոն Փաշինյան, չէ՞ որ հագնելով Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումը, գործում եք նույն կանոններով ու տրամաբանությամբ, ինչ Սարգսյանը: Իսկ Սարգսյանը ժամանակին հրաժարվեց վարչապետությունից և երկիրը փրկեց ցնցումներից: Ինչո՞ւ այս հարցում էլ չեք հետևում նրա օրինակին և հրաժարվում վարչապետությունից: Չէ՞ որ երկիրը նորից կանգնած է ցնցումների առաջ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company