ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս տարվա սոցիալ–տնտեսական ցուցանիշները վերջին 20 տարում վատթարագույնն են

26 Մայիս 2020 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության 1,7 տոկոսով նվազումը վաթարագույնն է Հայաստանի վերջին 20 տարիների պաշտոնական վիճակագրության մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին ցուցանիշներին։


«2020 թվականը ճգնաժամային էին համարում բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, ովքեր իրար հերթ չտալով հայտարարում էին, որ սա հնարավորություն է մեր տնտեսության համար, և շուտով Հայաստան կհոսեն միլիարդավոր դոլարներ, մինչդեռ իրական պատկերն այլ է»,–ասաց նա։

Նշենք, որ դեռևս օրեր առաջ Սուրեն Պարսյանն իր՝ «2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը» վերտառությամբ հոդվածում ամփոփ ներկայացրել էի մեր տնտեսության մտահոգիչ միտումները և հնարավոր բացասական զարգացումները, որոնք հաստատվեցին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ՀՀ սոցիալ-տնտեսական նախնական տվյալներով։

«Իշխող ուժի ներկայացուցիչները սիրում են հաճախ կրկնել, որ վերջին տարիների տնտեսական ցուցանիշներն աննախադեպ են, բացառիկ. դրա վառ ապացույցը 2019 թվականի ՀՆԱ-ի 7,6 աճն էր, որը 2017 թվականի աճից ընդամենը 0,1 տոկոսով էր ավելի, բայց առիթը բաց չթողնելով՝ հայտարարվեց, որ այն 2007 թվականից ի վեր՝ ամենաբարձրն է։ Ինչևէ, դրա իրավունքը ունեն, անկախ նրանից, թե 2019 թվականի աճը ինչի հաշվինի է եղել՝ ստվերի կրճատման, հանքարդյունաբերության աճի թե շահումով խաղերի և ֆինանսական համակարգի կողմից հասարակության ունեզրկման»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը 2020թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները համեմատելով 2000 թվականից մինչ օրս արձանագրված հունվար-ապրիլ ամիսների տնտեսական ակտիվության (մինչև 2010 թվականը ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի) ցուցանիշների հետ, ուշագրավ փաստեր ներկայացրեց։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը նվազել է 1,7 տոկոս, որը վաթարագույն է վերջին 20 տարիների պաշտոնական վիճակագրության մեջ։

«Նույնիսկ 2009 թվականի 14,4 տոկոս անկման դեպքում հունվար-ապրիլ ամիսներին տնտեսությունը աճել էր 1,8 տոկոսով։ Վստահաբար, այս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է։ Սա արդեն պաշտոնապես հաստատված փաստ է։ Կարծում եմ՝ նման անկում վերջին անգամ արձանագրվել էր 90-ականների սկզբներին»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ այն, որ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ հարված կհասցնի նաև մեր տնտեսությանը, սպասելի էր։

«Մասնավորապես՝ այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերությունը անկում է գրանցել 8,6 տոկոսով, շինարարությունը՝ -51 տոկոս, առևտուրը՝ -33,1 տոկոս, ծառայությունները՝ -15,9 տոկոս, արտահանումը՝ -30,3 տոկոս, իսկ ներմուծումը՝ -27,4 տոկոս։ Այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրության առանձին թվեր ուղղակի անտրամաբանական են և հակասող։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ արտակարգ դրության, հարկադիր պարապուրդի և գործազրկության պայմաններում՝ այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 9,8 տոկոսով, այդ թվում՝ պետական հատվածում աճը կազմել է 5,1 տոկոս, իսկ մասնավոր ոլորտում՝ 12,8 տոկոս։ Այստեղ տրամաբանական հարց է ծագում, եթե մեր բնակչության եկամուտները զգալիորեն ավելացել են, ապա ինչու՞ է նվազել առևտրի և ծառայության ոլորտների շրջանառությունը՝ մարդկանց սպառումը։ Եվ եթե մարդկանց սոցիալական վիճակը այդքան լավ էր, ո՞ւմ համար էին կառավարության աջակցության ծրագրերը»,–ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ ներկայումս մեր երկիրը տնտեսական ճգնաժամի սկզբնական փուլում է և գնալով էլ ավելի վատ ցուցանիշներ են արձանագրվելու։

«Պարզ է, որ գործող իշխանություններն ունեն իրավիճակը հաղթահարելու ցանկություն, բայց չունենալով բավարար կարողություններ և երկարաժամկետ տնտեսական ռազմավարարություն (տեսլական)՝ հայ ժողովրդին դատապարտում են աղքատության և տնտեսական ցնցումների»,–եզրափակեց Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company