ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մայիս 28ի առաւօտը

28 Մայիս 2020 Մայիս 28ի առաւօտն է Հայաստանի մէջ։ Շուտով կը ծագի Հայուն Արեւը՝ լուսաւորելու հայրենի հողը Լորիէն Երեւան, Արցախէն Սիւնեաց Աշխարհ, Արարատեան Դաշտէն Կարս ու Արտահան, եւ մինչեւ Էրզրում, Սասուն ու Վան։ Շնորհաւոր Մայիս 28 եւ Անկախութեան օր։

Հիմա, Մայիս 28ի գեղեցիկ լուսաբացին, անխառն հպարտութեամբ կը յիշենք եւ կ՚ողջունենք արիւնով կենսագործուած մեր ազգային վերածնունդը, զէնքով նուաճուած մեր անկախութիւնը, նուիրումի ուժականութեամբ վերահաստատուած մեր ազգային պետութիւնը։

Կը յիշենք, թէ ինչպէս մեր կամքն ենք պարտադրած անողոք պատմութեան։ Կը յիշենք, թէ ինչպէս յաղթած ենք մեր դէմ ցցուող ռազմական ու քաղաքական իրերու դրութեան։ Կը յիշենք, որովհետեւ Մայիսի 28ով վերածուեցանք համախումբ ազգութեան, Հայաստանի Հանրապետութեան հաստատումով վերածուեցանք միջազգայնօրէն ճանաչուած պետականութեան տէր ժողովրդի։

Այո՛, մենք չենք մոռացած եւ յաւերժ պիտի յիշենք Մայիս 28ի մեր կամքի, մտքի ու բազուկի վճռականութիւնը։ Այլապէս, առանց այդ վճռականութեան, այսօր գոյութիւն պիտի չունենար համախումբ հայութիւն՝ հայրենի հողի մէկ շերտի տարածքին։ Այսօր, մեր գոյութեամբ՝ վկան ենք 28 Մայիսին։ Այսօր, 28 Մայիսը երաշխաւորն է մեր հաւաքական լինելիութեան, ինչպէս եւ պատուանդանը՝ մեր ժողովուրդի ու հայրենիքի ամբողջացման առաքելութեան։

Սակայն, մենք չենք մոռացած նաեւ այն ազգակործան, թշնամական եւ ժահրոտ վերաբերմունքը, որ պոլշեւիզմն ու պոլշեւիկները եօթը տասնամեակ շարունակ ցուցաբերեցին Մայիս 28ի ու Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, անոնց կերտիչներուն հանդէպ եւ Հ. Յ. Դաշնակցութեան դէմ։

Այդ սողունները քուրջի կտոր կոչեցին մեր սուրբ Եռագոյն դրօշը։ Անոնք դաւաճան յայտարարեցին մեր անկախութեան կերտիչներոը։ Անոնք մինչեւ իսկ յանդգնեցան «Դաշնակ շներ» գոռալ մեր երեսին։

Հալէպի հայկական թաղամասերում սնած երիտասարդ Դաշնակցական մը, անունը՝ Անդրանիկ Ծառուկեան, այդ սողուններին տուաւ ճիշդ ու արդար պատասխան։ Ան գրեց թուղթ մը՝ 1946 թուականին եւ անուանեց զայն «Թուղթ Առ Երեւան»։ Պէտք է կարդալ եւ կրկին ու կրկին անգամ կարդալ այդ թուղթը, քանի ան պիտի մնայ յաւերժ այժմէական։

Պոլշեւիկները, ինչպէս եւ իրենց յետնորդ արդի ստաբանները, թէկուզ կարող են բազկի ուժով թէ յերիւրանքով «խախտել լեռներին» եւ «սանձել գետերին»։ Սակայն իրենց ահագին ստաբանութեամբն իսկ չեն կարող «դիւցազնութեան կապոյտ երկնքում շողացող աստղին»՝ 28 Մայիսի կերտիչներին դէմ «վարագոյր քաշել»։

Բոլորս, յատկապէս հայրենի պետական այրերն ու մտաւորականութիւնը, ազգային պարտականութիւնը ունինք տէր կանգնելու 28 Մայիսով լուսագծուող մեր պատմութեան եւ պատմական արժէքներուն։ Ափսո՜ս, տակաւին այդպէս չեղաւ Մայիս 28ի Անկախութեան Օրը վերանկախացած հայրենիքի մէջ։

Անդրանիկ Ծառուկեանի հարցումը պէտք է սթափեցնէ այսպիսի մարդոց.-

«Յիշո՞ւմ ես ապա.
Արիւնից ծորած երիզ մի կարմիր,
Երկնքից պոկուած կտոր մի կապոյտ,
Հասուն հասկերի շող նարնջագոյն,
Եւ վեց դարերի խաւարի վրայ՝
Դրօ´շ Եռագոյն…»

Մայիս 28ի այս առաւօտեան, ինչպէս ամէն օր, ծածանող Դրօշը 28 Մայիսի Եռագոյն Դրօշն է։ Մեր բոլորին Դրօշն է։ Պիտի հասնի այդ վարդահեղեղ արշալոյսը, երբ Մայիս 28ի Եռագոյն Դրօշը պիտի ծածանի Ամբողջական Հայաստանի վերեւ։

Սեդօ Պոյաճեան

Լոս Անճելըս,
Մայիս 27, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company