ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հորիզոն»-ի Խմբագրական. Մայիս 28-ը` Անկախութեան Արարչագործութեան Աւանդը

28 Մայիս 2020 «Հայե՛ր, հասել է ժամը, երբ բոլորս միասին` ծեր թէ երիտասարդ, կին թէ տղամարդ, պարտաւոր ենք հրապարակ իջնել, դէպի ճակատ վազել եւ բոլորանուէր զոհաբերութեան գնով փրկել Ազգն ու Հայրենիքը: Բոլորիս միասնական կամքով միայն կարող ենք ազատուիլ մահուան մղձաւանջէն, մահասփիւռ նենգ թշնամու եաթաղանէն: Կարգապահ, հնազանդ եւ հերոսական կեցուածքով` բոլորդ դէպի սրբազան գործ, դէպի անհաւասար պատերազմ»:

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Պատմութիւնն ու անցեալին արձանագրուած փորձութիւնները ժողովուրդներու յիշողութիւններն են: 1918 թուականի մայիս 28-ի Հայաստանի պետականութեան վերականգնումը, 543 տարուան անկախութեան բացակայութենէ ետք, հայոց պատմութեան մէջ ամէնէն կարեւոր ձեռքբերումն է, որ կը յատկանշուի ոչ միայն անկախութեան վերականգնումով, այլեւ` Ցեղասպանութենէն փրկուած եւ գաղթաշարժի ենթարկուած հայութեան աշխարհագրական մէկ տարածքի մէջ համախմբումով:

Տասնամեակներ ետք, 23 օգոստոս 1990-ին հաստատուած Հայաստանի անկախութեան հռչակագրով հայութիւնը վճռած էր հետեւիլ 1918 մայիս 28-ին նուաճուած Հայաստանի անկախութեան աւանդին եւ անոր ծնունդ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական ու ազգային աւանդոյթը վերականգնելու ռազմավարութեան ուղեգիծին:

Այսօր, արցախեան յաղթական գոյամարտով արձանագրուած յառաջխաղացքէն ետք, համազգային մեր ներկայ իրավիճակին մէջ երկփեղկուածութեան ընթացքը կրնայ ծանր հետեւանքներ ունենալ:

Բազմակարծութիւնը ամլացնելով եւ ատելավառութիւն սերմանելով` կը ստեղծենք պառակտման եւ անմիաբանութեան այն վիհը, որուն դառն փորձառութիւնը ունեցած ենք տակաւին Հայաստանի Հանրապետութեան ՀՀՇ-ի տխրահռչակ իշխանութեան օրօք: Ուրեմն, որպէսզի չվերածուինք ժխտավայրի (dystopia) մը, այսօր, աւելի քան երբեք, անհրաժեշտ է երկրի հիմերը սնուցանել ժողովրդավարական բարձրագոյն արժէքներով:

Արեան գնով ձեռք բերուած անկախութեան երաշխաւորը Հայաստան-Արցախ-սփիւռք համախումբ ու միասնական երթն է:

Իսկ ապագայ նորանոր նուաճումներն ու յաղթանակները կրնանք իրագործել, երբ կը սնանինք պատմական մեր գոյամարտերու` սարդարապատներու եւ շուշիներու ակունքներէն:

Ազգային միասնութեան խորապատկերին վրայ հայութեան դարաւոր իրաւունքներու վերատիրանալու պայքարը շարունակելու վճռակամութիւնը պետական մակարդակին բարձրացնելով` մենք յաւելեալ թափ ու ներուժ կը ներարկենք մեր դարաւոր պայքարին:

Քաղաքական հակոտնեայ գաղափարախօսութիւններու պատճառով երկպառակտումներու առաջնորդող բեւեռացումները պարզապէս կը տկարացնեն պայքարի ուժականութիւնը:

1919-ի մայիս 28-ի հռչակագրով հայ սերունդներուն փոխանցուած պետական աւանդ է ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի իրագործման տեսլականը: Այդ միացեալ պետութիւնը պէտք է ստեղծուի հայապատկան հողերու վրայ: Հայապատկան կը կոչուին այն հողերը, որոնց վրայ այսօր կ՛ապրի հայ ժողովուրդին մէկ հատուածը, եւ` այն հողատարածքները, որոնց վրայէն բռնութեամբ վտարանդուած է հայութիւնը: Այդ անժամանցելի տեսլականին դրոյթը կը թելադրէ հայապատկան հողերու վրայ համահայկական պետութեան ստեղծում:

Եւ վերջապէս, հայութեան գոյազարգացումը իրականութիւն կը դառնայ ազգահաւաքով ու հայրենադարձութեամբ: Լիակատար կը յաղթենք ազգովին, երբ միասնական մեր ներուժին հաւատալով` կը նայինք Միաւորուած Հայաստանի պայծառակերտ տեսլականին:

Մայիս 28 2019թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company