Հանրության հետ պետք է լինել ազնիվ
28 Մայիս 2020
Վերջին շրջանում հանրության ուշադրությունը կրկին սևեռվել է հայ-ռուսական հարաբերությունների, և մասնավորապես Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի վրա։ Եվրոպական գազային հաբերում գազի գնի կտրուկ անկման պայմաններում շատերը Հայաստանի համար դեռ 2019 թ. հունվարից սահմանված 165 դոլար 1 000 խորանարդ մետրի համար գինը արդարացված չեն համարում։ Միևնույն ժամանակ, այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է մինչև 2025 թ. ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հայեցակարգը և գազի բորսայի ստեղծումը։ Այն նախատեսում է գազի վաճառքի ու գնման իրականացում հիմնականում սփոթային տարբերակով, այլ ոչ թե միջպետական երկարաժամկետ պայմանագրերով։
«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է ստեղծված իրավիճակը և խնդիրը քննարկում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։