ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Արցախյան հարցի շուրջ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում

03 Հունիս 2020 Արցախում այս օրերին ակտիվ ընթացքի մեջ  է իշխանափոխությունից հետո նոր իշխանական համակարգի ձեւավորման գործընթացը: Ինչպե՞ս են գնահատում այդ ընթացքն արցախյան քաղաքական ուժերը: Թեմայի առնչությամբ «Իրավունքի» հետ զրուցեց ԱՀ Ազգային  ժողովի նախկին փոխնախագահ, ներկայումս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի  նախագահ, ՀՅԴ-ական պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը: Նա, նախ անդրադառնալով նոր իշխանությունների օրոք ՀՅԴ-ի դիրքորոշմանը, նշեց.

- Արցախի ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտում է գործելու, մենք հայտարարելու ենք, որ իշխանության մաս չենք կազմելու: Այսինքն, ինչպես ասում են, սեւին սեւ կասենք, սպիտակին` սպիտակ: Որեւէ կաշկանդվածություն չենք ունենալու ո՛չ իշխանության, ո՛չ էլ այլ ուժերի մոտ: Կփորձենք մեր մոտեցումներով իշխանությանը ճիշտ ուղու վրա պահել: Իսկ այն ուժերը, որոնք իրենց գործունեությամբ կխանգարեն պետականաշինության գործին, մենք առանց վարանելու մեր խոսքը կասենք: Դա ամենեւին չի նշանակում, որ որեւէ մի ուժի հետ թշնամական հարաբերություններ ունենք, մենք գործելու ենք կառուցողական սրտացավությամբ: Այն ուժերը, որոնք պատրաստ կլինեն «չզիջելով՝ զարգանալու» գաղափարի շուրջ համախմբվել, մենք պատրաստ ենք նրանց հետ աշխատելու: Հիմա արցախյան հարցի շուրջ վտանգավոր զարգացումներ ենք տեսնում. պատերազմը, ցավոք, ավարտված չէ, ամեն օր ընթանում է մեկ տեղեկատվական դաշտում, մեկ էլ՝ ռազմադաշտում: Պետք է զգոն լինենք, ուժերը համախմբենք, մնացածը երկրորդական է: Աստված չանի մի բան լինի, թուրքը չի հարցնելու՝ ով որ կուսակցությունից է, ասելու են՝ հայ է: Պետք է երկրի միասնականությունը պահպանենք, փորձենք հաղթահարել մարտահրավերները: Որեւէ հարաբերություններ չկան ՀՅԴ-ի եւ Սամվել Բաբայանի միջեւ։

– Պարոն Բալայան, Սամվել Բաբայանին, առավել եւս՝ Մասիս Մայիլյանին այդչափ պատասխանատու պաշտոնների նշանակելը, հայտնի է, որ միանշանակ չի ընդունվել արցախցիների շրջանում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ նշանակումներին` որպես առաջին հերթին շարքային արցախցի:

– Ժողովուրդը իր վստահության քվեն տվել է նաեւ Բաբայանի ղեկավարած ուժին, եւ այդ ուժը, ըստ էության, պարտավոր է տարիների ընթացքում պատասխանատվություն կրել Արցախի քաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտների գործունեության համար: Այնպես որ, դեռ վաղ է դրական կամ բացասական գնահատականներ տալու համար, որովհետեւ սովորաբար գնահատականները տրվում են կատարված աշխատանքի արդյունքում: Դա իշխանությունների որոշելիքն է, եւ միայն ժամանակը ցույց կտա` դրանք ճի՞շտ, թե՞ սխալ նշանակումներ էին:

– Ի՞նչ հարաբերություններ ունի ՀՅԴ-ն Սամվել Բաբայանի հետ: Այս շրջանում հանդիպե՞լ եք, զրուցե՞լ եք Արցախի ապագային վերաբերող հարցերի շուրջ:

– Ընդհանուր առմամբ, ՀՅԴ-ն, որպես կայացած կուսակցություն, այնպես չէ, որ հակված է նախապատվությունը տալ այս կամ այն ուժին: Մեզ համար էականը պետականաշինության առաջընթացն է: Մենք բաց եւ պատրաստ ենք տարբեր ուժերի հետ համագործակցելուն: Այս պահին որեւէ հարաբերություններ չկան ՀՅԴ-ի եւ Սամվել Բաբայանի միջեւ: Բայց մենք միշտ էլ փորձելու ենք աշխատել տարբեր ուժերի հետ, ովքեր նպատակ ունեն իսկապես արդար ճանապարհով երկիրն առաջ տանել: Արցախում մենք հակառակորդ չունենք: Ցավոք, կուսակցական համակարգը ձեւավորված չէ դեռ Արցախում: Պատեհապաշտությունը շատ է, կուսակցությունները ձեւավորվում են այս կամ այն ընտրություններին մասնակցելու կամ որոշակի անձնական խնդիրներ լուծելու համար:

– Որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Ալիեւի վերջին ելույթները: Մասնավորապես, որ նա եւս հայտարարեց, որ քննարկվում է փուլային տարբերակը, եւ որ առաջին փուլով շրջանների հանձնումն է:

– Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, տվյալ պարագայում նախագահը, շարունակում է, հավատարիմ մնալով իր գործելաոճին, խոսել շանտաժի եւ ուժի լեզվով: Ալիեւն ունի երկու նպատակ` մի կողմից հոգեբանորեն ճնշել արցախահայությանը, մյուս կողմից` աշխարհին ներկայացնել, որ իրենք ուժի միջոցով են միայն պատրաստ լուծել արցախյան հիմնահարցը: Նպատակ ունեն նաեւ իրենց ժողովրդի մոտ կայանալ եւ ցույց տալ, որ իրենք պատրաստ են ուժով իրենց նպատակները կյանքի կոչել: Դա մեզ համար նորություն չէ, եւ, ըստ իս, չպետք է այդքան մեծ տեղ տալ նրանց հայտարարություններին: Մենք պետք է մտածենք երկրի հզորացման, ամրապնդման մասին, հատկապես՝ բանակաշինության ասպարեզում: Այս տեսանկյունից պետք է դիմակայենք հակառակորդին: Մեր մոտեցումը հետեւյալն է. արցախյան հիմնահարցը պետք է բխի արցախյան Սահմանադրությունից: Եվ աշխարհը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պետք Է համակերպվեն այն գաղափարի հետ, որ եղել է պատերազմ, որի արդյունքում ձեւավորվել է իրավիճակ: Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իսկ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի մի փոքր հատված, որտեղ այսօր ապրում են Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները: Իսկ մենք պարտավոր ենք, որպես երկիր, հոգալ, որ այս տարածքները  բարգավաճեն, զարգանան եւ դառնան այս երկրի անբաժանելի հատվածը:

– Ինչո՞վ է տարբերվելու այս Ազգային ժողովը նախորդից:

– Նախ ասեմ, որ այս ԱԺ-ում տեղ գտան անձինք, որոնց մի մասին հասարակությունը չի ճանաչում: Ավելին, այսօրվա Աժ-ում կան մարդիկ, ովքեր չունեն օրենսդիր մարմինը ներկայացնելու անհրաժեշտ ունակություններ: Դա, իհարկե, իմ անձնական տեսակետն է, չեմ ուզում կոշտ գնահատականներ տալ: Այստեղ էլ երեւի պետք է սպասել՝ հասկանալու համար, թե մարդիկ իրենց ինչպես կդրսեւորեն: Հույս չունեմ, իհարկե, որ մեծ գործեր են կատարվելու՝ դրական առումով: Համենայնդեպս, կյանքը ցույց կտա, թե ինչպիսի աշխատանքներ է կատարելու յոթերորդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company