ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նոր մարտահրավերներ եւ նոր առաջնորդ

04 Հունիս 2020 Դժվար է որևէ ժողովրդի պատմության մեջ ցույց տալ իրականում «թավշյա» հեղափոխություն: «Թավիշը» միայն թվացյալ է: Եթե արյունը չի հոսում հեղափոխության սկզբում, այն հոսում է դրանից հետո: Տարբերությունը արյան չափաբաժնի մեջ է: Եվ պարտադիր չէ, որ արյունը լինի զենքի կրակոցի հետևանք և լինի ուղղակի իմաստով: Այն կարող է լինել նաև վատ կառավարման հետևանք, որի ականատեսն ենք մենք այս օրերին՝ ի դեմս կորոնավիրուսային համավարակի հաղթարշավի, որը օրը օրին ավելի ինքնավստահ ու ցինիկ է դառնում: Եվ կարծես նրա առջև անզոր ենք ոչ միայն մենք՝ շարքային քաղաքացիներս, այլև երկրի իշխանությունները, որոնք դեռ երեկ մեծ ինքնավստահությամբ զանազան մեղադրանքներով ձերբակալում և մեկուսացնում էին իրենց քաղաքական մրցակիցներին: Այն տպավորությունն է, որ իրենց իշխանության ճակատագիրը կախված է այդ մադկանց դրսում, թե մեկուսարանում լինելու հանգամանքից:

Երբ հեծանվորդին վստահում ես ինքնաթիռի ղեկը, նախապես պիտի իմանաս, որ ոչ միայն նրան ես ուղարկում մահվանն ընդառաջ, այլև նրա հետ ուրիշ շատերին: Մի օր էլ՝ գուցե նաև քեզ:

Թավշյա, թե բռնի, 2018-ի ժողովրդային շարժումը, որ այլևս կտրվել է իր ժողովրդական հիմքերից, հասել է տրամաբանական վախճանակետին: Կան իրավիճակներ, երբ խոսքով ոչ մի կերպ չես կարող հակազդել իրադարձությունների զարգացումներին, որովհետև դրանք երկարատև կուտակումների և հետևողական նախապատրաստության հետևանք են:

Այդպես եղավ 1917-ի հոկտեմբերին, երբ բոլշևիկները Ռուսաստանում զավթեցին իշխանությունը: Այդպես եղավ 1920-ի հոկտեմբերին, երբ հայ զինվորը բոլշևիկյան քարոզչության ազդեցության տակ հրաժարվեց զենքը ուղղել ցեղասպան թուրքի դեմ, լքեց ռազմաճակատը և առանց կռվի հանձնեց Կարսի անառիկ ամրոցը: Այդպես եղավ նաև 2 տարի առաջ՝ 2018-ի մայիսին, երբ առողջ տրամաբանությունը իր տեղը զիջեց կույր լավատեսությանը, և հեղափոխական ալիքը երկրի ղեկը հանձնեց պետական կառավարման փորձից զուրկ երիտասարդների մի խմբի, որոնք եկան արդարություն հաստատելու կարգախոսով, բայց կարճ ժամանակ անց վարակվեցին բոլոր կամ գրեթե բոլոր իշխանություններին բնորոշ ինքնավարձատրության և պաշտոնատենչության ախտով: Նախկիններին կոռուպցիայի մեջ մեղադրողները այժմ իրենք զերծ չեն կոռուպցիոն դրսևորումներից: Մի՞թե կոռուպցիա չէ, երբ իշխանությունը գաղտնի և ապօրինի կերպով պարգևատրում է ինքն իրեն, իսկ երբ բացահայտվում է ապօրինությունը, դրան օրինական ձևակերպում է տալիս: Արդյո՞ք բարոյազուրկ չէ այն իշխանությունը, որը իր ուսուցչից, իր դասախոսից ու գիտնականից 8-10 անգամ ավելի բարձր աշխատավարձ է նշանակում ինքն իրեն: Կասեն՝ նախկինները դա անում էին գողանալով, իսկ իրենք՝ օրենքով:Եվ մի՞թե էական է, թե ինչ ձևով եք դուք դա անում:

Ո՞ր երկրում խնդիրներ չկան: ԱՄՆ-ում այս օրերին տեղի ունեցող անկարգությունները արդյո՞ք չեն վկայում, որ ամբոխային բնազդը միշտ էլ արթուն է զանգվածների մեջ, նրա դրսևորման համար պարզապես առիթ է պետք: Կատարյալ իշխանություն լինում է միայն բռնապետության պայմաններում, որը ինքնին ամենաանկատարն է: Իշխանությունը կատարյալ չի լինում մանավանդ բազմաբնույթ լուրջ խնդիրներ ունեցող երկրներում, որոնց շարքին դասվումէ նաև մեր երկիրը:

Իհարկե, խոսքը բոլորվին էլ այն մասին չէ, թե անկախ ամեն ինչից պիտի համակերպվել իշխանության վարքագծին և սեփական իրավունքների մասին չբարձրաձայնել: Բայց դա պիտի անել այն դեպքում, երբ ակնհայտ են իշխանության ապիկարությունը, անկարողությունը և բարոյալքումը, այլ ոչ թե, օգտվելով զանգվածների անտեղյակությունից և կուտակված դժգոհությունից, հրապարակ նետել կեղծ օրակարգեր: Որ նախկին իշխանությունները անսխալական չէին, այսօր դա կեսբերան խոստովանում են նաև իրենցից ոմանք: Բայց նրանք պետական կառավարման բավականաչափ փորձ ունեին և հնարավորինս ինքնուրույն էին իրենց գործողությունների մեջ: Այլ կերպ ասած, նրանք ինքնաթիռի ղեկին նստած միջակ հեծանվորդներ չէին, այլ միջակ օդաչուներ: Նրանցից ոմանցգուցե չէինք սիրում ամենատարբեր պատճառներով՝ սուբյեկտիվ ևօբյեկտիվ, անձնական և ոչ անձնական: Ինչպես որ անթերի չէին նախկին իշխանավորները իբրև մարդ, այնպես էլ անթերի չէին նրանք իբրև պաշտոնյա: Բայցևայնպես, պետական կառավարումը քմահաճույքի հարց չէ, որովհետև պետական կառավարման որակից կախված է ոչ միայն մեր՝ բոլորիս բարեկեցությունը, այլև կյանքը, անկախ այն բանից, մենք ներկայացնում ենք«սպիտակների» ճամբարը, թե «սևերի»: Պետական համակարգում կադրային ջարդը այն հիմնավորումով, թե նրանք աշխատել են նախկինների հետ և չեն կիսում իրենց գաղափարները, համարժեք է պետական դավաճանության, որովհետև արհեստավարժ կադրերին անփորձներով փոխարինելը թուլացնում է պետությունը: Պետական պաշտոնյայի գնահատման միակ չափանիշը նրա արդյունավետ կամ անարդյունավետ աշխատանքն է, այլ ոչ թե յուրային կամ ոչ յուրային լինելը:

Ի տարբերություն կորոնավիրուսի, որը անտարբեր է գույների հանդեպ, մարդը բնությունից բանականությամբ օժտված միակ արարածն է, որը կոչված է և կարող է ոչ միայն պաշտպանել ինքն իրեն, այլև նույնիսկ հակազդել բնությանը: Եթե, իհարկե, մարդու մեջ իշխում է Մարդը, այլ ոչ թե կույր ատելությունը («… Եվ հեռու է մինչև մարդը իր ճամփան»): 1920-ին հայ բոլշևիկը կույր գործիք էր օտարների ձեռքին և կործանեց սեփական երկիրը՝ ջուր լցնելով մեր թշնամու ջրաղացին: Նա չարաշահեց երկարաձգվող պատերազմների պատճառով շարքային հայ մարդու մեջ բույն դրած հուսահատությունը՝ նրան խաբելով «Կարմիր Ռուսաստանի» այդպես էլ տեղ չհասած փրկարար օգնությամբ: Դյուրահավատ հայ զինվորը հավատաց նրան և առանց կրակոցի հանձնեց Կարսը, Կարսի հետ էլ՝ իր պետական անկախությունը: Իսկ երբ 1921-ի փետրվարին ճարահատ զենքի դիմեց նույն բոլշևիկների դեմ, այլևս կորցրած Կարսը վերադարձնել հնարավոր չէր:

Բոլշևիկների նման 2018-ին հայ ժողովրդին խաբեցին նաև ներկայիս իշխանությունները, անկախ այն բանից, դա արեցին գիտակցաբար, թե այդպես ստացվեց իրենց կամքից անկախ: Փաստն այն է, որ այսօր ունենք գրեթե անկառավարելի վիճակ գրեթե բոլոր ոլորտներում: Երկրի վարչապետը, փոխանակ վճռական, բայց հավասարակշռված քայլերի դիմելու, հանդես է գալիս «հպարտ և երջանիկ քաղաքացուն» խնդրողի դերում: Որոշ առումով նա հիշեցնում է Ռուսական Ժամանակավոր կառավարության ղեկավար Ա. Կերենսկուն՝ «փափկասուն տիկնանց սրտերի տիրակալին», բայց մի տարբերությամբ. եթե Ա. Կերենսկին բոլշևիկներին սպառնում էր ուժով հակազդել՝ իրականում չգիտակցելով, որ իր կառավարության ոտքերի տակի հողն արդեն հոսել է, և ինքը կորցրել է զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը, ապա մեր «թավշյա» վարչապետը շարունակում է «հպարտ քաղքացիներին» չնեղացնելու իր այլևս անպտուղ գործելաոճը: Իսկ արդյունքը երկու դեպքում էլ նույնն է:

Պատկերցնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե 1918-ին Արամ Մանուկյանը, վճռական կոչ անելու և ըստ անհրաժեշտության՝ նաև ուժի դիմելու փոխարեն, հուսահատության եզրին հասած հայ մարդուն խնդրեր զենք վերցնել և գնալ մահվանն ընդառաջ: Արդյո՞ք կլիներ հաղթական Սարդարապատ: Չեմ կարծում:

Մեր ազգային մարտահրավերներին գումարվել է ևս մեկը՝ համավարակը, որը սպառնում է վերածվել պետական անվտանգության խնդրի: Այս իրավիճակի երկարաձգումը առաջին հերթին կարող է բերել ֆինանսատնտեսական համակարգի փլուզման՝ շղթայական բոլոր հետևանքերով: Այդ մասին շատ են գրում տնտեսագետները և քաղաքական վերլուծաբանները, ուստի ավելորդ ենք համարում նորից անդրադառնալը: Մանավանդ որ լավատես չենք, թե հնչած տեսակետները իշխանությունների կողմից ուսումնասիրվում և դրանցից պատշաճ հետևություններ են արվում: Չմոռանանք, որ մեր երկրի ռեսուրսները, նաև հունիսի 3-ի իր հեռուստաուղերձում վարչապետի կեսբերան հնչեցրած խոստովանության համաձայն, մեծ չեն: Եվ դա բնական է՝ տնտեսաշրջանառության ավելի ու ավելի վատթարացող վիճակը չի կարող չհանգեցնել դրան:

Վճռականորեն գործելու, այլ ոչ թե խոսելու ժամանակն է: Բայց … անսխալ գործելու, որովհետև ստեղծված պայմաններում նոր սխալների հետևանքը պարզապես աղետալի կլինի: Նման իրավիճակում երկրի ղեկը պիտի ստանձնի արդեն իսկ փորձված գործիչ, որի անցած ճանապարհը կտա նաև ապագայի երաշխիքներ: Այդպես վարվեց Ալեքսանդր 1-ին ցարը 1812-ին, երբ Նապոլեոն Բոնապարտի զորքերի դեմ պատերազմում հասարակական կարծիքի ճնշման տակ ռուսական զորքերի գլխավոր հրամանատար նշանակեց Մ. Կուտուզովին՝ վերջինիս նկատմամբ, մեղմ ասած, չտածելով որևէ համակրանք: Ցարը իր անձնական զգացմունքները ստորադասեց երկրի շահերին, իսկ հասարակական կարծիքը դրա համար ուներ շատ լուրջ հիմքեր:

Դա Մ. Կուտուզովի անցած մարտական ուղին էր՝ որպես Սուվորովի ամենից տաղանդավոր գեներալի: Եվ դա Ռուսաստանի համար ճակատագրականորեն ճիշտ որոշում էր: Ցավոք, վստահ չեմ, թե մեր՝ «երկաթից ամուր կամք ունեցող» վարչապետը կդրսևորի համարժեք իրատեսություն, իր համակրանքներից ու հակակրանքներից վեր կանգնելու կամք (առայժմ այդպիսի նախադեպ չկա): Նաև հասկանում եմ, որ իրականում էլ նման քայլ անելը հեշտ չէ ինչպես հոգեբանորեն, այնպես էլ այլ պատճառներով (օր.՝ կուսակիցների հնարավոր դիմադրության), բայց հենց այսպիսի իրավիճակներում է երևում ղեկավարի իմաստնությունը, և թե իրականում նա որքանով է սիրում իր ժողովրդին: Այդպիսի օրինակ արդեն իսկ ցույց են տվել ինչպես առաջին, այնպես էլ երրորդ նախագահները, իրենց բոլոր վրիպումներով հանդերձ, գործնականում փաստելով, որ իշխանությունն իրենց համար գերնպատակ չէ: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովրդի հավաքական միտքը, ի դեմս առաջին հերթին իր մտավորականության (ա՛յն մտավորականության, որի ճնշող մեծամասնությանը, որպես կանոն, բնորոշ է քաղաքական և հասարակական չեզոքությունը գրեթե բոլոր իրավիճակներում), կդրսևորի համապատասխան կամք և կկարողանա ազդել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքի վրա:

Նոր մարտահրավերները առաջադրում են նոր առաջնորդի պահանջ, բայց վստահելի փորձառությամբ առաջնորդի: Մնում է վեր կանգնել մեր զանազան օրախնդիր քմահաճույքներից, խիստ անձնավորված համակրանքներից ու հակակրանքներից, դրսևորել իրականությունը սթափ գնահատելու ունակություն և նրանց փորձն ու կարողությունները օգտագործել ի շահ երկրի և մեզ բոլորիս: Միշտ պիտի հիշել. որևէ մեկի, առավել ևս՝ պետական գործչի և երկրի ղեկավարի աշխատանքի գնահատականը ոչ թե պերճախոսությունն է, այլ ընդհանուր արդյունքը: Ա. Կերենսկին 20-րդ դարասկզբի Ռուսաստանի լավագույն հռետորն էր, բայց նաև անվճռական, հետևաբար՝ թույլ ղեկավարներից մեկը: Չկան և չեն լինում քաղաքական գործիչներ, որոնց վարքագիծը կգոհացնի բոլորին, առավել ևս, եթե նրանց բնորոշ չէ ամբոխահաճո գործելաոճը: Իսկ թե ինչի կարող է հանգեցնել ամբոխահաճո վարքագծով քաղաքական գործչին տրված իշխանությունը, դրա վառ օրինակը ունենք այսօր:

Շ.Հ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company