ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուն հանդիպել է «Դաշնակցություն» խմբակցության հետ
05 Հունիս 2020
ունիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրված Մհեր Աղաջանյանը հանդիպել է ԱՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության հետ:
Խմբակցության անդամների հարցադրումներին ի պատասխան՝ Մհեր Աղաջանյանը ներկայացրել է դատախազությունում հետագա բարփոխումների իրականացման, երկրում օրինականության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականության և այլ հարցերի վերաբերյալ իր տեսլականը:
Հավելենք, որ Մհեր Աղաջանյանի թեկնածության մասին հաղորդվել է հունիսի 4-ին: ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների հետ հանդիպումը նախատեսված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքով:
aparaj.am