ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մայիսին ունենալու ենք իրական գործազրկության մոտ 60 տոկոսանոց աճ

05 Հունիս 2020 Պաշտոնական վիճակագրության մեջ տեսանելի են COVID 19-ի սոցիալական հետեւանքները: Հունիսի 3-ին ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն առցանց բրիֆինգի ժամանակ հրապարակեց տվյալներ, որոնք վկայում են, որ 12 տոկոսով աճել է գործազրկությունը: 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների թիվը, որոնք աշխատավարձ են ստացել եւ եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, իսկ ապրիլին՝ արդեն 547 185, այսինքն, 74 հազար 359 մարդ:

ՊԵԿ-ից պարզաբանում են. «Դա չվճարված աշխատողների թվաքանակն է, սակայն նրանք աշխատանքից ազատված չեն, պարզապես համավարակի պայմաններում նրանք չեն վճարվել»: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե գործատուները հարկադիր պարապուրդի ուղարկվածների կարիքը որքան ժամանակ չեն ունենա: Պետք է նաեւ հաշվի առնել, որ թվերը չեն ներառում աշխատանքի սեւ շուկայի անկումը, եթե կարելի է այդպես ասել: Թե նրանց որ մասն է կորոնավիրուսի տարածումից հետո զրկվել աշխատանքից, հայտնի չէ: Կարելի է ենթադրել, որ այդպիսիք շատ են: Հայաստանում 40 տոկոս ոչ ֆորմալ զբաղվածություն կա՝ չգրանցված աշխատողներ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը կարծում է, որ սա պարզ մանիպուլյացիա է, եւ իրականում այս 74 հազար 359 հոգին աշխատանքը կորցրածներն են: «Այս աշխատողները հիմա, միանշանակ, չկան: Նրանք, ովքեր գտնվում են հարկադիր արձակուրդում, առանձին են նշվում: Դրանք 31 հազար են, որոնք ապրիլին չեն ստացել իրենց աշխատավարձը: Սրանք չեն մտնում 74 հազարի մեջ: 31 հազարն ունի աշխատանքից ազատման ռիսկ: Եթե սրանց էլ գումարենք չգրանցվածների գործազրկությունը, ապա ստացվում է, որ ՀՀ-ում առկա 220 հազար գործազուրկներին ավելանալու է եւս մոտ 100 հազար գործազուրկ, ինչը չափազանց մեծ թիվ է»,- ամփոփում է Թադեւոս Ավետիսյանը: Ըստ նրա, մայիսին ունենալու ենք իրական գործազրկության շեշտակի՝ մոտ 60 տոկոսանոց աճ:

Մարտին, երբ հայտարարվում էր, որ ավելացել է գրանցված աշխատողների թիվը, եւ մեծ պաթոսով սա ներկայացվում էր որպես մեծ ձեռքբերում, նա զգուշացնում էր, որ դեռեւս վաղ է խոսել այս մասին, որովհետեւ գործատուները դեռ 1 ամիս ունեն՝ օրենքով աշխատանքից ազատվածներին ծանուցելու համար: «Ահա, ապրիլին մենք տեսնում ենք գրանցված աշխատողների շուրջ 12 տոկոս կրճատում: Կարծում եմ, նման ցուցանիշ ունենալու ենք նաեւ մայիսին»,- հաջորդ կանխատեսումն է անում Ավետիսյանը: Զբաղվածության 12 տոկոսանոց անկումն ուղիղ համեմատական է տնտեսական ակտիվության ցուցանիշի հետ, որը 2020 թ․ ապրիլին, 2019 թ․ ապրիլի համեմատ, կրճատվել է 17,2 տոկոսով: «Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին մենք ունենք տնտեսական ակտիվության կրճատում 1,7 տոկոսով՝ նախորդ ամիսների աճը ներառյալ»,- կանխատեսում է Թադեւոս Ավետիսյանը:

Նա կարծում է, որ միանվագ օգնությունները թոզփչոցի են, քանի որ մարդիկ կորցրել են ոչ թե մեկ, այլ մի քանի ամիսների աշխատավարձը: «Սրա լուծումը պետք է լինի գործազրկության նպաստի վերականգնումը»,- ասում է նա:

Աշխարհն արդեն զգացել է, թե ինչ ահռելի վտանգ են ներկայացնում սոված մարդիկ կորոնավարակի տարածման համար: «Մեզ վտանգ չի սպառնում այնքանով, որքանով անվտանգության մեջ են ամենախոցելի մարդիկ: Նրանք, ովքեր ի վիճակի չեն ինքնամեկուսանալ կամ բուժում ստանալ, վտանգում են ինչպես իրենց, այնպես էլ այլ մարդկանց կյանքը, եւ եթե մեկ երկիր չի կարող զսպել վարակը, ապա մյուսներն անպայման վարակվելու են՝ նույնիսկ կրկնակի անգամ»,- գրում է Աշխատանքի միջազգային կազմակերպության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Շահրա Ռազավին՝ մարտին հրապարակված հոդվածում: Ըստ նրա, աշխարհի բնակչության 55%-ը` մոտ 4 միլիարդ մարդ, չի օգտվում սոցիալական պաշտպանության որեւէ ձեւից, քանի որ շատ երկրներ բացերը լրացնելու համար ապավինում են շուկայական լուծումներին, եւ սա վտանգ է ներկայացնում աշխարհի համար:

Ռազավին կարծում է, որ համավարակը դրական կողմ ունի՝ հույսը, որ կառավարությունները ստիպված կլինեն ընդլայնելու առողջապահական ծառայությունների, հիվանդության նպաստների եւ գործազրկությունից պաշտպանության հասանելիությունը: «Ի վերջո, փաստերը ցույց են տալիս, որ նման ծախսերն ավելի մեծ դրական, բազմապատկիչ ազդեցություն ունեն տնտեսության վրա, քան մյուս միջոցները»,- գրում է ԱՄԿ Սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրենը: Նա հետաքրքիր տվյալներ է բերում․ Ավստրալիան, Չինաստանը եւ Պորտուգալիան ընդլայնել են սոցիալական աջակցությունը բնակչության խոցելի խմբերի համար եւ ոչ 1 ամսով, ինչպես արվեց Հայաստանում: Մի շարք կառավարություններ նույնիսկ տնային տնտեսուհիների համար են նպաստներ սահմանել: Ֆրանսիան, Հոնկոնգը, Իռլանդիան եւ Միացյալ Թագավորությունը հիվանդության նպաստներ տրամադրեցին կարանտինում գտնվող կամ ինքնամեկուսացված աշխատողներին: Գերմանիան եւ Նիդերլանդներն առաջարկում են գործազրկության մասնակի նպաստներ նրանց, ում աշխատանքային ժամերը կրճատվել են պահանջարկի կտրուկ անկման պատճառով: Չինաստանը, Ֆրանսիան, Պորտուգալիան, այլ երկրներ ընդլայնել են գործազրկության նպաստի իրավունքը՝ ներառելով այն ձեռնարկությունների աշխատողներին, որոնց կարգադրվել է ժամանակավորապես փակվել: Հայաստանում անգամ հասարակ գործազրկության նպաստ պետությունը չի տրամադրում, որը ժամանակին 18 հազար էր: Ու ոչ մի լուր չկա, թե առաջիկայում գործազրկության նպաստները կվերականգնվեն:

Սյուզան Սիմոնյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company