ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այսօր չկա ռազմավարական քաղաքականություն

05 Հունիս 2020 Այսօր կորոնավիրուսային համավարակի հետ կապված ունենք աղետալի վիճակ։ Այս աղետը խորանում է և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ հումանիտար առումներով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

Նրա կարծիքով՝ Կառավարության գործողությունները և համավարակի տարածվածությունը համահունչ չեն իրար։

«Կարծես՝ չկա համավարակի դեմն առնելու մշակված հստակ ռազմավարական քաղաքականություն։ Կառավարությունը, ցավոք սրտի, այսօր գործում է տվյալ պահի թելադրանքով կայացված որոշումներով։ Վաղուց արդեն ժամանակն է սթափվելու և իսկական ռազմավարական քաղաքականություն մշակելու, ամեն ինչ անելու, որպեսզի այս աղետը կանգ առնի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքացիների, բիզնեսի հակահամաճարակային կանոններին չհետևելուն, Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստերը սոցիալական ցանցերում հրապարակելու արշավի արդյունավետությանը՝ Արմենուհի Կյուրեղյանը նշեց․ «Հենց դա է, որ ասում եմ՝ ռազմավարական քաղաքականություն չկա այսօր։ Դիմակ կրելը, եթե գոնե 10 տոկոս փրկում է հիվանդների կյանքը, ապա, իսկապես, եկե՛ք կրենք, բայց դրանով բավարարվել և մի քանի լուսանկար Ֆեյսբուքում դնելը, իհարկե, դա պետական կառավարության գործունեություն չի կարող լինել։ Մենք վաղուց արդեն կարիք ունենք գնահատելու այս իրավիճակը, վերլուծելու, վեր հանելու բովանդակային սխալները և անհապաղ սկսելու իրական ծրագիր մշակելու ուղղությամբ աշխատանքները»։

Ըստ նրա՝ Կառավարությունը կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու հարցում պետք է լսի մասնագետներին՝ համաճարակաբաններին։ Տարբեր կուսակցությունների, կառույցների, նախաձեռնությունների մեկնած աջակցության ձեռքն էլ մնացել է օդում։

«Այդ անլուրջ մոտեցումը հենց Կառավարության ներկայացուցիչների կողմից էր, տարբեր հայտարարությունները՝ «կորոնավիրուսն ում շունն է», առողջապահության պատասխանատու անձը հայտարարում է, որ ինքը դպրոց է տանելու իր երեխաներին։ Նման անպատասխանատու հայտարարություններից հետո՝ այսօր մեղադրել ժողովրդին, որ իրենք լուրջ չեն վերաբերում այդ վարակին, մեղմ ասած, սխալ է։ Ժամանակին կորոնավիրուսի հանդեպ անլուրջ վերաբերմունքն իրենք մտցրեցին հանրության մեջ»,- նկատեց ՀՅԴ ԳՄ անդամը։

Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով՝ ՀՀ-ն նոր որակի իշխանության խնդիր ունի. «Կառավարող թիմի մեջ անհրաժեշտ որակներ, հմտություններ ունեցողները շատ քիչ են, եթե չասեմ բացակայում են։ Այս համավարակը լակմուսի թուղթ էր, որը ցույց տվեց, թե ինչքանով կարող է մեր Կառավարությունը արձագանքել նման աղետներին, ինչքանով է պատրաստ մեր Կառավարությունն այսօր իրականացնել այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ է մեր երկրին աղետալի վիճակներից հանելու համար։ Իսկապես, սա լակմուսի թուղթ էր և այն գործեց ոչ ի շահ այս իշխանությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում։

https://youtu.be/CrfIc1yauxY

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company