ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Լևոն Տեր-Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու տագնապը բացատրելի է

05 Հունիս 2020 «Մի տեսակ, պետության պաշտպաններն անազնիվ աղմուկով են աղմկում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն`անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտարկում-հայտարարությանը: «Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- եզրահանգման է եկել առաջին նախագահը`նկատի ունենալով կորոնավիրուսային պատերազմում ընդդիմության պայքարն իշխանության դեմ:

«Լևոն Տեր Պետրոսյանի հանկարծահաս հորդորակն ու տագնապը բացատրելի է»,- ասաց Լիլիթ Գալստյանը`պատասխանելով հարցին`ինչպե՞ս է վերաբերվում առաջին նախագահի որակումներին: «Կարծում եմ, իր համար ցավալի է տեսնել, թե ինչպես է իր հոգեզավակը տապալում «հեղափոխությունը», և իհարկե, զուգահեռաբար արձանագրում է Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշը: Ի դեպ, որակապես նոր պետություն կառուցելու այս կորցված հնարավորության համար ես էլ եմ ափսոսում ու ցավում: Հենց այս իրողությունն է սնում շատ շատերի հուսահատությունը: Նիկոլը չկարողացավ»,- ասաց մեր զրուցակիցը`փաստելով, որ անդառնալիության կետն արդեն անցել ենք: Լիլիթ Գալստյանը դարձյալ հիշեցնում է կիսատ ճշմարտությունների մանիպուլյատիվ վտանգավորության ու սոփեստության մասին: «Այո, համաձայն եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին հաստատման՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Հենց այս մտայնությամբ էլ ՀՅԴ ԳՄ-ն դեռ մարտի 16-ին հայտարարություն տարածեց, հաստատելով, որ իրավիճակը «պահանջում է աննախադեպ ներազգային միասնականություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու սպառնալիքները»:

Մենք նաև հայտարարեցինք՝ «… ողջ կարողականությամբ և ներուժով պատրաստ ենք ներգրավվելու համավարակի դեմ աշխատանքներում և գործողություններում»: Իր՝ համահայկական կառույցի առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ քաղաքական հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Բյուրոն: Մի կողմ դնելով քաղաքական բոլոր տեսակի կոնտեքստները՝ հակաճգնաժամային գործողությունների մի ամբողջ փաթեթ փոխանցեցինք կառավարությանը: Եվ ի՞նչ. ամբարտավան մեծամտությամբ ու աննախադեպության բարդույթով տառապող կառավարությունից զրո արձագանք, խուլերի երկխոսություն: Իսկ մեր քայլերը պայմանավորված էին միայն ու միայն պետությանն ուղղված սպառնալիքների գիտակցումով: Մի՞թե այսպիսին չէ ազգային շահի և պետականության գիտակցումը: Ի՞նչ ունենք այսօր՝ անկառավարելի քաոտիկ վիճակ, տարածաշրջանի բացասական ռեկորդակիրը: Ազգաբնակչության անվտանգության մասին է խոսքը…ազգային անվտանգության խնդրի ենք բախվել…»

Լիլիթ Գալստյանն արձանագրում է, որ արհամարհվեցին նաև այլ քաղաքական ուժերի, այդ թվում` խորհրդարանական ընդդիմության առաջարկները:

«Հրշեջի վազքով դեպքի վայրում հայտնված Լեւոն Տեր-Պետրոսյանը որքա՜ն խոհեմ կլիներ, եթե ժամանակին իր հովանավորյալին խոհեմ խորհուրդներ տար և հորդորեր` քաղաքական երկխոսության գնալ, իսկապես որդեգրելով ազգային ներուժի համախմբման ճանապարհը: Չի կարելի ողջ օրը մեր ականջները սղոցել «ժողովուրդ ջան» պոպուլիստական դիմելաձևով և գործել բովանդակազուրկ, անհավասարակշիռ ավտորիտար վարքագծով: Ու՞ր էր «պետության և իշխանության պաշտպան» Տեր-Պետրոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն ու անշրջահայաց զբաղվում էր պետության ինստիտուտների կազմաքանդումով, երբ գործադիրը շրջափակում էր դատարանները, երբ հեռախոսային ու հրապարակային հրահանգներ էին իջեցվում դատավորներին, երբ ՀՀ հպարտ քաղաքացիներին ասֆալտին փռելու հրահանգներ էր տրվում, երբ պարգևավճար ապօրինի օպերացիայի տակ պետբյուջեից մսխվում է հարյուր միլիոն դոլարից ավելի գումար, երբ երկիրը հայտնվում է մեր պետականության հեղինակությունը վարկաբեկող միջազգային սկանդալների մեջ, երբ թիրախավորվում և նսեմացվում են մեր ազգային ինստիտուտները, երբ միջազգային կառույցներում համալրում ենք սև ցուցակները, երբ երկրում ատելության, ազգային պառակտումի մթնոլորտն ու ներքին թշնամու որսը հատել է բոլոր կարմիր գծերը»,- ասաց մեր զրուցակիցը հարցնելով. «Այս ամենի մասին խոսել-բարձրաձայնել, աղետը կասեցնե՞լն է դավաճանությունը, թե՞ այս մասին լռելը…»

Լիլիթ Գալստյանի գնահատականը շատ հստակ է. «Նիկոլ Փաշինյանը ձախողեց նոր համակարգ, առաջադեմ և մրցունակ պետություն կառուցելու խնդիրը: Այս մասին բարձրաձայնող քաղաքական ուժերին պիտակավորելը մանիպուլյացիա է, փրկության մի վերջին ձախողված ճիգ: Պիտի մտածել մարտահրավերները կասեցնելու մասին, այո՝ պետականությունը փրկելու մասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company