ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է

20 Հունիս 2020 Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ չկա այնպիսի ձևակերպում, ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրությունում: Լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Սահմանադրական դատարանն իր հարցման մեջ նշել էր՝ արդյոք միջազգային պրակտիկայում առկա է այնպիսի ձևակերպում, ինչպիսին հայաստանյան ձևակերպումն է, երբ Քրեական օրենսգրքով պատժելի արարք են համարվում այն գործողությունները, որոնք սահմանադարական կարգի շրջանակում կոնկրետ հղում են տալիս սահմանադրության կոնկրետ հոդվածների։

Երկրների մի մասում ուղղակի պաշտպանվում են սահմանադրական արժեքները, մյուս մասում՝ այլ սկզբունքները։ Հետևաբար չկա այդպիս ձևակերպում ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրության մեջ»,- նշել է Ա. Մինասյանը։

Նրա խոսքով, Վենետիի հանձնաժողովը հստակ դիրքորոշում է ցուցաբերում, որ եթե որևէ դրույթի մեկնաբանությունն այնքան լայն է, որ կանխատեսելիության ճշգրտության առումով անձը չի կարող իր իրավունքները հստակորեն պատկերացնել, ապա պետք է մեկնաբանվի մարդու իրավունքների տեսանկյունից:

Ա. Մինասյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, երբ խոսվում է սահմանադարական կարգի տապալման մասին, անպայման պետք է նկատի ունենալ մի շարք անհրաժեշտ գործողություններ, որոնք ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածում իրացված չեն։

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ, ըստ իրեն, ավելի առարկայական է մեր իրականության մեջ հետևյալը. «Խոսքն այն մասին է, որ, օրինակ, մեղադրող կողմը ներկայացնում է մեղադրանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նրա՝ արտակարգ դրություն մասին մտցնելու հրամանագիրն ապօրինի է։ Սա ոչ միայն իրավական տարրական սկզբունքի, պարզ տրամաբանության ոտնահարում է։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը համարվում է նորմատիվ իրավական ակտ։ Համաձայն թե 2008 թվականին գործող Սահմանադրության, թե 2015 թվականի փոփոխություններով, նախագահի նորմատիվ իրավական ակտը կարող է միայն ու միայն անվավեր ճանաչել Սահմանադրական դատարանը։ Ստացում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կամ դատախազությունը կարող են իրենց իրավունք վերապահել ապօրինի համարել մի ակտ, որն ի սկզբանե Սահմանադրության ուժով օրինական է։ Ըստ էության, իրենք, փաստորեն, ոտնահարում են հիմնարար սկզբունքներից մեկը, դուրս են գալիս իրենց լիազորությունների շրջանակից»։

ՀՅԴ-ական գործչի խոսքով, եթե դիտարկում են այս գործի թե քաղաքական, թե հանրային ընկալման համատեքստը, արդեն ավելի ամբողջական է դառնում, թե ինչու է մեղադրող կողմը և անձիք, ովքեր ամեն գնով փորձում են այս երևույթի մեջ դատապարտված տեսնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փորձում են մանիպուլյացիաների միջոցով հստակ մոտեցումը նենգափոխել, ներկայացնել այլ ձևաչափով։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company