Հուշագրի կնքման համար սահմանված ժամկետ չի եղել, քննարկումները շարունակվում են
23 Հունիս 2020 Քաղաքական ակտիվ շփումներն ու քննարկումները շարունակվում են, եթե որոշենք, որ հուշագիր ենք ստորագրում, ապա կանենք դա, եթե ոչ՝ աշխատանքները կշարունակվեն առանց հուշագրի: Այս մասին այսօր Armlur.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը վստահեցրեց, որ կուսակցությունների հարաբերություններում ոչինչ չի փոխվել, և քննարկումները շարունակվում են:
Հարցին, թե որն է պատճառը, որ մինչև այժմ հուշագիր չեն ստորագրել, ինչու է գործընթացը դանդաղում, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք որոշել ենք՝ շարունակում ենք քննարկումները: Մեր առաջ ոչ սահմանված ժամկետ է եղել, ոչ էլ ինչ-որ ժամկետի շուրջ պայմանավորվածություն ենք ունեցել: Հենց հիմա էլ ակտիվորեն շարունակում ենք քննարկումները»:
Սոնա Գևորգյան