ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գույքահարկը սահմանվելու է շուկայականին մոտարկված արժեքով, իսկ շուկայական արժեքն անընդհատ ենթակա է վերագնահատման

26 Հունիս 2020 Հունիսի 24-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով վերանում է բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը։ Նշենք, որ գործող օրենքով մինչև երեք միլիոն կադաստրային արժեք ունեցող գույքը չի հարկվում։ Նախագիծն առաջարկում է գույքահարկը կիրառել ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքով, ինչի արդյունքում կավելանա գույքահարկը։ Հաշվի առնելով, որ գույքի կադաստրային արժեքն էապես տարբերվում է շուկայական արժեքից, այսինքն՝ շուկայական արժեքն ավելի բարձր է, հետևաբար անշարժ գույքի սեփականատերերի համար կավելանա հարկային բեռը։ Այս օրինագծով նախատեսվում է հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար 2021թ․ սկսած մինչև 2024թ․ աստիճանաբար բարձրացնել գույքահարկը։ Այսինքն՝ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը,2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը, իսկ նոր համակարգն ամբողջությամբ կներդրվի 2024թ։

Գույքահարկի փոփոխության նպատակը

Այս օրինագծի նպատակներից մեկը տեսանելի հարստության՝ ճոխ առանձնատների համարժեք հարկումն է, քանի որ կադաստրային արժեքով հարկման դեպքում հարկային դրույքաչափը նկատելի ցածր է կազմում։ Ըստ նախագծի՝ պարզ է դառնում, որ նպատակներից է նաև հարկերի վճարման մշակույթի ամրապնդումը, ինչպես նաև ՏԻՄ-երի, Երևան քաղաքի բյուջեներում լրացուցիչ եկամուտ ապահովելը։

ՀՀ վարչապետի և ԼՀԿ պատգամավորի արձագանքները գույքահարկի փոփոխությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ ամիս առաջ նշել էր, որ ներկայիս գործող կարգավորմամբ չի հարկվում մինչև երեք միլիոն կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը, սակայն իրենք առաջարկում են, որ չլինի չհարկվող գույք։ Ըստ վարչապետի՝ օրինակ տարեկան երեք հարյուր դրամը քաղաքացու համար աննշան գումար է, սակայն պետության համար այն մեծ նշանակություն կունենա հարկելիս, ինչպես նաև Փաշինյանի խոսքով՝ այդ ձևով քաղաքացու պատասխանատվությունն է մեծանում պետության առաջ։

ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը հունիսի 24-ին, ԱԺ-ում անդրադառնալով գույքահարկի փոփոխությանը, նաև Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց, որ այս օրենքի ընդունմամբ գույքահարկ սկսում են վճարել 580,000 գույքերի սեփականատերեր, ովքեր մինչև այժմ չեն վճարել գույքահարկ․ «Գույքահարկը բարձրանում է անխտիր բոլորի համար, որը տեղի է ունենալու աստիճանաբար և 4֊-5 տարի անց բոլորի համար գույքահարկը բարձրանալու է մոտ 3-4 անգամ․․․Զարմանալի է, թե ով է ստիպում այս խորացող ճգնաժամային և անորոշության պայմաններում, արտակարգ դրության պայմաններում, իրականացնել աննպատակահարմար փոփոխություններ»,-գրել է նա։

Նախագծի խնդրահարույց դրույթներն ըստ տնտեսագետի

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ եթե մարդն ունի ավելի թանկարժեք գույք, հետևաբար այդ գույքից ավելի պրոգրեսիվ հարկ պետք է վճարի։

«Առաջինը՝ գույքահարկի չհարկվող շեմը հանվեց, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեին ցածրարժեք գույք, նրանք ևս պետք է վճարեն գույքահարկ։ Երկրորդ խնդրահարույց մոտեցումը՝ բարձրացվում է անգամ միջին արժեք ունեցող և ցածրարժեք գույք ունեցողների գույքահարկի բեռ, այն բանի հաշվին, որ անցում է կատարվում շուկայականին մոտարկված գույքահարկի արժեքին։ Այսինքն, եթե այսօրվա հարկման հիմքը կադաստրային արժեքն է, ապա երբ որ անցում է կատարվում շուկայական գնի մոտարկված արժեքով հարկմանը, ապա այդ նույն ցածրարժեք գույքի և նաև միջին արժեքի գույքի գույքահարկի բազան պատիկներով բարձրանում է, այդ թվում նաև գույքահարկի բեռը։ Երրորդը՝ առաջարկում են նոր պրոգրեսիվ սանդղակ, որ ցածր դրույքաչափից գնալով բարձրանում է և մինչև հարյուր միլիոն դրամն է գործում, այսինքն՝ հասնում է մինչև մեկ տոկոս հարյուր միլիոն դրամի գույքի համար, և դրանից հետո այդ մեկ տոկոսը շարունակում է համահարթ ձևով մնալ»,-ներկայացրեց տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանի մեկնաբանմամբ՝ պրոգրեսիվ սանդղակն աշխատում է մինչև երկու հարյուր հազար դոլարանոց գույքի համար, որոնք միջին արժեք ու ցածրարժեք գույքերն են։ Դրանից հետո երկու հարյուր հազար դոլարանոց կլինի, թե երկու հարյուր միլիոն դոլար, ապա սեփականատերը կվճարելու է նույն մեկ տոկոսն այդ գույքի։

«Այսինքն՝ շատից շատ սկզբունքը չի աշխատում սկսած արդեն երկու հարյուր հազար դոլարից։ Եվ սա ճիշտ հակառակը պետք է լիներ։ Իրական պրոգրեսիվությունը պետք է աշխատեր գերբարձրարժեք և շքեզ գույքերի նկատմամբ և իրականում չպետք է հարկվեր ցածրարժեք գույքը և, այո, պիտի լիներ չհարկվող շեմ, որովհետև մենք հիմա այն փուլում չենք, որ համատարած հարկային բեռն ավելացնելու ուղին բռնենք, նաև գույքահարկի»-ընդգծեց նա։

Տնտեսագետն օրինակ բերեց, որ Երևանի կենտրոնում տասնամյակներ շարունակ իրենց հայրական, պապական տանն ապրող մարդիկ, որոնք այդ տունը ժառանգություն են ստացել, նախագծի ընդունման դեպքում պատիկներ անգամ պետք է ավելի շատ գույքահարկ վճարեն, կամ էլ պետք է վաճառեն կենտրոնում գտնվողիրենց գույքը․ «Նույնը Երևանի կամ քաղաքի մերձակայքում սեփական տուն ունեցողները, որոնք հիսունական թվականներից այդ տունը կառուցել են, հիմա շուկայական գնով փորձելու են հարկել։ Այս իմ նշած վայրերում ապրում են մարդիկ, ովքեր ստանում են աղքատության նպաստ։ Այսինքն չի կարող հարկային փոփոխություն լինել, այն էլ անունը սոցիալական բարեփոխում, որը կոնկրետ խոցելի խմբերի համար պատիկներ անգամ բարձրացնում է գույքի հարկային բեռը, այն էլ այսպիսի իրավիճակում»։

Խնդրահարույց դրույթների լուծումն ըստ տնտեսագետի

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ սրա լուծումը կարող էր լինել հետևյալում, որ ոչ թե չհարկվող շեմը հանեին և պրոգրեսիվություն դնեին մինչև երկու հարյուր հազար դոլարը՝ ցածրարժեք և միջին արժեք գույքերի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ պարզ մեխանիզմով ուղղակի բարձր պրոգրեսիվ հարկման ենթարկեին գերբարձրարժեք գույքերը՝ վիլլաներն ու շքեղ առանձնատները։

Տնտեսագետը վստահ է, որ այս նախագիծն ընդունվելու դեպքում կիրականացվի միայն այն նպատակը, որ հարկման շեմը հանելով, հարկման բեռի բարձրացման հաշվին համայնքային տեղական ինքնակառավարման այդ թվում Երևան քաղաքի բյուջեի լրացուցիչ եկամուտները կապահովվեն։

«Երբ օրենքն ուժի մեջ մտնի, տարին տարվա վրա գույքահարկի դրույքաչափը բարձրանում է։ Կադաստրային արժեքը հստակ բանաձևերով հաշվարկվող մեծություն է, ի՞նչ է նշանակում շուկայականին մոտարկված արժեք։Շուկայական արժեքը հնարավոր չէ բանաձևով հաշվել։ Շուկայական արժեքն անընդհատ վերագնահատման է ենթակա»։

Նարա Մարտիրոսյան
newarmenia.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company