ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները

29 Հունիս 2020 Ստեղծված իրավիճակից ելքը համարում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ուր է տանելու ընդդիմադիրների ճանապարհային քարտեզը։

Դիտարկմանը, թե հիմա՞ ինչու են պահանջում արտահերթ ընտրություններ, եթե 2018-ին անհրաժեշտ շեմը չհաղթահարեցին, Իշխան Սաղաթելյանը արձագանքեց․ «Այստեղ հաջողել-չհաջողելու հարցը չէ, մարդիկ ցանկանում էին ապրել արժանապատիվ, անցել է 2 տարի և գործող իշխանությունը այս պահանջներից շեղվել է, երկրում կա քաղաքական և կառավարման ճգնաժամ և մենք գտնում ենք, որ այս պահանջները իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն, որը ժողովուրդը կարող է ձևավորել ընտրությունների միջոցով»։

Սաղաթելյանի դիտարկմամբ՝ 2 տարի առաջվա և հիմիկվա միջև, հասարակական ընկալումով, բավական մեծ է տարբերությունը։

«Մենք արձագանքում ենք, երբ արդարադատությունը լինում է ընտրովի․ եթե կան Հայաստանում մարդիկ, իսկ մեր կարծիքով կան, որ թալանել են պետական բյուջեից, պետք է վերադարձնեն և պատժվեն, դա չի քննարկվում։ Բայց որ գործող իշխանությունը դա օգտագործի իբրև լծակ, իբրև գործիքակազմ և հնարավորություն ճնշելու ընդդիմադիրներին, դա անընդունելի է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իշխանությունը 2 տարի մի հիմնական թեզ ունի՝ «թալանել են», «գողացել են», այնինչ այս տարիներին, երբ իրենք իշխանություն ունեին, որևէ բան չի վերադարձվել։

«Այսինքն, մենք դեմ չենք, որ հանցագործությունները պատժվեն, բայց մենք դեմ ենք, երբ օրենքները ոտնահարելով՝ կոնկրետ գործողություններ է արվում կոնկրետ մարդկանց նկատմամբ»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

«Դաշնակցությունը ունի իր սեփական դիմագիծը և մենք երբեք չենք կարող նույնանալ որևէ մեկի հետ»- ասաց ՀՅԴ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով այլ գաղափարախոսություններ կրող ուժերի հետ համագործակցության մասին հարցին։

«Համագործակցությունը որևէ քաղաքական ուժի հետ չի նշանակում միաձուլվել և հրաժարվել սեփական արժեքներից, ծրագրերից, տեսակետից կամ ինքնուրույն օրակարգից։ Մենք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր քաղաքական ուժերի հետ տարբեր օրակարգերով համագործակցել ենք, բայց մշտապես պահել ենք մեր ինքնուրույնությունը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ վերջին 30 տարվա մեջ բոլոր ընտրություններին Դաշնակցությունը մասնակցել է ինքնուրույն, որևէ մեկի հետ դաշինքի չի գնացել և ՀՀ քաղաքացիներին տրվել է հնարավորություն՝ քվեն տալ Դաշնակցությանը։

«Հանրապետության նախագահը, նաև իբրև պետության գլուխ, պետք է տեղիք չտար այսօրվա քաղաքական մեծամասնության ոտնձգություններին և իր խոսքը հստակ ասեր այն քայլերի մասին, ինչ տեղի ունեցավ ՍԴ հետ կապված» ,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ նախագահի՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների հապճեպ ստորագրումը, որով ինքն իրեն զրկեց Սահմանադրության փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից, արդյո՞ք մեսիջ չէր, որ իր վրա ճնշում կա։

Սաղաթելյանն ասաց, որ այդ մասին հաստատումներ անելու փաստեր չունի, բայց ՀՀ նախագահը պետք է տեղիք չտար քաղաքական մեծամասնության ոտինձգություններին։

Արդյո՞ք հաջորդ իշխանություններն էլ են ցանկանալու կամայականորեն փոխել Սահմանադրությունը՝ Սաղաթելյանը պատասխանեց, որ եթե իրենք լինեն իշխանություն՝ ոչ, որովհետև իրենց համար Մայր օրենքը և Սահմանադրությունը պահպանելը շատ մեծ և կարևոր նշանակություն ունի։

Դաշնակցությունը մի քանի փորձ ունեցել է, որ լինի իշխանոիւթյուն, ի՞նչն է խանգարում՝ հարցին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Որովհետև մենք չենք զբաղվել ամբոխավարությամբ, չենք տվել խոստումներ, պոպուլիզմով չենք զբաղվել, որ չկանգնենք որևէ արգելքի առաջ քաղաքացու քվեին արժանանալու համար, մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, մեր տեսլականը և, ցավոք, նաև ունեցել ենք մեր բացթողութմները՝ մեր հասարակությանը չենք կարողացել ամբողջովին ներկայացնել ինչ մենք ունենք և ինչ մենք կարող ենք»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ասաց, որ այս իմաստով առաջիկայում հասարակության լայն զանգվածների հետ աշխատելու մեջ մարտավարական որոշ փոփոխություններ անելու են։

«Փառք Աստծո Դաշնակցությունն այսօր ունի լավ թիմ՝ մեծ թվով երիտասարդներ՝ հայրենասեր, ազգանվեր, պատրաստված»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս պետք է փոխվի կուսակցությունը հաջորդ գումարման խորհրդարանում տեղ ունենալու համար։

Ոչ թե կուսակցությունը պետք է փոխվի, այլ հասարակության հետ աշխատելու մեթոդները՝ նշեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ ՀՅԴ հրապարակային աշխատանքում օրեցօր կարելի է տեսնել նորանոր երիտասարդների։

«Վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մենք մեր արժեքային համակարգով, մեր ծրագրերով, մեր հետևողական աշխատանքով հաջորդ խորհրդարանական ընտրություններում ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու»,-ասաց նա։

Հարցին՝ ինչպես կարելի էր Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու և Դրոյի կուսակցության վարկանիշը հասցնել 3-4 տոկոս քվեի, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ պետք չէ այդ 3-4 տոկոսն անընդհատ իրենց աչքը մտցնել։

«Ընտրությունների արդյունքներն անցողիկ են․ վերջին 30 տարում ՀՀ-ում շատ են եղել քաղաքական գործիչներ և կուսակցություններ, որ ունեցել են 60 տոկոս ձայն և այսօր գոյություն չունեն»,-նշեց նա։

Աշխարհում, Սաղաթելյանի խոսքով, ընդունված երևույթ է, որ կուսակցությունները ներկա չեն լինում խորհրդարանում և հետո գալիս են մեծ ներկայությամբ և դառնում իշխանություն։

Իսկ ՀՅԴ-ն Մանուկյանի, Քաջազնունու և Դրոյի արժեքների կրողն է, պահպանողը ու շարունակողը։

Արդեն բավական է խոսել ժողովրդի անունից, տեղից վեր կենողը խոսում է ժողովրդի անունից՝ շեշտեց Իշխան Սաղաթելյանը։

«Եկեք հասկանանք՝ ՀՀ այն քաղաքացիները, որ չեն քվեարկել այսօրվա իշխանության օգտին կամ չեն ընդունում իշխանության վերջին գործողությունները, ժողովուրդ չե՞ն։ Դաշնակցությանը վերջին ընտրություններում 50 հազար մարդ է քվե տվել, ժողովուրդ չէ՞։ Հայաստանում կա 2 ու կես միլիոն ընտրող, որոնցից իշխանության օգտին քվերարկել է մոտ 830 հազարը, մնացած 1 միլիոն 700 հազարը ժողովուրդ չե՞ն»,-ասաց նա։

Հերիք է ժողովրդի անունից խոսել՝ թաքնվելով ժողովրդի հետևում՝ նշեց Իշխան Սաղաթելյանը։

«Կամ ի՞նչ է նշանակում՝ ով այսօրվա իշխանությանը հլու-հնազանդ չէ՝ ժողովուրդ չէ՞»,-ասաց նա։

Նա պարզաբանեց, որ 2018 թ-ին Դաշնակցությունը կանգնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ժողովրդավարական պահանջների կողքին և ունեցել է իր ներդրումը այդ պահանջներն իրականություն դարձնելու համար։

«Մենք այդ պահանջներից չենք շեղվել և վաղ թե ուշ իրականություն ենք դարձնելու, այդ պահանջներից շեղվել է այսօրվա գործող իշխանությունը»,-ասաց նա։

«Հանրապետականին կցորդ» և նման արտահայտությունները Իշխան Սաղաթելյանի համար անընդունելի են, քանի որ նրա շրջապատում մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ քվեարկել են ՀՀԿ օգտին, այսօր դարձել են իմքայլական ու Դաշնակցությանը մեղադրում են ՀՀԿ հետ գործակցելու համար․ «Հուսով են հարցը տվող քաղաքացին այդ շրջանակներից չէ»։

Սաղաթելյանը վստահեցրեց, որ իրենք գերադասում են թևերը քշտել և գործ անել։

«Երբ շինծու մեղադրանքներով փակվել էինք 1994 թ-ին և դուրս եկանք 1999 թ-ին, անբիծ կենսագրություն ունեինք 9 տարվա, որի 5 տարին Արցախյան ազատամարտին մասնակցություն ունեինք և մասնակցեցինք ընտրություններին, ինչպե՞ս պատահեց, որ չընտրեցիք ազգային, հեղափոխական, ընկերվարական կուսակացությանը և հաճախ տեղիք տվեցիք այլ հարցերի և քվեարկեցիք տարբեր օլիգարխների օգտին» ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ 130 տարվա փառահեղ ճանապարհ անցած կուսակցությունը զիջեց «օլիգարխի կուսակցությանը»։

«Մենք այդտեղ մեղք չունենք․ որևէ դաշնակցական օլիգարխի չի քվեարկել, որ որևէ օլիգարխի Դաշնակցությունը ասպարեզ չի բերել։ Այստեղ մեր մեղքի բաժինն այնքանով է, որ դրա դիմացը չենք կարողացել առնել»,-ասաց նա։

Արդյո՞ք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը համաձայն է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համատարած ընտրակաշառք են բաժանել՝ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ վերջին 3 խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն հստակ հայտարարել է, որ եղել է ընտրակաշառք և դա դերակատարություն ունեցել է։

Այդ դեպքում ինչպե՞ս են համագործակցում այդ ուժերի հետ՝ հարցին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ընտրակաշառք մեկ կամ երկու ուժ չի բաժանել, շատերն են բաժանել, բայց ընտրությունների արդյունքները չեն վիճակվել։ Մեր համագործակցությունը եղել էօրակարգի շուրջ և օգտակար է եղել ժողովրդի համար։ Կարո՞ղ էր ավելի լավ լիներ, իհարկե կարող էր և ափսոսում ենք այդ կորցրած տարիների համար»։

«Լինի Սերժ Սարգսյանի օրոք, դրանից առաջ կամ հետո Արցախի հարցում Դաշնակցության տեսակետի մեջ փոփոխություն չի կարող լինել սա մեզ համար ոչ միայն կարմիր գիծ է, սա մեր կենսագրությունն է, անցած ճանապարհն է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ՀՅԴ-ի՝ Արցախի հակամարտության լուծման բանաձևը

Դաշնակցությունը 300-ից ավելի զոհ է ունեցել արցախյան պատերազմում՝ հիշեցրեց նա։

Սաղաթելյանը նկատեց, որ ՀՅԴ-ն ասել է և շարունակում է պնդել՝ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի Սահմանադրությամբ, 1991 թ-ի անկախության հռչակագրով և վերջին հանրաքվեով ամրագրված ժողովրդի հստակ կամարտահայտմամբ և այստեղ կապ չունի՝ ով է իշխանություն։

yerkir.am

Մանրամասները՝ տեսանյութում․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company