ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ուզում ենք հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է

30 Հունիս 2020 Այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնված եւ իրականացված ամբողջ գործընթացին՝ մասնավորապես իշխանության յուրացման ու Սահմանադրական կարգի տապալման դեպքերին:

Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ, պարզելու համար, թե կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացվել դատախազություն, իշխանություններրին մեղադրելով յուրացման եւ Սահմանադրական կարգի տապալման համար:

-Այսօր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը, միացյալ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Բուն առարկան 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի և Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները։ Սակայն, ըստ էության, դատական իշխանության դեմ արշավը շատ ավելի վաղուց է սկսվել, և համադրելով փաստերը գալիս ենք հանրագումարի, որ առերևույթ գործ ունենք հանցակազմի հետ, որը տեղավորվում է հետևյալ սահմանումների մեջ՝ Պաշտոնեական լիազորությունների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանության զավթում: Իսկ, առհասարակ դատական իշխանության դեմ ոտնձգություններին կամ իշխանության այս ճյուղի հնազանդեցման արշավը ավելի վաղ է սկսվել: Դաշնակցությունն իր քաղաքական գնակատականը բարձրաձայնել է այդ առիթով: Նաև կարծում ենք՝ իրավական գնահատականներ տալու ժամանակն է:

-Իսկ ի՞նչ փաստական հանգամանքների հիման վրա եք երեր ուժերով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

-Առկա են թե՜ փաստական հանգամանքները, թե՝ իրավական հիմքերը: Դեռ 2019 թ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ մի քանի ժամով արգելափակել են ՀՀ դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վարչական շենքերը։ Ճնշումներով էր պայմանավորված ԲԴԽ ինը անդամներից հինգի հրաժարականը: Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս շրջանառության մեջ դրեց «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» գնահատականը՝ հայտարարելով ՍԴ 9 դատավորներից մի մասի անիրավասությունը։ Այս ամենից հետո իշխող քաղաքական ուժը լծվեց ճգնաժամը «լուծելու» գործին՝ կանգ չառնելով ոչնչի առջև, խախտելով օրենք ու Սահմանադրություն, այդ թվում՝ արհամարհերով ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության սպառնալիքը:

2020 թ. հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունեցին՝ Սահմանադրության, ԱԺ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի և ընթացակարգերի խախտումով: Ազգային ժողովի պաշտոնական կայքում «Մամուլի հաղորդագրություն» տարածվեց Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ՍԴ նախագահի պարտականությունների ստանձնման մասին, մինչդեռ Ազգային ժողովն օժտված չէ նշված իրավական փաստերն արձանագրելու լիազորությամբ։

Մի խոսքով, գործողությունների շարք, որի նպատակը Սահմանադրական դատարանում կառավարելի մեծամասնության ձևավորումն է: ՀՀ օրենսդրությունն ապահովում է իրավական հիմքերը. ՀՀ քրեական օրենսգիրքը թույլ է տալիս վերը նշված երեք դրվագներով՝ Պաշտոնեական լիազորությունների անցում, Սահմանադրական կարգի տապալում, Իշխանության զավթում, իրավական գնահատական տալ և պատասխանատվություն սահմանել: Մենք կարծում ենք, որ կատարվածն իր ողջ ծավալով և հանրային, պետական կյանքի վրա ունեցած հետևանքներով, քազաքականից զատ, պետք է անբայման արժանանա իրավական գնահատականի:-

-Ի՞նչ ակնկալիք ունեք դատախազությունից, քանի որ մշտապես նշվել է, որ դատախազությունը «ենթարկվում» է ներկայիս իշխանություններին: Կլինի՞ անաչառություն:

-Մենք հավատում ենք քաղաքական եւ իրավական մշակույթի էվոլուցիոն զարգացմանը, մեր փաստական հիմքերում հանցակազմն անժխտելի է: Տեղին կլինի հիշել, թե միջազգային կառույցներից ինչ գնահատականներ հնչեցին, որոնք վերաբերում էին թե ժողովրդավարության հետընթացին, թե միջազգային սահմանադրական նորմերի մեղանչումներին: Կարծում ենք, որ դատախազությունը կգտնվի մասնագիտական անաչառության եւ օբյեկտիվության տիրույթում, կառաջնորդվի միայն իրավունքի գերակայությամբ: Մենք ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ը իրավական երկիր է, որտեղ կա ինստիտուցիոնալ գործառույթներին հավատարմություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company