ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումներ է նախաձեռնել Կիպրոսի քաղաքական կուսակցությունների հետ
08 Հուլիս 2020 ՀՅ Դաշնակցության Կիպրոսի Կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահի տեղակալ Խարիս Յորղիատիսի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել են կիպրահայ գաղութին հուզող Հայ Դատի, Կիպրոսի, Արցախ-Կիպրոս բարեկամական շրջանակների, ինչպես նաև երկու կուսակցությունների երիտասարդական միությունների հետ կապված հարցեր:

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեի պատվիրակության կազմում էին ընկերներ Սիմոն Այնեճյանը, Րաֆֆի Մահտեսյանը և Նարեկ Դավիթյանը:
Կիպրոսի Կոմիտեի ձեռնարկած հատուկ օրակարգով քաղաքական հանդիպումները շարունակվելու են Կիպրոսի քաղաքական բոլոր կուսակցությունների հետ:
«Արձագանք»