Անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը դառնա ազգ-բանակ
19 Հուլիս 2020
«Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը»։ ՀՅԴ Բյուրոյի այս հայտարարության եւ այլ հարցերի շուրջ Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաընկերությունը զրույցի է հրավիրել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։