ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության հայտարարությունը
23 Հուլիս 2020
Սիրելի հետևորդներ, լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
հայտնում ենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը չի հանդիսանում ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների բողոքի ցույցերի կազմակերպիչ։ Մենք պարզապես սատարում ենք իրենց կրթական իրավունքի համար պայքարող դիմորդներին և նրանց հարազատներին։
Բողոքի ցույցերը և բոլոր քայլերը որոշում և իրականացվում են դիմորդների կողմից։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանը որպես կազմակերպիչ ներկայացնելը կարող է թյուրըմբռնում առաջացնել խնդրի առարկայի շուրջ՝ ուստի կոչ ենք անում բոլորին զերծ մնալ ցանկացած նման ձևակերպումից։
ՀՅԴ ՀԵՄ-ը աջակցել և շարունակելու է աջակցել Դաշնակցության գաղափարախոսությունից բխող, ազնիվ և արդար նպատակադրումներով իրականացվող բողոքի ակցիաներին»։
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն