Հայոց պատմությունը համաշխարհային պատմության կողքին պետք է ունենա հատուկ շեշտադրում
01 Օգոստոս 2020
ՀՅԴ ԳՄ կրթության և գիտության հանձնախումբը հայտնել է իր տեսակետը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած հանրակրթության չափորոշիչների մասին որտեղ մասնավորապես ասվում է, որ անթույլատրելի է առանց ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշիչներում վերանայումներ կատարելը։
Այս կապակցությամբ Մոնրեալի «Հայ Հորիզոն» հեռուստաընկերությունը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։
«Մենք հավատում ենք, որ հայ լեզուն, հայ մշակույթն ու հայ պատմությունը համաշխարհային պատմության կողքին, պետք է ունենա հատուկ շեշտադրում, որ հայ պատանին թրծված հասնի համալսարան եւ քննադատական կամ քննական մոտեցումով կարողանա հմտանալ ա՛յն նյութերի մեջ, որոնք իր հպարտության աղբյուրը պետք է հանդիսանան ողջ կյանքում»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում