ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Արամ Ա. Կաթողիկոս Այցելեց Պուրճ Համուտ Եւ Յուզմունքով Ականատես Դարձաւ Հայորդիներուն Կրած Վնասներուն

05 Օգոստոս 2020 Պէյրութը ցնցած հսկայական պայթումէն անմիջապէս ետք, Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս այցելեց Պուրճ Համուտի հայահոծ թաղերը եւ անձամբ ստուգեց հայորդիներուն կրած նիւթական ահաւոր վնասները:

Վեհափառ հայրապետին ընկերակցեցան Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ եպս. Փանոսեան, ՀՅԴ Բիւրոյի անդամներ Յակոբ Խաչերեան, Բենիամին Պչաքճեան, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի անդամներ:

Վեհափառ հայրապետը Պուրճ Համուտի թաղերուն մէջ իր շրջապտոյտին սկսաւ Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանէն, ապա անցաւ Աբրահամ Աշճեան պողոտայէն: Ամբողջ այցելութեան ընթացքին վեհափառ հայրապետը բնակիչներուն հետ ուղղակի զրոյցի ընդմէջէն յուզմունքով իրազեկ դարձաւ անոնց վիճակին:

Վեհափառ հայրապետը այցելեց նաեւ ՀՅԴ «Սարդարապատ» ակումբ, ուր կային խումբ մը վիրաւոր հայորդիներ: Վեհափառը հետաքրքրուեցաւ անոնց առողջութեամբ եւ բարի ապաքինում մաղթեց անոնց: Վեհափառ հայրապետը ականատես դարձաւ նաեւ «Սարդարապատ» ակումբին կրած վնասներուն: «Սարդարապատ» ակումբին մէջ վեհափառ հայրապետը հանդիպում ունեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի հետ:

Յայտնենք, որ վեհափառ հայրապետը Պուրճ Համուտէն մեկնելէ առաջ նիւթական օժանդակութիւն տրամադրեց Պուրճ Համուտի քաղաքապետութեան, որպէսզի ժողովուրդին անմիջական կարիքները հոգացուին:

Ուշ գիշերին «Սարդարապատ» ակումբ այցելեցին նաեւ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար Վարդինէ Օհանեան-Գէորգեան եւ Հայկական երեսփոխանական պլոքի անդամ Յակոբ Թերզեան: Անոնք ծանօթացան արձանագրուած մարդկային եւ նիւթական վնասներուն:

Միաժամանակ երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց ԼՕԽ-ի «Արաքսի Պուլղուրճեան» ընկերաբժշկական կեդրոն, ուր ան հետեւեցաւ վիրաւորներուն մատուցուած խնամքին: Ան այցելեց նաեւ Հայաշէնի ժողովրդային տուն եւ «Ազատամարտ» ակումբ, ուր ան ծանօթացաւ վնասներուն:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company