Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը լիբանանցիներին հիշեցնում է լիբանանյան պատերազմի օրերը
05 Օգոստոս 2020
Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունը լիբանանցիներին հիշեցնում է լիբանանյան պատերազմի օրերը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա անդրադարձել է վնասներին ու իրավիճակին:
«4,5 մագնիտուդով երկրաշարժին համազոր պայթյունն ահավոր է՝ տարածված նաև Բեյրութի արվարձաններու շրջաններու մեջ: Պայթյունին իբրև հետևանք մեր համայնքը ևս ծանր վնասներ ունեցավ, քանդումներն ահավոր են, մեր ազգային եկեղեցական, մշակութային միութենական կենտրոնները վնասված են, հայ քաղաքացիներու բնակարանները մեծ վնասներ կրել են, մեծ թվով բնակարանները նվազագույնը 100 վիրավոր և յոթ մահացած, վիճակն ահավոր է, այս չարիքը եկավ՝ ավելնալու վերջին մեկ տարվա հերթական չարիքներու վրա, սակայն մեր որոշումն է, որ այս ավերին ալ պիտի տոկանք, պիտի տոկանք համահայկական ուժգնությամբ, բռունցքով, Հայաստանեն Արցախ, Սփյուռք ու հոն, ուր հայու սիրտը կփափագի»,- ասել է նա: