Արցախը՝ Լիբանանին
06 Օգոստոս 2020
Oգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունը մարդկային կորուստներ ու ավերածություններ է պատճառել Լիբանանի բնակիչներին, այդ թվում տեղի հայ համայնքին:
Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայացքն այժմ ուղղված է Լիբանանին: Հայ Օգնության Միության Արցախի միավորը ևս միանում է Լիբանանի հայ համայնքին օժանդակության համահայկական աշխատանքներին:
Կոչ ենք անում բոլորն ակտիվորեն մասնակցել դրամահավաքին և օժանդակել Արցախի ազատագրման, վերաբնակեցման ու զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցած Լիբանանի հայկական համայնքի օժանդակությանը:
Ձեր նվիրատվությունը կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացված հաշվեհամարին ՀՀ դրամով փոխանցում կատարելու միջոցով:
«Արցախբանկ»-ի հաշվեհամարը՝ 22311021091900
aparaj.am