ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Դարձյալ պետք է վերականգնվենք որպես Լիբանանի հայություն

08 Օգոստոս 2020 Բեյրութի պայթյունից, այդ ցնցումից հետո մեր համայնքի համար, բնականաբար, հիմնական խնդիրը ապրելու, գոյատևման կամքի վերականգնումն է: Պետք է ասել, որ մեր ժողովրդի մոտ հիմա բացառիկ կերպով ինքն իրեն վերագտնելու, իր տան, բնակարանի, հաստատության հետ լինելու և մնալու մթնոլորտն է տիրում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան Հակոբ Բագրատունին՝ անդրադառնալով օրերս Բեյրութում տեղի ունեցած աղետից հետո հայ համայնքի խնդիրներին:

«Այսօր մեր հայկական բնակչության թաղամասերը մեղվաբույնի պես են, ամեն մարդ իր վնասները փորձում է վերականգնել, հսկա մաքրության արշավ է ձեռնարկված, ամբողջ համայնքը աշխատանքի մեջ է, մյուս կողմից էլ վիրավորների, նահատակների կորուստի ցավն է, որոնք սփոփվում են մեր ընդհանրական մխիթարանքի մթնոլորտում»,- ասաց նա:

Հակոբ Բագրատունին նշեց, որ հայկական բոլոր կառույցները՝ եկեղեցիներ, դպրոցներ, ազգային առաջնորդարան, կուսակցական, միութենական հաստատություններ, բարեսիրական, մարզական միություններ, բուժհաստատություններ, որոնց կարիքը շատ կա այս օրերին, հսկայական վնասների են ենթարկվել: «Ընդհանուր պատկերը սա է, ուրախ ենք նաև, որ աշխարհով մեկ տարածվող հայությունն այս օրերի ընթացքում ամբողջությամբ մտահոգ է Լիբանանում կատարված այս աղետով և իր զորակցությունն է հայտնում թե՛ բարոյապես, թե՛ նյութապես, թե՛ ապրանքատեսակի իմաստով:

Բացի մխիթարանքի խոսքերից, ուրիշ ոչինչ չենք կարող ասել այն ընտանիքներին, որոնք նահատակներ ունեցան, առողջություն, բարի ապաքինում բոլոր նրանց, որոնք դեռ հիվանդանոցներում են և վիրավոր են, կարող ենք միայն ասել, որ մեր կամքը զորավոր է, պետք է մնանք այստեղ, դարձյալ պետք է վերականգնվենք որպես Լիբանանի հայություն»,-շեշտեց նա:

Խոսելով վիրավորների և զոհերի մասին` Բագրատունին նշեց, որ երեկվա դրությամբ զոհերը 12-ն էին, որոնց թվում մեկ մայրապետ: «Վիրավորների առաջին թիվը 250-ի մոտ էր, այսօր երեք հարյուրն անցել է, որովհետև առաջին գիշերվա պատահածից հետո հաջորդող ժամերին նոր դեպքեր եղան, որոնք տան մեջ էին մնացել, բայց անհրաժեշտություն եղավ վիրաբուժական գործողությունների և այլ օգնության` ավելի ուշ: Դժվար է բուժօգնություն ցույց տալ, որովհետև Բեյրութի շրջանի երեք հիմնական հիվանդանոցները անգործածելի են դարձել ամբողջությամբ, ստիպված էինք վիրավորներին տեղափոխել մինչև հեռավոր Բեքաայի շրջան կամ Հյուսիսային Լիբանանի շրջանները»,- տեղեկացրեց նա:

Հարցին՝ այս աղետը կարո՞ղ է պատճառ դառնալ համայնքից զանգվածային գաղթի, նման միտում կա՞, Հակոբ Բագրատունին ասաց, որ բնական է՝ նման խուճապային և ցավալի աղետային մթնոլորտում մարդիկ կցանկանան թողնել երկիրը և հեռանալ: «Սա նկատվել է մեր հայ ժողովրդի պատմության մեջ, ուր էլ որ եղել ենք. Լիբանանի պատերազմի օրերին, այնուհետև տնտեսական տագնապի, քաղաքական վայրիվերումների օրերին էլ, սակայն ես հավատում եմ, որ այս անմիջական ցնցումից հետո, երբ մարդիկ վերադառնան իրենց տրամաբանությանը և իրենց տունը, տեղը վերահաստատելու, վերակառուցելու, կացություն և հնարավորություններ ստեղծվեն, շատ շատերը, որ պահի ազդեցության տակ մտածում են հեռանալ երկրից, երկրորդ անգամ պետք է մտածեն»,- ասաց նա:

Բագրատունին կարևորեց այն հանգամանքը, որ եթե այդուհանդերձ մարդիկ կլինեն, որ կցանկանան արտագաղթել, իրենց ակնկալիքն է, որ այդ հայերը արտագաղթեն Հայաստան, այլ ոչ ուրիշ երկիր: «Բայց այդպես կազմակերպված, ընդհանրական, մասսայական արտագաղթի շարժում գոյություն չունի, նաև պետք չէ մտածել նման շարժում ստեղծելու մասին, որովհետև վերջին հաշվով Մերձավոր Արևելքի մեր գաղութները ռազմավարական իամստով են կարևոր: Բացի այդ, հայրենադարձությունը չպետք է լինի միայն այն դեպքում, եթե տագնապ կա կամ հայրենադարձությունը պարզապես, եթե ինչ-որ տեղ խնդիր, աղետ լինի, թշվառների համախմբման փոխադրություն չէ, հայրենադարձությունը շատ ավելի խոր, շատ ավելի համազգային ընդհանրական գաղափար է, որի վրա բոլորս միասնաբար պետք է աշխատենք»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, որ բազմաթիվ լիբանանահայեր իրենց հետ վաղուց կապ են հաստատել Հայաստան վերադառնալու համար, տնտեսական ճգնաժամը, համավարակը հիմա էլ այս աղետը արագացնում են այդ գործընթացը և հարցին որքանո՞վ է սա իրականությանը համապատասխանում, նա նշեց. «Շատ բնական է, որ Հայաստանի անկախությունից հետո շատերը ցանկանում էին և գնացին Հայաստան, սա բնական երևույթ է: Այո, նաև տնտեսական տագնապի ժամանակ մեկնեցին Հայաստան, բայց շատերն էլ չվերադարձան Հայաստանից Լիբանան, շատերը գնացին Հայաստան, ինչպես շատ սիրիահայեր ու լիբանանահայեր, Հայաստանը օգտագործելով հանգրվան, որ այնտեղից փոխադրվեն եվրոպական երկրներ կամ Ամերիկա»:

Նա նշեց, որ զբաղվածության պատճառով չի կարողացել հետևել Զարեհ Սինանյանի հայտարարություններին, սակայն գիտի, որ այս երեկո պետք է գնա Լիբանան: «Առիթ կունենանք այս հարցերի մասին շատ ավելի խորքային իմաստով խոսել նրա հետ: Մենք ակնկալում էինք, որ պարոն Սինանյանը ավելի լավ օրերին կգար Լիբանան, օրինակ` պարտականությունները ստանձնելու առաջին օրերին, այլ ոչ թե այսօր, որովհետև որպես Սփյուռքի հարցերով հանձնակատար ակնկալում էինք, որ Լիբանանը, որը սփյուռքի ամենակարևոր գաղութներից մեկն է, պետք է լիներ իր հոգածության առարկան»,- ասաց նա:

Ինչ վերբերում է Հայաստանից սպասվող օգնությանը, Հակոբ Բագրատունին նշեց, որ գիտի, որ Հայաստանից երեք ինքնաթիռ պետք է գնա առաջիկա օրերին: «Այսօր առաջինը պետք է հասնի, երկրորդը` վաղը, դրանք օգնություն են, որոնք պետք է տրվեն Լիբանանի պետությանը, և որքանով տեղյակ եմ, երրորդ օդանավը համայնքի համար է գալու: Բնականաբար, անհրաժեշտ են օժանդակությունները, նախ օգտակար է, որ Հայաստանը Լիբանանի պետությանը նման օժանդակություն տա, մանավանդ որ մեր թշնամիները այս իմաստով շատ արթուն են ու շարժուն: Այսօր արդեն իսկ Լիբանան պետք է ժամանած լինի Թուրքիայի փոխվարչապետը, Ադրբեջանը նույն նախաձեռնությունների մեջ է: Թուրքիան տարիներ ի վեր նման օժանդակություն է տալիս, բնական է, որ Հայաստանը սա անի ոչ թե որպես հակադարձություն մյուսներին, այլ որպես պատմականորեն Լիբանանի բարեկամ երկիր: Ես հիշում եմ, երբ Հայաստանում երկրաշարժ եղավ, Լիբանանը զորակցեց աղետյալներին: Այսօր էլ ես վստահ եմ, որ այդ բարի կամեցողությունը կա»,- ասաց նա:

Հակոբ Բագրատունին նշեց, որ այս ընդհանուր մթնոլորտում հասկանալի է մարդկանց սրտի ցավը, կսկիծը մղում է անելու շատ արագ օժանդակություններ, որոնք սակայն տասնյակներով կրկնվում են և ի վերջո անօգուտ են: «Ընդառաջելով Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կոչին` Հայաստանում և սփյուռքում հանգանակություններ են կատարվում: Հուսով եմ՝ դա իսկապես կօժանդակի մեզ, որովհետև միայն ուտեստեղենի խնդիր չէ, խնդիրը անհատ մարդուն ապրեցնելու և անհատ մարդուն իր տանը կապելու մեջ է»,- ասաց Բագրատունին:

Նրա խոսքով՝ հսկա աշխատանք կա և նշեց, որ աղետից հետո այս սկզբնական օրերին դեռ դրա դժոխային ազդեցության տակ են և փորձում են առավելագույն ճիգով փրկել այն, ինչ-որ կարելի է ներկա պահին, իսկ մնացած աշխատանքները լուրջ ծրագրավորման կարիք ունեն: «Վաղն իսկ կկազմվի աղետի հետևանքով այս կացության համար ստեղծված միջհամայնքային, միջկուսակցական, միջմիութենական խորհուրդ Լիբանանի հայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և կհամակարգվի այս ամբողջ աշխատանքը»,- եզրափակեց նա:

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company