ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանը մոտ է ճգնաժամին. ստիպված կրկին արտաքին պարտք կվերցնենք

27 Օգոստոս 2020 «Հեղափոխությունից հետո՝ այս 2 տարիների ընթացքում, ՀՀ պետական պարտքը աճել է 1.3 մլրդ դոլարով: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը, որպես այդպիսին, այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ գրեթե ամեն երկիր էլ ունի պետական պարտք: Խնդիրը այստեղ այն է, թե պետական պարտքը արդյոք ծառայո՞ւմ է ըստ նշանակության, թե՞ ոչ. «1.3 մլրդ դոլար պետական պարտքի կեսը օգտագործվել է 6-7 ամիսներին՝ համավարակով պայմանավորված: Պետական պարտքի մասը կազմող 618 մլն դոլարը 2020 թվականի հուվար-հունիս ամիսներին է աճել: Իսկ մինչև համավարակը, անհասկանալին այն էր, որ պետական բյուջեի եկամուտներն ավանդադրվում էր Կենտրոնական բանկում, ավանդից տոկոսներ էին ստանում և ֆինանսական կայունություն ունենալու համար պարտք էին վերցնում. ինչո՞ւ պարտքով գումար վերցնել, եթե պետությունը ուներ միջոցներ, որը կարող էր ծառայել ըստ նշանակության: Այսինքն վերցված պարտքը, ծառայեցվեր երկրիր ենթակառուցվածքների զարգացմանը ծառայեցնելու և սոցիալական խնդիրների լուծման փոխարեն, ավանդադրվել և բերել է որոշակի տոկոսային եկամուտներ: Մենք չպիտի պարտք վերցնենք պարգևատրումների համար, նախ և առաջ դրանք պետք է ծառայեն իրավիճակի հակաճգնաժամային կառավարման խնդիրների ճիշտ կանխարգելմանը»,- ասաց նա:

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ այլ երկրներից ստացված գումարները օգտագործվում են ոչ ըստ անհրաժեշտության. «Տարվա վերջին պետությունը նորից վարկային պայմանագրով պարտք վերցրեց և հիմնավորեց նրանով, որ ստեղծում է ֆինանսական կայունության բուֆեր: Բայց տվյալ պարագայում անհասականլի էր, թե ինչու է կապիտալ ներդրումների ծրագիրը իրակացվել շուրջ 60 տոկոսով՝ 100 տոկոսի փոխարեն, իսկ զբաղվածության ծրագրերը թերակատարվել են 50 տոկոսով: Փաստացի ապաշնորհ կառավարման հետևանքով այդ ծրագրերը չիրականացվեցին, չնայած որ այդ գումարները կային»,- ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով, եթե ՀՀ պետական պարտքը շարունակի ավելանալ, ապա Հայաստանը ճգնաժամային իրավիճակին շատ ավելի մոտ կգտնվի. «Կա կանխատեսում, որ պետական պարտքի ևս մեկ ներգրավում ունենալու դեպքում, կանցենք ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսի շեմը, և այս ցուցանիշը արդեն մտահոգիչ կլինի: Հենց այս ռիսկերը գնահատելով էր, որ մեր տնտեսական թիմը մարտ ամսին մշակեց և կառավարությանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների ամբողջություն, և դրանց մեջ էական դեր ունեին այն քայլերը, որոնք առաջարկում էինք պարտքի մեծացումից խուսափելու համար: Սակայն մեր առաջարկը ոչ միայն չընդունեցին, այլև որևէ արձագանք չտվեցին: Այն երկխոսությունները, որ ներկայիս իշխանությունն էր խոսք տվել, իրականում չկան՝ իրենց մոտ հնարավոր չէ նստել տնտեսավարողների հետ և քննարկել խնդիրները»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:

Տնտեսագետը անդրադարձավ նաև հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացմանը. «Ճիշտ է, ծրագրերի թվերը օր օրի աճում են, բայց դրանք, առավելապես, ականջահաճո լինելու նպատակ ունեն, քան իրական արդյունքի հասնելու: Եթե, օրինակ, վերցնենք, որևէ հակաճգնաժամային ծրագիր և դիտարկենք, կտեսնենք, որ այն իրականում ուշացած է և հետո ավելի շատ միտված են հետևանքը հաղթահարելու, քան ժամանակին խնդիրը կանխարգելելու:

«Մենք սոցիալ-տնտեսական օրվա խնդիրները լուծելու համար մեր ձեռքը մեկնել ենք ապագա հնարավորություններին: Մեր այսօրվա խնդիրները հետևանքն են հենց անարդյունավետ կառավարման և մի շարք ձախողումների: Մենք այս վարկային բեռը, որ վերցրեցինք, մարելու ենք վաղը՝ ի հաշիվ մեր տնտեսական զարգացման ներուժի: Եթե առաջ չունեինք պետական պարտքի անհրաժեշտություն, ապա հիմա այն կա և արդեն մենք ստիպված ենք վերցնելու, քանի որ մեր երկիրն ունի խորացող ճգնաժամային երևույթներ և, ի վերջո, մեծ անորոշություն: Անորոշությունը շարունակվում է, որովհետև մենք համավարակը չենք հաղթահարել, ու պարզ էլ չէ, թե ինչ զարգացումներ կունենանք»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ամբողջ շրջանը կ՛երթայ դէպի Իսրայէլի հե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Մայիս 2025
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company