ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Կարճատև կտրվածքով ականատեսը կլինենք Իրանի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի սերտացման

23 Սեպտեմբեր 2020 Լիբանանում ներկա դրությամբ քաղաքական անորոշ վիճակ է, նույնիսկ կարելի է ասել՝ քաղաքական քաոս է տիրում. կառավարություն ձևավորել ոչ մի կերպ չի ստացվում: Եվ սրա արդյունքում Լիբանանը դարձել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի, խաղացողների մրցակցության թատերաբեմ:

168.am-ի հետ զրույցում ասաց Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարյանը:

«Այստեղ գլխավորը, որն աչքի է ընկնում, դա Լիբանանում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև մրցակցությունն է, մնացյալ ուժերն ինչ-որ կերպով հետևում են դրան: Մասնավորապես, Իրանը հետևում է այդ իրադարձություններին և փորձում ամեն գնով պահպանել «Հեզբոլլահի» դիրքերը: Այսինքն, որքան հնարավոր է՝ փորձում է անմիջականորեն չմիջամտել, որ «Հեզբոլլահը» կարողանա իր քաղաքական դիրքերն ամրապնդել: Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը ևս ուշիուշով հետևում են տեղի ունեցող զարգացումներին, թեև կրկնում եմ՝ հիմնական մրցակցությունը Ֆրանսիայի և Թուրքիայի միջև է: Այսպիսի մի բան կա. Լիբանանի ֆրանսիական մանդատի 100-ամյակի առիթով Ֆրանսիան փորձում է վերադառնալ տարածաշրջան, Լիբանան և ստանձնել իր հիմնական դերակատարությունը, որն ունեցել է Լիբանանում»,- նշեց նա:

Մյուս կողմից, ըստ Շահնազարյանի՝ Թուրքիան է փորձում է ամբողջ տարածաշրջանով՝ լինի դա Սիրիա, Իրաք, Արաբական երկրներ, Հյուսիսային Աֆրիկա, վերականգնել երբեմնի Օսմանյան կայսրության ազդեցության գոտին, ինչը Թուրքիան, բնավ, չի թաքցնում:

«Հիմա գլխավոր մրցակցությունն ընթանում է Միջերկրական ծովում և Լիբանանում, և հենց Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև»,- ընդգծեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը՝ հավելելով, որ Ֆրանսիա-Թուրքիա մրցակցային, կոնֆլիկտային հարաբերություններում, բացի աշխարհաքաղաքական շահերից, նաև տնտեսական հսկայական շահեր կան:

Օրերս Եգիպտոսում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ «մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, որոնք տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»:

Ի դեպ, այս մասին տեղական և ոչ տեղական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հրապարակվում դեռևս տավուշյան մարտական գործողությունների օրերին:

«Այո, դա փաստ է, որ այդ վարձկանները, որոնք դերակատարություն են ունեցել Սիրիայի քաղաքացիական պատերազմում՝ որպես ահաբեկչական խմբավորումների մասնիկներ, տեղափոխվելու են Ադրբեջան, բայց դրանց այդտեղ կամ Թուրքիայում մնալը գլխացավանք է լինելու հենց Թուրքիայի համար: Այսօր Էրդողանի իշխանությունը փորձում է դրանց տեղափոխել Ադրբեջան, որ, այսպես ասած, հայկական ֆրոնտում կարողանա հարկ եղած դեպքում դրանց ծառայությունից օգտվել: Սա փաստ է, նրանք վարձկաններ են և վարձատրվում են Թուրքիայի կողմից»,- ասաց Արամ Շահնազարյանը:

Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի այցին Եգիպտոս և դրան հաջորդած մեկնաբանություններին, թե Հայաստանը փորձում է ամրապնդել արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի ուղղությամբ, մեր զրուցակիցը շեշտեց՝ դա շատ ճիշտ քայլ և քաղաքականություն է՝ մատնանշելով Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների ակտիվացման ՀՀ փորձերը, ինչպես նաև մերձավորարևելյան մյուս երկրների հետ հարաբերությունների ակտիվացումը:

Իսկ թե ո՞ր դեպքում Ւրանը կփորձի ինչ-որ կերպ զսպել Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու ֆոնին, Արամ Շահնազարյանը նախ ասաց՝ որքան Թուրքիան ամրապնդի իր տարածաշրջանային դիրքերը, որքան կարողանա վերականգնել Օսմանյան կայսրության ազդեցության գոտին, այնքան կհզորանա նրա դերակատարումը կովկասյան ճակատում, ինչը չի բխում ՀՀ-ի, Արցախի անվտանգային շահերից: Ինչ վերաբերում է Թուրքիա-Իրան հարաբերություններին, ապա նշվածը դամոկլյան սրի պես մի բան է Իրանի համար:

«Մի կողմից՝ պետք է նկատել, որ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հակամարտության ֆոնին, ինչո՞ւ չէ՝ Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների, Իրանին օդի և ջրի պես տարածաշրջանային դաշնակիցներ են անհրաժեշտ, և Թուրքիան այս առումով հիմա խաղում է Իրանի կողմից: Երկու երկրներն ունեն մարտավարական շահեր, կամ այս առումով ժամանակավոր ռազմավարական շահեր: Մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ երկու երկրների երկարատև անվտանգային և ռազմավարական շահերը տարածաշրջանում, Կովկասում, Մերձավոր Արևելքում չեն համընկնում: Ամենակարևոր գործոնը՝ Թուրքիայի ակտիվությունը Լիբանանում և Սիրիայում, չի բխում Իրանի շահերից, քանի որ Սիրիայում Իրանի համար գլխավորն Ասադի իշխանության պահպանումն է, Լիբանանում՝ «Հեզբոլլահի» դիրքերի ամրապնդումը: Ըստ այդմ՝ կարճատև կտրվածքով ականատեսը կլինենք Իրանի և Թուրքիայի հարաբերությունների որոշակի սերտացման, զարգացման և ամրապնդման, բայց կարող եմ վստահաբար ասել, որ սա կրելու է ժամանակավոր բնույթ, քանի որ 2 երկրների աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, անվտանգային շահերը չեն համընկնում իրար բացարձակ»,- եզրափակեց Alikonline-ի պատասխանատու-խմբագիրը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company