ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ թուրք ազգայնականները հայտնվել են դատարանում
25 Սեպտեմբեր 2020
ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ թուրք ազգայնականները հայտնվել են դատարանում։
Իրադարձությունը մեկնաբանել են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և Ֆրանսիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Ժյուլ Բոյաջյանը:
«Ահմեդ Չեթինը վտանգավոր լծակ է Էրդողանի համար, շատ վտանգավոր խոսքեր արտահայտեց եւ Հայ դատի հանձնախումբը որոշեց դատի կանչել իրեն, փաստաբան վարձեց, եւ արդարադատությունն արդեն ընթացքի մեջ է», – նշել է Մուրադ Փափազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.